Հայ վարպետ Լեւոն Արոնեան, որ Միացեալ Նահանգներու դրօշին տակ կը մասնակցի, շահեցաւ «Կրենտ Չես Թուր Սենթ Լուիսի ռափիտ Էնտ պլից» մրցաշացքին տիտղոսը:
Կայծակնային (պլից) 16-րդ հանգրուանին հաւասարութիւն արձանագրելէ ետք ֆրանսացի վարպետ Մաքսիմ Վաշիէ-Լակրաւի հետ, Արոնեան անհասանելի դարձաւ իր մրցակիցներուն, հռչակուեցաւ ախոյեան եւ վաստկեցաւ 40 հազար ամ. տոլար մրցանակ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 13 |
| 2.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 10 |
| 3.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 8 |
| 4.- Նոտիրպեք Ապտուսաթարով (Ուզպեքիստան) | 7 |
| 5.- Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 6 |
| 6.- Լիեմ Լէ (Վիեթնամ) | 5 |
| 7.- Կուքիշ Տի. (Հնդկաստան) | 4 |
| 8.- Լէյնիէ Տոմինկէս (Միացեալ Նահանգներ) | 3 |
| 9.- Կրիկորի Օփարին (Միացեալ Նահանգներ) | 2 |
| 10.- Սամ Շենքլենտ (Միացեալ Նահանգներ) | 1 |


