Աշնան թռչկան տերեւներ,
Գունաւորում էք հոգիս.
Ինչպէս որ նա դիւթում էր,
Արեւ դառնում օրերիս:
Իմ տենչութեան խայծն էր
Ծորում ամպից ու լուսնից.
Խորզգաց սիրտս խնդրեր
Համբոյր նրա շուրթերից:
Որ քաղցր էր ու շաքարոտ
Մեղուի քամած մեղրի պէս.
Պատանութեան վեհերոտ`
Կը գայ… չի գայ… անգութ ծէս:
Աշնան գունատ տերեւներ,
Թափւում էք վերջին պարով.
Յիշողութեան վարդիթեր
Բուրաւոտ էք կարօտով…



