Կիրակի օրուան «Ֆորմիւլա 1»-ի Սիլվըրսթոնի (Բրիտանիա) կրան փրին եղաւ յատկանշական:
Լանտօ Նորիս իր ասպարէզին մէջ առաջին անգամ ըլլալով շահեցաւ իր հայրենիքին մէջ, մինչ «Մաքլարեն»-ի 1-2-ի ետին «Քիք Սաուպըր» տօնելու պատճառ ունէր, որովհետեւ գերմանացի վարորդ Նիքօ Հուլքենպերկ 3-րդ դիրքը գրաւեց 239 կրան փրիներէ ետք առաջին անգամ ըլլալով փոտիում բարձրանալով:
Մրցումը այդքան ալ հետաքրքրական չէր, մանաւանդ որ քանի մը անգամ «Սէյֆթի քար»-ը մրցասպարէզ մտաւ անձրեւուն պատճառած արկածներուն հետեւանքով:
Աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն փոլ փոզիշընը շահած էր շաբաթ օր, բայց մրցումի ընթացքին կը սպասուէր, որ «Մաքլարեն»-ները անցնին իրեն, մանաւանդ որ այս տարեշրջանի սկիզբէն զգալի է անոնց գերակայութիւնը:
Օսքար Փիասթրի մնաց առաջին դիրքին վրայ, բայց 10 երկվայրկեան տուգանքի ենթարկուելով իր դիրքը կորսնցուց իր խմբակից/մրցակից Նորիսի հաշուոյն, մինչ Վերշթափընի պզտիկ սխալը զինք ուշացուց 10-րդ դիրքի, բայց մինչեւ մրցումին աւարտը ան կրցաւ մօտենալ մինչեւ 5-րդ դիրք:
4-րդ դիրքը գրաւեց այլ բրիտանացի մը` նախապէս 7 անգամ աշխարհի ախոյեան Լուիս Համիլթըն, որ իր կարելին ըրաւ «Ֆեռարի»-ի հետ:
Ստորեւ` Սիլվըրսթոնի կրան փրիի արդիւնքները.
ԿԷՏ | |
1.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) «Մաքլարեն» | 25 |
2.- Օսքար Փիասթրի (Աւստրիա) «Մաքլարեն» | 18 |
3.- Նիքօ Հուլքենպերկ (Գերմանիա) «Քիք Սաուպըր» | 15 |
4.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) «Ֆեռարի» | 12 |
5.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) «Ռետ Պուլ» | 10 |
6.- Փիեր Կասլի (Ֆրանսա) «Ալփին» | 8 |
7.- Լանս Սթրոլ (Քանատա) «Ասթոն Մարթին» | 6 |
8.- Ալեքսանտր Ալպոն (Թայլենտ) «Ուիլիամս» | 4 |
9.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ասթոն Մարթին» | 2 |
10.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) «Մերսետես» | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փիասթրի | 234 |
2.- Նորիս | 226 |
3.- Վերշթափըն | 165 |
4.- Ռասըլ | 147 |
5.- Լըքլեր | 119 |
6.- Համիլթըն | 103 |
7.- Անթոնելլի | 63 |
8.- Ալպոն | 46 |
9.- Հուլքենպերկ | 37 |
10.- Օքոն | 23 |
ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
1.- «Մաքլարեն» | 460 |
2.- «Ֆեռարի» | 222 |
3.- «Մերսետես» | 210 |
4.- «Ռետ Պուլ» | 172 |
5.- «Ուիլիամս» | 59 |
6.- «Քիք Սաուպըր» | 41 |
7.- «Ռէյսինկ Պուլզ | 36 |
8.- «Ասթոն Մարթին» | 36 |
9.- «Հաաս» | 29 |
10.- «Ալփին» | 19 |