Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Շերեփ Լոյս

Մարտ 10, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ

Օրն աւարտուել էր, գիշերն իր սեւ թաւշեայ քողով ծածկել էր պատուհանիցս այն կողմ երեւացող նեղլիկ փողոցը, որտեղ իրար նայող շէնքերի պատուհաններից հատ ու կենտ երեւացող լոյսերը կարծես գիշերուայ մթում շաղ տուած աստղեր լինէին, որ տեսել էին փողոցի անցուդարձը, գիտէին ամէն անցորդի անգամ քայլուածքը, լսել էին նրանց ուրախ ու տխուր պատմութիւնը:

– Ինչպէ՞ս է փողոցի անունը,- հարցրեցի:

– Պուրճ Համուտի նշանաւոր Արաքս պողոտան է: Քիչ մը անդին Քառասուն Մանկանց եկեղեցին ու դպրոցն են:

«Վասն հաւատքի նահատակուած քառասուն մանկունք», մտքերով նայեցի լուսնին` արծաթափայլ ու խորհրդաւոր, որ գիշերուայ լռութեան խորքում գծել էր անձայն փողոցի ուրուագիծը:

Լուսինը նայում էր վերից, հին ու իմաստուն, նա տեսել էր աշխարհում ամէն բան:

Նրա խաղաղ լոյսն, ասես, ուզում էր խօսել մտքերիս հետ, պատմել անցեալի մասին, գուցէ իմ, գուցէ ուրիշի, յիշել մոռացուածն ու չմոռացուածը:

Պատուհանների թոյլ լոյսերը կարծես լուսնի հետ կռուի մտած` լուսնից փորձում էին խլել ուշադրութիւնս, բայց միտքս նրա հետ էր, ի՞նչ ունեն պատմելու…

Յանկարծ նկատեցի մի կին, որ մտածեցի սուրիացի գաղթական է, (այդ օրերին քաղաքը լեցուն էր սուրիացի գաղթականներով), երեք փոքրիկներով, ծուարել է շէնքի անկիւնում եւ փորձում էր մեղմել գրկում հազիւ լացող փոքրիկի ձայնը, իսկ շուրջը նստած երկու փոքրիկները ձեռքերին պարզել էին պնակներ` սպասելով, որ մէկը կը գթայ եւ կը տայ մի շերեփ ճաշ:

Հասկացայ` ի՛նչ էին ուզում պատմել լուսինը:

Չէ՞ որ նա տեսել էր հայ որբուկներին, տեսել` նրանց աչքերի խոր ու անծայր լռութիւնը, տեսել` նրանց կարօտով ու սպասումով անցնող մանկութիւնը, տեսել` նրանց ամէն օր մարող կամ ծնուող մի երազանք ու դարձել նրանց անաստղ աչքերի փայլող լոյսը, նրանց կարօտ սրտի յոյսի շողը, գիշերուայ խաւարի մէջ նրանց ճանապարհը լուսաւորողը:

Աշխարհը չափազանց դաժան ու ծանր թուացող որբուկներին լուսինը շշուկով ցոյց էր տուել, որ ամենամութ գիշերում անգամ լոյս կայ, երկնքից ժպտացել նրանց ու իր անհաս լոյսով օգնել էր որբուկներին` գտնել ջերմ ձեռքեր, հոգատար ժպիտ, տաքուկ անկիւն, պնակ մը կերակուր, գթութեան խաչ…

Լուսինը պատմում էր ու պատմում…

Լսւում էր գիշերուայ վերջին շնչառութիւնը, պատուհանների լոյսերը խլացել էին դանդաղ բացուող լուսաբացի գոյների մէջ: Նեղլիկ փողոցն արթնացել էր քնից, լցուել աղմուկով: Արեւն, ինչպէս օրհնութիւն, ողջունում էր նոր օրուայ գալուստը, որին այնպէ՜ս անհամբեր սպասում էի ես:

Խճողուած ու աղմկոտ փողոցի խաչմերուկին հպարտ ցուցանակն էր, որ նշում էր այն ճանապարհը, որ տանում է դէպի գթութիւնը բիւրեղեայ սիրտ` Լիբանանահայ օգնութեան խաչ:

Այս տաքուկ դռներից ներս որքա՜ն ցաւացող սրտեր դարման են գտել, որքա՜ն հոգսեր են թեթեւացել, որքա՜ն մարած լոյսեր վառուել, որքա՜ն անօթեւաններ օթեւան ունեցել, ջերմութեամբ լցուել, եւ որքա՜ն որբուկներ իրենց սրտում ապրելու ուժ ու հաւատ գտել…

Անցնում էի սենեակից սենեակ, այնտեղ մէկդարեայ գթութեան խաչն էր, այդ սենեակներում Աստծոյ պարգեւ մարդկային խիղճն էր, բարիութիւնը, որ սրտէ սիրտ փոխանցուելով` դարձել էր կանթեղ, հաւատոյ ջահ, գծել իր անշեղ ուղին` «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»:

Եւ ահա մի սենեակ, որտեղ լսում եմ հոգուս հարազատ կրկնուող մի բառ` ընկերուհի: ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան սենեակն է, ուր աշխուժ աշխատանքային քննարկում էր:

Իրենց ազնիւ ու անկեղծ նուիրուածութեամբ, արդէն մէկ դար է, որ այս հայուհիները պահել ու փոխանցել են գթութեան փարոսը, եղել են ջատագովներ մեր ինքնութեան պահպանման, մեր մշակոյթի տարածման, դարձել հայուհու իրական խորհրդանիշ:

– Գթութեան խաչը զոհողութեան եւ համբերութեան միասնութիւնն է, լոյս` յուսահատութեան մէջ,- ասում է Շրջանային վարչութեան ատենապետուհին` Սիլվա Սապունճեանը, եւ շարունակում,- ԼՕԽ-ի աշխատանքը պարզապէս օգնութիւն չէ. հոգու ջերմութիւն է, ժամանակի ու հոգատարութեան նուիրում:

– ԼՕԽ-ի աշխատանքը մարդկային կարեկցանք է, մի տեսակ նման է անտեսանելի աղօթքի,- յաւելում է Սեւան Կարապետեանը:

– Սա «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնն է, իսկ սա` «Վարդուհի Տեկիրմենճեան» խոհանոցը,- ներկայացնում էին ընկերուհիները:

Խոհանոցում ճաշ էր պատրաստւում` «Պնակ մը կերակուր»…

Զգացի` ինչպէ՛ս անցեալը ներկայ դարձաւ, լսեցի` ինչպէ՛ս են այդ պատերը որբուկների ձայնով պատմում պնակ մը կերակուրի համը, նրանց խոր հայեացքում տեսայ անցեալի բոլոր խօսքերն ու չասուած յոյզերը, զգացի նրանց մեղմացած ցաւը, բուժուած վէրքը, տեսայ որբուկների դէմքին ժպիտ, որ ասում էր` գտել եմ մօրս:

Ուրախութիւնս ու յուզմունքս միախառնուել էին. ես տեսայ եւ լսեցի անձնուէր հայուհիների սրտով ու հոգով նուիրումը ԼՕԽ-ի առաքելութեանը, իր ժողովրդին, մարդուն` առհասարակ:

Օրը վերջանում էր, արեւածագի շողերը աստիճանաբար թուլանում էին:

Պատուհանից շշնջում էր նեղլիկ փողոցի քամին` ծածուկ խօսքեր հասցնելով հեռաւոր անցեալից, ուր որբուկները քայլում էին` սրտերում ուժեղ մի հաւատ, որ պէտք է ապրել, իսկ ձեռքերին սեղմած իրենց մանկութեան ուրախ ու տխուր յիշողութիւնները, որոնց վկան էր եղել լուսինը, որ թողել էր նրանց համար լուսէ հետքեր գիշերուայ մթութեան մէջ:

2025 թ.

Յետգրութիւն.
Յատուկ շնորհակալութիւն նուիրեալ ՀՕՄ-ուհիներ` Նելլի Վէքիլեանին, Սիլվա Սապունճեանին, Իսկուհի Գափլանեանին, Սեւան Կարապետեան-Ադամեանին, Սիլվա Գարակէօզեանին, Սիլվա Կիւլտալեանին, Սարին Յարութիւնեանին, Թալին Ուրիշեանին, Ազատիկ Տաղլեանին, Անի Աւետանեանին, Լոռի Եագուպեանին եւ Մարալ Երէցեանին` ջերմ հիւրընկալութեան եւ Լիբանանահայ օգնութեան խաչի բեղուն գործունէութեանը ծանօթացնելու համար:

Նախորդը

Ժխտողականութիւն

Յաջորդը

Տոմս. Կէս Պրաւօ՜, Միրզոյեան…

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?