Ես հիմա հեռու եմ այնպէս,
Կարօտի երգը շուրթերիս.
Դրսում գիշեր է մթագես,
Ամպած են երկինքն ու հոգիս:
Յիշում եմ խօսքեր ու պահեր,
Գունատ ու դժգոյն ու անձուկ,
Որոնց իմ ստուերով երեր
Վատնեցի անափսոս, անփոյթ:
Բայց հիմա հողում այս օտար
Այնպէս եմ կարօտով յիշում,
Որ կուրծքս հեւքով մի վարար
Բախում է ու շնչատ մնում:
Մինչդեռ ես սիրում եմ լինի
Որ մի հին սուլերգով կերկեր
Քայլերս ու ճամբան անցեալի
Երկարեն իմ տան շեմն ի վեր…
Բայց մութը շողքերի խաղով
Սենեակս է լցւում ու վրաս,
Երէկը խորին կարօտով
Մնում է հեռաւոր, անհաս…



