Ալպանիոյ Տուրես քաղաքին մէջ տեղի ունեցած Եւրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկաններու ախոյեանութիւնները վերջ գտան:
Մրցաշարքի ընթացքին Հայաստանի 19 ծանրաբարձները նուաճեցին 23 մետալ` 10 ոսկիէ, 7 արծաթէ եւ 6 պրոնզէ:
Խմբային գլխաւոր նուաճումը մինչեւ 20 տարեկաններու տղոց նուաճած պրոնզէ մետալն էր: Բացի ատկէ, հայ ծանրաբարձ Նարեկ Գրիգորեան ընտրուեցաւ Եւրոպայի ախոյեանութեան լաւագոյն մարզիկ` Եւրոպայի երեք երիտասարդական մրցանիշներ սահմանելուն համար:
Ստորեւ` մետալակիր մարզիկները.
Մինչեւ 20 տարեկաններու մրցումներ` 4 ոսկի, 2 արծաթ եւ 3 պրոնզ
Դաւիթ Առաքելեան (65 քկ) – արծաթէ մետալ արաշէի մրցումին (127 քկ):
Սամուէլ Մարտիրոսեան (70 քկ) – Ոսկի մետալ արաշէի (139 քկ) եւ պրոնզ երկամարտին (296 քկ):
Նարեկ Գրիգորեան (75 քկ) – Երեք ոսկի մետալ արաշէի (146 քկ), էփոլէ ժըթէի 176 քկ եւ երկամարտի 322 քկ: Եւրոպայի երեք երիտասարդական մրցանիշ:
Նարեկ Մկրտչեան (85 քկ) – Երկու պրոնզէ մետալ արաշէի (153 քկ) եւ երկամարտին (338 քկ): Վալերիկ Մովսիսեան (95 քկ) – արծաթէ մետալ արաշէի մրցումին (160 քկ):
Աղջիկներ (2 ոսկի, 1 արծաթ եւ 1 պրոնզ)
Աննա Ամրոյեան (77 քկ) – Պրոնզէ մետալ արաշէի մրցումին (102 քկ)
Էմմա Պօղոսեան (86 քկ) – Ոսկի մետալներ էփոլէ ժըթէի (140 քկ) եւ երկամարտի (249 քկ) եւ արծաթէ մետալ արաշէի (109 քկ)
23 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ՏՂԱՔ 1 ոսկի, 4 արծաթ եւ 2 պրոնզ
Սէյրան Խուդանեան (60 քկ) – Երկու պրոնզէ մետալ արաշէի (139 քկ) եւ երկամարտին (256 քկ)
Տիգրան Կարապետեան (75 քկ) – Ոսկի մետալ էփոլէ ժըթէի մրցումին (148 քկ), արծաթէ մետալ արաշէի (175 քկ) եւ երկամարտին (323 քկ)
Մարտին Պօղոսեան (85 քկ) – Երկու արծաթ մետալներ արաշէի (190 քկ) եւ երկամարտին (343 քկ):
ԱՂՋԻԿՆԵՐ – 3 ոսկի մետալներ
Ալեքսանտրա Գրիգորեան (57 քկ) – Երեք ոսկի մետալ արաշէի (90 քկ), էփոլէ ժըթէի (112 քկ) եւ երկամարտի (202 քկ):


