Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արուեստի Մասին

February 4, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Նոր արուեստը, ակնյայտ է, արուեստ չէ բոլորի համար, ինչպէս, օրինակ, ռոմանտիկական արուեստը. նոր արուեստը գրաւում է յատուկ օժտուած փոքրամասնութեանը: Այստեղից է հետաքրքրութիւն եւ գրգռուածութիւն առաջանում հաւաքականութեան մէջ:

Նոր արուեստը հասկանալի է ոչ բոլորին, դա նշանակում է, որ այն չի հանդիսանում համամարդկային: Արուեստը նախատեսուած է ոչ բոլոր մարդկանց համար ընդհանրապէս, այլ` միայն փոքրաթիւ մարդկանց համար, որոնք գուցէեւ առաւել չեն միւսներից, բայց ակնյայտօրէն նման չեն միւսներին:

Յիշենք, որ բոլոր ժամանակներում, երբ գոյութիւն են ունեցել արուեստի երկու տարբեր տեսակներ` մէկը փոքրամասնութեան համար, միւսը` մեծամասնութեան համար, վերջինս միշտ եղել է իրապաշտական:

Պոէտը սկսւում է այնտեղ, որտեղ վերջանում է մարդը: Մարդու ճակատագիրն է` ապրել իր մարդկային կեանքով, իսկ պոէտի խնդիրն է ստեղծել այն, ինչը գոյութիւն չունի:

Մարդկանց մեծամասնութեան համար էսթետիկական, գեղագիտական հաճոյքը չի տարբերւում, սկզբունքօրէն, այն ապրումներից, որոնք ուղեկցում են նրանց առօրեայ կեանքում, նրանց օրաւուրի մասն են կազմում:

Տեպիւսին երաժշտութիւնից հեռացրեց մարդկայնութեան զգացումը, դրա համար էլ նրա հետ է սկսւում նոր ժամանակաշրջանը ձայնային արուեստի:

Բայց հարցն այն է, որ գեղարուեստական ստեղծագործութիւնը հանդիսանում է այդպիսին, միմիայն այնքանով, որքանով այն իրական չէ:

Արուեստի առաքելութիւնը` ստեղծել իտէալ հորիզոններ, որպէսզի ձգտենք դրան. կայ միմիայն մի միջոց` հերքել մեր իրականութիւնը` բարձրանալով նրանից: Նկարիչ լինել` նշանակում է չընդունել լուրջ, լուրջ մարդկանց, ինչպիսիք հանդիսանում ենք մենք, երբ չենք հանդիսանում որպէս նկարիչ:

Եթէ ատելութիւնը ապրում է արուեստում, ինչպէս` լրջութիւն, ապա սէրը արուեստում, ձգտելով իր յաղթանակին, ցուցաբերում է իրեն որպէս կատակերգութիւն, ամէն ինչի վրայ յաղթանակող, ներառելով նաեւ իրեն, նման նրան, ինչպէս հայելիների համակարգում, անսահման անգամ արտացոլուելով միմեանց մէջ, որ մի կերպար չի լինում վերջնական, բոլորը աչքով են անում միմեանց` ստեղծելով մաքուր կեղծութիւն, կեղծիք:

Պոէզիան այսօր` մետաֆորի, փոխաբերութեան բարձրագոյն հանրահաշիւն է, բանաձեւը:

Անընդունելի է նոր գրութիւնը մարդկայնութեան  անունից դատապարտելու մտադրութիւնը:

Պոէզիան դարձաւ նպատակ այն դէպքում, երբ նախկինում այն դիտւում էր որպէս միջոց:

Ձեւի փորձարկումը ինքնանպատակ է:

Մարդկութեան պատմութիւնը անիմաստ, անկառավարելի քաոս է:

Մարդը կոյր խաղալիք է` բնազդների, քաղաքական կրքերի, ճակատագրական պատահականութիւնների, անսպասելի որոշումների:

Մենք կանգնած ենք նախաշեմին բոլորովին նոր արուեստի, որի ձեւոյթների միաձուլումը ոչինչ չի ներկայացնում, չի պատկերում, ոչինչ չի պատմում, բայց որը համակում է հոգին այնպէս խորը, ինչպէս այդ կարող է անել երաժշտութիւնը,  կամ` գեղարուեստական գրականութեամբ ձեւակերպուած մտակերպարը. կամ` գեղանկարչութեամբ գոյների ու մոյների չնախորդուած մի համադրոյթ…

Ինչ վերաբերում է ստեղծագործութեան իմաստին, ապա նոր արձակը, բանաստեղծութիւնը, երաժշտութիւնը, գեղանկարչութիւնը չեն ձգտում նրան, որպիսի լինեն իմաստաւորուած, ճշմարտացի կամ իրապաշտական:

Ընդհակառակը, այն կը լինի միտումնաւոր կերպով անտրամաբանական, իռացիոնալ, չիրապաշտական, չհետեւողական, չկապակցուած:

Հարկաւոր է մաքրել գրականութիւնը որեւէ անձնական եւ հասարակական փորձից դրանց միանգամայն ու միատեղ ներառումով:

Բացարձակօրէն անընդունելի եւ արատաւոր է հանդիսանում պատկերացումը գրականութեան մասին` որպէս միջոց մարդու կողմից ճանաչելու ինքն իրեն, շրջապատող աշխարհը, իմաստն ու նպատակը գոյութիւն ունեցող ամէն ինչի:

Ապագայի գերարձակութեան պայմաններում, կ՛ոչնչացուեն բոլոր տարբերութիւնները իրականի եւ երեւակայականի, ճշմարիտի եւ կեղծիքի միջեւ…

Գրականութիւնը… չունի բովանդակութիւն, այն հիմնուած է նրա բացակայութեան վրայ… Նշանակութիւնը` ձեւի, համակարգը` կապերի, ահա թէ ինչ է ի սկզբանէ նրանց յատկանշական:

Մարդկայնութիւնը, որը տարածում են համալսարանները, եւ որը մարմնաւորում է մեր իրապաշտական գրականութիւնը, արդիւնք է պատմական կուրութեան:

Պոէտին պոէտ է դարձնում արտայայտութիւնը ո՛չ թէ ներքին կամ շրջապատող աշխարհի, ո՛չ թէ լուծումները հոգեբանական կամ բարոյական բարդութիւնների, ո՛չ թէ հաղորդումը աշխարհի ինչ-որ մտապատկերի. կամ ընթերցողին զուարճացնելը, ո՛չ թէ այս կամ այն բառագործածութիւնը եւ այլն, թէեւ, ի հարկէ, այդ ամէնը կարող են լինել նրա աշխատանքում: Բայց աւելի շուտ նրա խնդիրն այն է, որ կառուցի արուեստի միջոցներով լեզուային նիւթից ու փորձից տարբեր, աւարտուն ձեւեր ու կաղապարներ, որոնց մէջ մենք ընկալման ընթացքում կը տեսնենք ոչ այնքան լեզուաոճական վարպետութիւնը պոէտի, որքան` որոշակի աւարտուն արժէքներ, զգացմունք, երեւակայութիւն, ծիածանի եօթը գոյներով շքեղացած…

Չի կարող գոյութիւն ունենալ աւելի վեհ ու ազնուաբարոյ իրականութիւն, քան ինքը` բանաստեղծութիւնը, բանաստեղծութեան խօսքը. բանաստեղծութիւնը, որը հանդիսանում է բանաստեղծութիւն եւ ոչինչ ուրիշ, եւ գրուած է ինքն իր համար, որ դառնում է ամէնքինը:

Միայն պոէզիային է թոյլատրուած պատմել իր երազները:

Պոէզիան փորձի հիման վրայ ներըմբռնում է տարերային, բնազդական զգացումը, որ թելադրում եւ ներշնչում է, յանգաւորում, չափագրում է, ապա ճիշդ ըմբռնողութեամբ կողմնորոշւում, կռահում է տիեզերքը, իսկ միտքը նրա համակարգումն է:

Չկան ո՛չ սահման, ո՛չ արգելք, միայն` արբեցուցիչ ազատութիւն:

Երեւակայութիւնը առաջին աստիճանն է ու հիմքը` ամբողջ պոէզիայի:

Իմ համար երեւակայութիւնը հոմանիշն է յայտնագործութիւններ անելու ընդունակութեան:

Այն, ինչ պոէտական խօսքը համադրում է կերպարների հետ, խաղ է: Այն օգտագործում է նրանց ոճական կարգով, ներդնում է նրանց մէջ գաղտնիքներ, եւ իւրաքանչիւր կերպար, խաղալով, պատասխանում է ինչ-որ հանելուկի: Այդ պատասխանը մեր փնտռածն է ու գիւտը:

Արդեօք այդ բոլորը կապ ունե՞ն գրելու համար օգտագործուող տեխնիկայի հետ: Երբ գործածւում էր մուրճ ու հատիչ, քարի վրայ էին գրում: Երբ գործածւում էր սրածայր փայտ, կամ փետուր, մագաղաթի վրայ էին գրում թանաքով: Սկսեցինք գործածել մատիտ, ապա գրիչ ու գրչածայր, ապա ինքնահոս գրիչ, ապա` գնդածայր գրիչ… թղթի վրայ գրելով: Ապա` գրամեքենայ… հիմա գործածում ենք համակարգիչը, որ զինուած է ամենայն կարելիութիւններով, արխիւներով, բառարաններով, նոյնիսկ` գոյներով… արհեստական գիտակցութեամբ, խելքով ու ուշքով… գրականութիւնը ո՜ւր է հասնելու… Այս վերջին տեխնիկական կիրառութիւնը դեռեւս օգտագործման նախաշաւիղում է… որ գրւում է լուսաւոր պաստառի վրայ, ու ըստ ցանկութեան, տպագրում ենք թուղթի վրայ… կամ էլ-նամակային առաքումներ ենք անում դէսուդէն… առանց նամակադրոշմի… ամէն տեղ…

Խելքս չի հասնում… անսահման… անծիր…

 

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Մեզմէ Ո՞վ Է Եապանճոն

RelatedPosts

Ռազմավարական Դիմակայութիւնից Դիւանագիտութիւն. Իրան-Միացեալ Նահանգներ Լարուածութեան Թուլացման Ուղին
Անդրադարձ

Ռազմավարական Դիմակայութիւնից Դիւանագիտութիւն. Իրան-Միացեալ Նահանգներ Լարուածութեան Թուլացման Ուղին

February 9, 2026
Ս. Էջմիածինի Յայտարարութիւնը` Արցախի Գերեվարուած Ռազմաքաղաքական Ղեկավարներու Հիմնարար Իրաւունքներու Ոտնահարման Դէպքերուն Վերաբերեալ
Անդրադարձ

Պաքուի Ցմահ Վճիռները` Միջազգային Իրաւունքի Բացարձակ Ձախողութիւն Եւ Արցախի Ցեղային Զտման Օրինականացում

February 7, 2026
Մասիս Ալեքսանդրեան
Անդրադարձ

Մահուան Քառասունքին Առիթով. Մասեաց Սէգ Մասիսը

February 7, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.