Միացեալ Նահանգներու Սէյնթ Լուիս քաղաքին մէջ վերջ գտաւ ճատրակի «Սինքուեֆիլտ բաժակ 2025» մրցաշարքը:
9-րդ եւ վերջին հանգրուանին, ամերիկացի Ուեզլի Սօ, պարտութեան մատնելէ ետք Նոտիրպեք Ապտուսաթորովը, գրաւեց դասաւորման առաջին դիրքը եւ շահեցաւ տիտղոսը:
Ճատրակի այս մրցաշարքին շատ մօտ էին արդիւնքները, եւ դիմուեցաւ մանրամասնութիւններու` բաժնելու մրցակիցները: Յաղթանակի քանակը կարեւոր էր անշուշտ, մանաւանդ սեւ քարերով յաղթելու պարագան եւ անշուշտ իրար դէմ ճակատումի արդիւնքը նոյնիսկ:
Հայ վարպետ Լեւոն Արոնեան կէս կէտի տարբերութեամբ գրաւեց 4-րդ դիրքը, մինչ միւս հայ վարպետը` Սամուէլ Սեւեան, գրաւեց 6-րդ դիրքը` 4,5 կէտով:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 5,5 |
| 2.- Փրակնանանտա Ռամեշպապու (Հնդկաստան) | 5,5 |
| 3.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 5,5 |
| 4.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 5 |
| 5.- Եան-Քրիշթոֆ Տուտա (Լեհաստան) | 4,5 |
| 6.- Սամուէլ Սեւեան (Միացեալ Նահանգներ) | 4,5 |
| 7.- Մաքսիմ Վաշիէ – Լակրաւ (Ֆրանսա) | 4,5 |
| 8.- Կուքեշ Տի. (Հնդկաստան) | 4 |
| 9.- Ալիրեզա Ֆիրուժա (Ֆրանսա) | 3,5 |
| 10.- Նոտերպեք Ապտուսաթորով (Ուզպեքիստան) | 2,5 |


