Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահմանների Բացման Գինը. Տնտեսական Խոստումներ Եւ Ռազմավարական Ռիսքեր

January 30, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Պատմաբան

ՍԱՍՈՒՆ ԴԱՒԻԹԵԱՆ
Տնտեսագէտ 

Մաս առաջին

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ աւելի քան երեք տասնամեակ շարունակուող հակամարտութիւնը յանգեցրել է երկու երկրների միջեւ բոլոր կապերի ամբողջական խզմանը: Ներկայումս խաղաղութեան գործընթացի խորապատկերին սահմանների հնարաւոր բացումը տարածաշրջանում արտաքուստ կարող է ընկալուել որպէս դրական զարգացում, սակայն միաժամանակ այն պարունակում է լուրջ ռիսքեր` կապուած անվտանգութեան, տնտեսական հաւասարակշռութեան եւ ներքին շուկայի պաշտպանութեան հետ:

Տեսականօրէն սահմանների բացման եւ կայուն խաղաղութեան հաստատման պայմաններում Հայաստանը կարող է ընդլայնել իր դերակատարութիւնը որպէս տարանցիկ երկիր` ստանալով լրացուցիչ եկամուտներ, առաջին հերթին` բեռնափոխադրումներից եւ ճանապարհային հարկերից: Սակայն եթէ Սիւնիքի այդ հատուածը վերածուի, այսպէս կոչուած, «Թրամփի ճանապարհ»-ի, ապա Հայաստանի դերը էականօրէն կը թուլանայ թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական առումով: Չնայած պէտք է ընդգծել, որ գործող քաղաքական եւ անվտանգային իրադրութեան պայմաններում նման բեմագրութիւնը դեռեւս քիչ հաւանական է:

Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ Ազրպէյճանի հետ ցանկացած ճանապարհային կամ ուժանիւթային կապ կարող է վերածուել անվտանգութեան լուրջ ռիսք պարունակող գործիքի` ճգնաժամային կամ ռազմական լարուածութեան իրավիճակներում: Ճանապարհների բացման եւ տնտեսական ազատ գործունէութեան պայմաններում Ազրպէյճանը պատերազմը ռազմական դաշտից կը տեղափոխի տնտեսական դաշտ: Մարտավարութեան փոփոխութիւնը, սակայն, չի նշանակում ռազմավարութեան փոփոխութիւն. Ազրպէյճանի հիմնական նպատակը մնում է նոյնը` Հայաստանին հասցնել վերջնական կախուածութեան եւ քաղաքական անձնատուութեան:

– Փոխադրամիջոցային եւ գումակային հնարաւորութիւնների ընդլայնում

Սահմանների բացման դէպքում Հայաստանը տեսականօրէն կարող է դուրս գալ դէպի Կասպից ծով եւ Միջին Ասիայի շուկաներ, ինչը կը կրճատի բեռնափոխադրումների ժամանակը դէպի Կենտրոնական եւ Արեւելեան Ասիա` նուազեցնելով գումակային ծախսերը մօտ 15–25 տոկոսով: Սակայն այստեղ խօսքը նոր շուկաների բացման մասին չէ, քանի որ այդ ուղղութիւնները ներկայումս արդէն հասանելի են` հիւսիսից` Ռուսաստանի միջոցով (որտեղով վերջերս Ղազախստանից իրականացուել է ցորենի փոխադրում), հարաւից` Իրանի տարածքով: Իրական փոփոխութիւնը կարող է լինել միայն առեւտրային ծախսերի որոշակի նուազումը:

Ազրպէյճանի հետ սահմանների բացումը կարող է նաեւ ապահովել տարանցիկ հնարաւորութիւններ` երկաթուղային եւ ինքնաշարժային ուղիներով դէպի Ռուսաստան (Վրաստանից բացի կը ձեւաւորուի այլընտրանքային երկրորդ ճանապարհ), դէպի Կասպից ծովի աւազան եւ Կենտրոնական Ասիա: Սակայն այս հնարաւորութիւնների հետ մէկտեղ առաջանում են նաեւ լուրջ ռիսքեր, քանի որ Հայաստանը եւ Ազրպէյճանը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մրցակիցներ են: Ճանապարհների բացումը զգալիօրէն կ՛ուժեղացնի Ազրպէյճանի դիրքը որպէս տարանցիկ երկրի: Դա կարող է ծառայել Հայաստանին միայն այն դէպքում, եթէ չվերածուի կախուածութեան, այլ մնայ բազմաշառաւիղ քաղաքականութեան սահմանափակ բաղադրիչ: Այստեղ հարցն ակնյայտ է. տնտեսապէս հնարաւո՞ր շահը գերազանցում է քաղաքական կորուստները, թէ՞ հակառակը:

– Տարածաշրջանային առեւտրի սահմանափակ աշխուժացում

Ազրպէյճանական շուկան` իր աւելի քան 10 միլիոն բնակչութեամբ, տեսականօրէն կարող է դառնալ սպառման նոր ուղղութիւն հայկական որոշ արտադրանքների համար: Սակայն սա դժուար է անուանել տարածաշրջանային առեւտրի իրական աշխուժացում, ինչպէս փորձում են ներկայացնել իշխանամէտ շրջանակները: Աւելի շուտ խօսք կարող է լինել միայն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ որոշակի առեւտրի աւելացման մասին:

Ազրպէյճանն ունի զգալի ուժանիւթի պաշարներ` նաւթ եւ կազ: Թէեւ Հայաստանը կարիք ունի ուժանիւթի ներմուծման, սակայն, մեր կարծիքով, առկայ են ռազմավարական գործընկերներ` Իրանը եւ Ռուսաստանը, եւ սխալ կը լինի ուժանիւթային առումով կախուածութիւն ձեւաւորել քաղաքական հակառակորդ Ազրպէյճանից: Այս ոլորտում հնարաւոր ցանկացած համագործակցութիւն պէտք է ունենայ յստակ պայմանագրային եւ անվտանգութեան երաշխիքներ` բացառելու համար տնտեսական կախուածութեան ստեղծումը, քանի որ հէնց դա է Ազրպէյճանի ռազմավարական նպատակներից մէկը:

– Ներդրումային միջավայրի բարելաւում.

Սահմանների բացումը կարող է հանդէս գալ որպէս կայունութեան ազդանշան եւ որոշ չափով ամրապնդել միջազգային վստահութիւնը, ինչը ժամանակի ընթացքում կարող է մեծացնել արտասահմանեան ներդրողների հետաքրքրութիւնը: Աւելի կանխատեսելի տարածաշրջանային միջավայրը կարող է դրական ազդեցութիւն ունենալ ներդրումային հոսքերի վրայ:

Խաղաղութեան հեռանկարը կարող է խթանել նաեւ զբօսաշրջութիւնը, յատկապէս` սահմանամերձ համայնքների ընկերային-տնտեսական զարգացումը: Սակայն այստեղ եւս առկայ են լուրջ ռիսքեր` յատկապէս ժողովրդագրական տեսանկիւնից:

Լրացուցիչ նկատառումներ

Ա. Կարող են թուլանալ Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները, այդ թւում` Կասպից ծովի աւազան դուրս գալու հարցում,

Բ. Ազրպէյճանը կը ստանայ էական ուղիղ կապի առաւելութիւններ եւ լրացուցիչ ֆինանսական հոսքեր,

Գ. Մինչ օրս Հայաստանը լիարժէք չի օգտուել դէպի Միջին Ասիա ուղղուած Իրանի հնարաւորութիւններից, քանի որ Հայաստանի տնտեսութիւնը ներկայումս ի վիճակի չէ իրականացնել զգալի արտահանում այդ ուղղութեամբ, իսկ ներմուծուող անհրաժեշտ ապրանքների մեծ մասը, յատկապէս` գիւղատնտեսական, արդէն իսկ ներկրւում է Իրանից:

(Շար. 1)

Նախորդը

Ձօն

Յաջորդը

Լոյս Տեսաւ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի 45-րդ Հատորի Երկրորդ Գիրքը

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.