Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ո՞վ Պիտի Շահի «Պալոն Տ՛Օր»-ը

Օգոստոս 11, 2025
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

«Ֆրանս ֆութպոլ» ֆրանսական շաբաթաթերթը 1956-էն ի վեր կը կազմակերպէ «Պալոն տ՛օր» մրցանակը, որ կ՛ընտրէ տարուան լաւագոյն ֆութպոլիստը:

Մրցանակը տարիներու ընթացքին փոխած է իր ձեւը: Օրինակ, մինչեւ 2006 միայն մարզական լրագրողներ կը քուէարկէին ընտրութեան: Սկզբունքով այս մրցանակը կը տրուէր միայն Եւրոպայի մարզիկներուն եւ կը կոչուէր «Եւրոպայի լաւագոյն ֆութպոլիստը»: 1995-ին փոխուեցաւ ձեւաչափը, եւ մրցանակը սկսաւ տրուիլ որեւէ ազգութեան մաս կազմող ֆութպոլիստի, որ եւրոպական խումբերէ կը խաղայ: 2007-ին այդ ալ փոխուեցաւ, եւ ոեւէ ֆութպոլիստ աշխարհի որեւէ կողմէն կրնայ շահիլ այս մրցանակը, եւ քուէարկութեան սկսան մասնակցիլ ազգային բոլոր խումբերու մարզիչներն ու խմբապետները: 2016-ին այդ ձեւը վերատեսութեան ենթարկուեցաւ, եւ մինչեւ օրս միայն լրագրողներ կը մասնակցին քուէարկութեան:

2010-էն 2015 ՖԻՖԱ-ի հետ համաձայնութենէ ետք այս մրցանակը միացած էր ՖԻՖԱ-ի տարուան լաւագոյն ֆութպոլիստի մրցանակին` «ՖԻՖԱ Պալոն տ՛օր» կոչուելով:

2016-էն ետք մրցանակները անգամ մը եւս բաժնուեցան: 2022-ին «Ֆրանս ֆութպոլ» օրէնքի հիմնական փոփոխութիւն կատարեց մրցանակին ժամանակաշրջանը բարեփոխելով ոչ ամբողջ տարուան, այլ 1 եղանակի վրայ: Քուէարկութեան կրնան մասնակցիլ միայն արհեստավարժ մասնագէտ լրագրողներ` ամէն երկրէ մէկ ներկայացուցիչով, անշուշտ ՖԻՖԱ-ի լաւագոյն 100 ազգային խումբերու երկիրներէն միայն:

2024-ին «Եու. Է. Էֆ. Ա.»-ն միացաւ «Պալոն տ՛օր»-ի կազմակերպիչներուն:

Լիոնել Մեսսի 8 անգամ (մրցանիշ) շահած է «Պալոն տ՛օր»-ը, իսկ Քրիսթիանօ Ռոնալտօ` 5 անգամ: Եոհան Քրոյֆ, Միշել Փլաթինի եւ Մարքօ Վան Պասթըն երեք անգամ շահած են «Պալոն տ՛օր»-ը, մինչ Ալֆրետօ Տի Սթեֆանօ, Ֆրանց Պեքընպաուըր, Քեւըն Քիկըն, Քարլ Հայնց Ռումենիկէ եւ Ռոնալտօ (Պրազիլ) երկու անգամ դարձած են «Պալոն տ՛օր»-ի մրցանակակիր:

Անցեալ տարուան տիտղոսակիրն էր սպանացի միջնապահ Ռոտրի (Մանչեսթըր Սիթի):

2025 թուականին «Պալոն տ՛օր»-ի 30 թեկնածուներ առաջադրուեցան:

Ստորեւ` թեկնածուները.

Լամին Եամալ (Պարսելոնա), Ճիանլուիճի Տոնարումա (Փարիզ Սեն Ժերմեն), Ուսման Տեմպելէ (Փարիզ Սեն Ժերմեն), Ճուտ Պելինկհամ (Ռէալ Մատրիտ), Տեզիրէ Տուէ (Փարիզ Սեն Ժերմեն), Տենզել Տումֆրիչ (Ինթեր Միլան), Սերհու Կիրասի (Տորթմունտ), Էրլինկ Հաալանտ (Մանչեսթըր Սիթի), Հերի Քէյն (Պայերն Միւնիխ), Վիքթոր Եոքերել (Արսենալ), Աշրաֆ Հաքիմի (Փարիզ Սեն Ժերմեն), Քվիչա Քվարացխելիա (Փարիզ Սեն Ժերմեն), Ռոպերթ Լեվանտովսքի (Պարսելոնա), Ալեքսիս Մաքալիսթըր (Լիվըրփուլ), Լաութարօ Մարթինես (Ինթեր Միլան), Սքոթ Մաքթոմինէյ (Նափոլի), Քիլիան Էմպափէ (Ռէալ Մատրիտ), Ժոաօ Նեւեշ (Փարիզ Սեն Ժերմեն), Նունօ Մենտեշ (Փարիզ Սեն Ժերմեն), Մայքըլ Օլիսէ (Պայերն Միւնիխ), Քոլ Փալմըր (Չելսի), Փետրի (Պարսելոնա), Ֆապիան Ռուիս (Փարիզ Սեն Ժերմեն), Տեքլան Ռայս (Արսենալ), Ռաֆինիա (Պարսելոնա), Վերճիլ Վան Տայք (Լիվըրփուլ), Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ), Վինիսիուս Ժունիոր (Ռէալ Մատրիտ), Վեթինիա (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ֆլորիան Վիրց (Լիվըրփուլ):

2019-ին «Պալոն տ՛օր»-ի կողքին «Ֆրանս ֆութպոլ» լաւագոյն բերդապահի մրցանակ մըն ալ սկսաւ շնորհել` կոչելով զայն «Լեւ Եաշին» մրցանակ` Խորհրդային Միութեան պատմական բերդապահին անունով, որ 1950-ականներէն մինչեւ 1970 լաւագոյն բերդապահն էր:

Արժանթինցի բերդապահ Էմիլիանօ Մարթինես (Ասթոն Վիլա) 2 անգամ շահած է այս մրցանակը (մրցանիշ), մինչ պրազիլցի Ալիսոն (Լիվըրփուլ), իտալացի Ճիանլուիճի Տոնարումա (Փարիզ Սեն Ժերմեն) եւ պելճիքացի Թիպօ Քուրթուա (Ռէալ Մատրիտ) շահած են նաեւ աւելի առաջ:

Այս տարի 10 թեկնածուներ կան` Ալիսոն Պեքըր (Լիվըրփուլ), Եասին Պռնօ (Հիլալ), Լուքա Շըվալիէ (Լիլ), Թիպօ Քուրթուա (Ռէալ Մատրիտ), Ճիանլուիճի Տոնարումա (Փարիզ Սեն Ժերմեն), Էմիլիանօ Մարթինես (Ասթոն Վիլա), Եան Օպլաք (Աթլեթիքօ Մատրիտ), Տաւիտ Ռայա (Արսենալ), Մաթց Սելս (Նոթինկհամ Ֆորեսթ) եւ Եան Զոմետ (Ինթեր Միլան):

«Ֆրանս ֆութպոլ» 2018-ին որոշեց յատուկ մրցանակով մը պատուել նաեւ տարուան լաւագոյն երիտասարդ մարզիկը, որ 21 տարեկանէն վար պէտք է ըլլայ` զայն կոչելով «Քոփա» մրցանակ: Ֆրանսացի Ռեմոն Քոփա 1958-ին «Պալոն տ՛օր»-ը շահած էր:

Այս մրցանակը մէկական անգամ շահած են Ճուտ Պելինկհամ (2023), Փետրի (2021), Քիլիան Էմպափէ (2018), Մաթայս Տը Լիեսթ (2019), Կաւի (2022) եւ Լամին Եամալ (2024):

Փաու Քուպարսի (Պարսելոնա), Այուպ Պուատի (Լիլ), Տեզերէ Տուէ (Փարիզ Սեն Ժերմեն), Էսթեւաօ (Չելսի-Փալմէյրաս), Ռոտրիկօ Մորա (Փորթօ), Ժոա Նեւիշ (Փարիզ Սեն Ժերմեն), Լամին Եամալ (Պարսելոնա), Քենան Եըլտըզ (Եուվենթուս):

Անցեալ տարի «Ֆրանս ֆութպոլ» սկսաւ լաւագոյն մարզիչ ալ ընտրել:

Ընտրուած էր Ռէալ Մատրիտի մարզիչ Քարլօ Անչելոթթին:

Այս տարուան թեկնածուներն են` Անթոնիօ Քոնթէ (Նափոլի), Լուիս Էնրիքէ (Փարիզ Սեն Ժերմեն), Հանս-Տիթեր Ֆլիք (Պարսելոնա) եւ Առնէ Սլոթ (Լիվըրփուլ)

Նախորդը

Պետօ Խօշեան` Սպանիա

Յաջորդը

Դ. Դասակարգի Աւարտական Հանգրուան. ՀՄԸՄ Պուրճ Համուտ Կը Մօտենայ Գ. Դասակարգին

RelatedPosts

Դ. Դասակարգի Աւարտական Հանգրուան.  Այս Կիրակի` ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Ամալ Սալամ Զղարթա
Մարզական

Դ. Դասակարգի Աւարտական Հանգրուան. Այս Կիրակի` ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Ամալ Սալամ Զղարթա

Օգոստոս 20, 2025
Նոր «Հիւանդութիւն» Մը`  Միջազգային Ֆութպոլին Մէջ
Մարզական

Նոր «Հիւանդութիւն» Մը` Միջազգային Ֆութպոլին Մէջ

Օգոստոս 20, 2025
«Չեմփիընզ Լիկ».  «Եու. Է. Էֆ. Ա.»-ն Հրապարակեց Ակումբներու  Դասաւորումը` 2025-2026 Տարեշրջանի Մեկնարկէն Առաջ
Մարզական

«Չեմփիընզ Լիկ». «Եու. Է. Էֆ. Ա.»-ն Հրապարակեց Ակումբներու Դասաւորումը` 2025-2026 Տարեշրջանի Մեկնարկէն Առաջ

Օգոստոս 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?