Հայաստանի ազգային խումբը 8 մետալ նուաճեց սամպոյի աշխարհի երիտասարդներու (18 տարեկանէն վար) աշխարհի ախոյեանութեան:
Աշխարհի ախոյեան դարձաւ Հայաստանի հաւաքականի անդամ Ռոպերթ Սիմոնեան (58 քկ), մինչ Սէյրան Սարուխանեան (88 քկ) եւ Արմէն Սաֆարեան (79 քկ) դարձան փոխախոյեան:
Պրոնզէ մետալ շահեցան Նարեկ Սիմոնեան 58 քկ, Գոռ Շատվերեան 71 քկ (18 տարեկանէն վար)4 Մհեր Օհանեան 71 քկ (20 տարեկանէն վար), Տիգրան Գրիգորեան 58 քկ. (մարտական սամպօ) Վադես Համբարձումեան 71 քկ (20 տարեկանէն վար, մարտական սամպօ):