2026-ի Մոնտիալի զտումի իր երրորդ մրցումին, Հայաստանի ազգային խումբը 2-0 արդիւնքով պարտութիւն կրեց Հունգարիայէն` Պուտափեշթի մէջ:
Հունգարիա, որ տակաւին յաղթանակ չէր արձանագրած զտումի իր մրցումներուն, մրցումի սկիզբէն ճնշեց Հայաստանի վրայ, որ շատ լաւ կը պաշտպանուէր եւ հակայարձակումներ ալ կը կատարէր` վտանգելով Հունգարիոյ բերդը:
56-րդ վայրկեանին Տանիէլ Լուքաչ նշանակեց Հունգարիոյ առաջին կոլը, եւ Հայաստանի պատասխանը վերջին 15 վայրկեաններուն ոսկի առիթ էր, բայց խմբապետ Տիգրան Բարսեղեանի հարուածները կոլի չվերածուեցան մրցակից բերդապահի զսպումներուն պատճառով:
Այս յարձակումներէն օգտուեցաւ Հունգարիա, որ կոլ մը եւս նշանակեց Սամպոր Կրուպետի շնորհիւ:
Հունգարիա, որ 4 կէտեր ունի, յոյսերը պահեց հասնելու 1986-էն ի վեր առաջին Մոնտիալին, մինչ Հայաստան 3 կէտով երրորդ դիրքը գրաւեց:
Փորթուգալ 1-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Իրլանտան, գրեթէ ապահովեց առաջին դիրքը` կարելի 9 կէտերը շահելով իր 3 մրցումներէն:
«Մենք ունէինք առիթներ Հունգարիոյ դէմ մրցումին կէտեր վաստակելու, բայց պարզապէս չօգտուեցանք առիթներէն: Միեւնոյն ժամանակ պէտք է ըսեմ, որ Հունգարիա արժանի էր յաղթանակին, որովհետեւ ան լաւ ֆութպոլ ցուցադրեց: Լաւ մակարդակի ֆութպոլ էր, որուն համար կը շնորհաւորեմ մրցակիցը: Պէտք է մոռնանք այս խաղը եւ առաջ շարժինք: Սխալներ կային մեր խաղին մէջ, եւ այդ պատճառով ալ պարտուեցանք: Ամէն ինչ կը վերլուծենք եւ կ՛աշխատինք մեր սխալներուն վրայ: Ընդհանուր առմամբ խումբը կը հասկնար, թէ ինչպէ՛ս պէտք է խաղալ, եւ կը խաղայինք ինչպէս որ որոշուած էր: Առանց սխալներու չի կրնար ըլլալ, բայց պէտք է աշխատինք անոնց ուղղութեան վրայ: Ճիշդ է, որ եթէ առիթները օգտագործէինք, արդիւնքը ուրիշ բան կրնար ըլլալ, բայց ֆութպոլը այս է, եւ արդիւնքն է կարեւորը: Մեր խումբին մէջ չկայ թիւ 9 դիրքի մարզիկ, որ կայուն կերպով կոլեր կը նշանակէ Եւրոպական մակարդակով: Մենք կը փորձենք այլ ձեւերով առիթներ եւ կոլեր նշանակել: Խումբին մթնոլորտը շատ լաւ է, եւ ուրախ եմ, որ մեծ թիւով համակիրներ եկած էին Պուտափեշտ մեզի քաջալերելու: Յաջողութեան հաւատքը եւ կազմակերպուած ֆութպոլը մեզի կ՛օգնեն մինչեւ մրցումի աւարտը պայքարելու: Ունինք բազմաթիւ դրական որակներ, որոնք անպայման արդիւնք կու տան: Թերեւս շատ ազդուած էի պահեստի նստարաններուն մօտ, մեր կորսնցուցած առիթներուն պահուն: Մեր խաղի ռազմավարութիւնը կը յաջողէր, բայց կոլեր չէինք կրնար նշանակել: Ընդհանուր առմամբ բոլոր մարզիկներէն գոհ եմ: Նախատեսած էի Ռանոսը աւելի կանուխ դաշտ ներկայացնել, բայց Բարսեղեան շատ լաւ կը խաղար, կը ճնշէր մրցակիցներուն վրայ, անոր կանուխ փոխարինելը սխալ կ՛ըլլար: Բերդապահ Հենրի Աւագեան շատ լաւ մրցում կատարեց, եւ մեր խաղը կը կառուցուի անոր մասնակցութեամբ», ըսաւ գլխաւոր մարզիչ Եղիշէ Մելիքեան:
Վաղը, Հայաստան պիտի մրցի Տապլինի մէջ` Իրլանտայի հետը ըլլալով: Այս հանգրուանին գծով անակնկալ արդիւնք արձանագրեց Ալպանիա` 1-0 արդիւնքով յաղթելով Սերպիոյ, այս վերջինիս դաշտին վրայ:
Երկու խումբերն ալ կը պայքարին Բ. դիրքը գրաւելու համար, որ փլէյ-օֆի տոմս կ՛ապահովէ զտումի մրցումներուն` նկատի ունենալով, որ Անգլիա իր 5 մրցումներն ալ յաղթած է:
Սերպիա շատ առիթներ կորսնցուց մանաւանդ Եուվենթուսի յառաջապահ Տուշան Վլահովիչի շնորհիւ, բայց պէտք է ընդունիլ, որ Յունաստանի Ա. Էք. Աթէնքի բերդապահ Թոմաս Սթրաքոշա բարձր մակարդակի ելոյթ ունեցաւ եւ փրկեց Ալպանիան:
Կիսախաղի կորսուած վայրկեաններուն Ռէյ Մանայ նշանակեց մրցումին միակ կոլը, որ 4 կէտով հեռացուց Ալպանիան` Սերպիայէն:
Գերմանիա, վերագրաւեց առաջին խմբակի պարագլուխի դիրքը` 4-0 արդիւնքով յաղթելէ ետք Լիւքսամպուրկին, մինչ Սլովաքիա 2-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն կրեց հիւսիսային Իրլանտայի դէմ մրցումին:
Թ. խմբակին մէջ, Իտալիա կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Էսթոնիոյ մէջ, Մոնտիալի յոյսերը պահելով: Մոյս Քին, Մաթէօ Ռեթեկի եւ Ֆրանսիսքօ Էսփոզիթօ նշանակեցին երեք կոլեր, որոնց շնորհիւ Իտալիա 3-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Իտալիա, ուր վաղը Ուտինեզէի դաշտին վրայ կը հիւրընկալէ Իսրայէլը, որ 5-0 արդիւնքով ծանր պարտութիւն կրեց Նորվեկիայէն` Օսլոյի մէջ: Էրլինկ Հաալանտ անցեալ 31 օգոստոսէն ի վեր 10 մրցումներու ընթացքին (Նորվեկիոյ եւ Մանչեսթըր Սիթիի հետ) 16 կոլ նշանակած է: Հաալանտ, որ փենալթի մը կորսնցուց, հեթ-թրիք իրագործեց Իսրայէլի դէմ: Յաղթանակի պարագային Իտալիա 6 կէտի առաւելութիւն կրնայ ունենալ Իսրայէլի վրայ եւ փլէյ-օֆի թեկնածու կրնայ ըլլալ Բ. դիրքի վրայ, մանաւանդ որ Նորվեկիա 6 կէտով կը հեռանայ Իտալիայէն:
Ստորեւ արդիւնքները եւ մնացեալ մրցումներուն յայտագիրը.-
Ա. ԽՄԲԱԿ
Գերմանիա – Լիւքսամպուրկ 4-0
Հիւսիսային Իրլանտա – Սլովաքիա 2-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Գերմանիա | 6 (7-3) |
2.- Հիւսիսային Իրլանտա | 6 (6-4) |
3.- Սլովաքիա | 6 (3 -2) |
4.- Լիւքսամպուրկ | 0 (1- 8) |
Բ. ԽՄԲԱԿ
Շուէտ – Զուիցերիա 0-2
Քոսովօ – Սլովենիա 0-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Զուիցերիա | 9 (9-0) |
2.- Քոսովօ | 4 (2-4) |
3.- Սլովենիա | 2 (2-5) |
4.- Շուէտ | 1 (2-6) |
Գ. ԽՄԲԱԿ
Սկովտիա – Յունաստան 3-1
Պիելոռուսիա – Դանիա 0-6
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Դանիա | 7 (9-0) |
2.- Սկովտիա | 7 (5-1) |
3.- Յունաստան | 3 (6-7) |
4.- Պիելոռուսիա | 0 (1-13) |
Դ. ԽՄԲԱԿ
Ֆրանսա – Ազրպէյճան 3-0
Իսլանտա – Ուքրանիա 3-5
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ֆրանսա | 9 (7-1) |
2.- Ուքրանիա | 4 (6-6) |
3.- Իսլանտա | 3 (9-7) |
4.- Ազրպէյճան | 1 (1-9) |
Ե. ԽԲԱԿ
Սպանիա – Վրաստան 2-0
Պուլկարիա – Թուրքիա 1-6
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Սպանիա | 9 (11-0) |
2.- Թուրքիա | 6 (9-9) |
3.- Վրաստան | 3 (5-5) |
4.- Պուլկարիա | 0 (1-12) |
Զ. ԽՄԲԱԿ
Հունգարիա – Հայաստան 2-0
Փրթուգալ – Իրլանտա 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փորթուգալ | 9 (9-2) |
2.- Հունգարիա | 4 (6-5) |
3.- Հայաստան | 3 (2-8) |
4.- Իրլանտա | 1 (3-5) |
Է. ԽՄԲԱԿ
Ֆինլանտա – Լիթուանիա 2-1
Մալթա – Նետերլանտներ 0-4
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նետերլանտներ | 13 (18-3) |
2.- Լեհաստան | 10 (8-4) |
3.- Ֆինլանտա | 10 (8-9) |
4.- Լիթուանիա | 3 (6-9) |
5.- Մալթա | 2 (1-16) |
Ը. ԽՄԲԱԿ
Աւստրիա – Սան Մարինօ 10-0
Կիպրոս – Պոսնիա 2-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Աւստրիա | 15 (19-2) |
2.- Պոսնիա | 13 (13-5) |
3.- Ռումանիա | 7 (10-6) |
4.- Կիպրոս | 5 (7-9) |
5.- Սան Մարինօ | (1-28) |
Թ. ԽՄԲԱԿ
Էսթոնիա – Իտալիա 1-3
Նորվեկիա – Իսրայէլ 5 -0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նորվեկիա | 18 (29 – 3) |
2.- Իտալիա | 12 (15-8) |
3.- Իսրայէլ | 9 (15-16) |
4.- Էսթոնիա | 3 (6-16) |
5.- Մոլտովա | 0 (3-25) |
Ժ. ԽՄԲԱԿ
Պելճիքա – Հիւսիսային Մակեդոնիա 0-0
Ղազախստան – Լիխթընշթայն 4-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Հիւսիսային Մակեդոնիա | 12 (11-2) |
2.- Պելճիքա | 11 (17-4) |
3.- Կալես | 10 (11-6) |
4.- Ղազախստան | 6 (7-11) |
5.- Լիխթընշթայն | 0 (0-23) |
ԺԱ. ԽՄԲԱԿ
Լաթվիա – Անտորրա 2-2
Սերպիա – Ալպանիա 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Անգլիա | 15 (13-0) |
2.- Ալպանիա | 11 (6 -3) |
3.- Սերպիա | 7 (4-6) |
4.- Լաթվիա | 5 (4-8) |
5.- Անտորրա | 1 (2-12) |
ԺԲ. ԽՄԲԱԿ
Ֆարօ Կղզիներ-Մոնթենեկրօ 4-0
Չեխիա-Խրուաթիա 0-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Խրուաթիա | 13 (17-1) |
2.- Չեխիա | 13 (11-6) |
3.- Ֆարօ Կղզիներ | 9 (8-5) |
4.- Մոնթենեկրօ | 6 (4-13) |
5.- Ճեպրալթար | 0 (2-17) |
Այսօր եւ վաղը տեղի կ՛ունենան այս մրցումները, 13-էն 18 նոյեմբեր տեղի կ՛ունենան վերջին հանգրուանի մրցումները, որոնց աւարտին 12 խումբեր ապահոված կ՛ըլլան իրենց տոմսերը (առաջին դիրքը), մինչ Բ. դիրքը գրաւող խումբերը կը հասնին փլէյ-օֆի
ԱՅՍՕՐ
Սլովաքիա-Լիւքսամպուրկ
Շուէտ-Քոսվօ
Սլովենիա-Չեխիա
Ուքրանիա-Ազրպէյճան
Հիւսիսային Մակեդոնիա-Ղազախստան
Կալես-Պելճիքա
Հիւսիսային Իրլանտա -Գերմանիա
Իսլանտա-Ֆրանսա
ՎԱՂԸ
Էսթոնիա-Մոլտովա
Թուրքիա-Վրաստան
Իրլանտա-Հայաստան
Լաթվիա-Անգլիա
Անտորրա-Սերպիա
Իտալիա-Իսրայէլ
Փորթուգալ-Հունգարիա
Սպանիա-Պուլկարիա