Կիրակի օր տեղի ունեցաւ «Ֆորմիւլա 1»-ի Սինկափուրի կրան փրին: Առաջին դիրքը գրաւեց «Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլ, որ փոլ-փոզիշընէն սկսած էր մրցումը:
Բ. դիրքը գրաւեց «Ռետ Պուլ»-ի վարորդ եւ վերջին 4 տարիներու աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն:
«Մաքլարեն»-ի վարորդներ Լանտօ Նորիս եւ Օսքար Փիասթրի գրաւեցին 3-րդ եւ 4-րդ դիրքերը, իսկ «Մաքլարեն» շահեցաւ խմբային ախոյեանութիւնը` տարեշրջանի աւարտէն 5 հանգրուան առաջ:
Տակաւին կան Միացեալ Նահանգներու, Մեքսիքայի, Պրազիլի, Լաս Վեկասի, Քաթարի եւ Ապու Տապիի կրան փրիները:
Օսքար Փիասթրի կը մնայ առաջին դիրքի վրայ` 22 կէտի առաւելութեամբ եւ խմբակից Լանտօ Նորիսի վրայ, մինչ աշխարհի ախոյեան Վերշթափըն 3-րդ դիրքը կը գրաւէ` 63 կէտով ետ մնալով Փիասթրիէն:
Ստորեւ Սինկափուրի կրան փրիին արդիւնքները.
ԿԷՏ | |
1.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 25 |
2.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 18 |
3.- Լանտօ Նորիս («Մաքլարեն») | 15 |
4.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 12 |
5.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 10 |
6.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 8 |
7.- Լուիս Համելթըն («Ֆեռարի») | 6 |
8.- Ֆեռնանտօ Ալոնզօ («Ասթոն Մարթին») | 4 |
9.- Օլիվըր Պերմըն («Հաաս») | 2 |
10.- Քարլոս Սայնց («Ուիլիամս») | 1 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փիասթրի | 336 |
2.- Նորիս | 314 |
3.- Վերշթափըն | 273 |
4.- Ռասըլ | 237 |
5.- Լըքլեր | 173 |
6.- Համիլթըն | 127 |
ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- «Մաքլարեն» | 650 |
2.- «Մերսետես» | 325 |
3.- «Ֆեռարի» | 300 |
4.- «Ռետ Պուլ» | 290 |
5.- «Ուիլիամս» | 102 |