Հինգշաբթի գիշեր Հայաստանի ազգային խումբը 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ազգերու լիկայի մրցաշարքի 3-րդ շաբթուան մրցումներուն:
Մրցումին հաշիւը բացին Ֆարօ կղզիներ 37-րդ վայրկեանին քոռնըրէ մը ետք, երբ գնդակը հասաւ աջ կողմ եւ հեռուէն հարուածով մը Պենճամինսընի հարուածին շնորհիւ դարձաւ կոլ:
Քանի մը վայրկեան ետք, Ֆաթեհի յառաջապահ Լուքաս Զելարայեան գեղեցիկ եւ անզսպելի ազատ հարուածով նշանակեց Հայաստանի հաւասարութեան կոլը:
Բ. կիսախաղին Հայաստանի ազգային խումբը շարունակեց տիրապետել մրցակիցին վրայ եւ կոլի բազմաթիւ առիթներ ստեղծեց, սակայն պրկուած ըլլալով տղաքը չկրցան կոլի վերածել ստեղծուած առիթները: Յստակ էր Էտուարտ Սփերձեանի բացակայութիւնը, որ վիրաւորուած էր մրցումէն առաջ:
85-րդ վայրկեանին, 20 տարեկան անփորձ Գէորգի Յարութիւնեանի աններելի սխալէն օգտուելով, Ֆարօ կղզիներ կոլ մը նշանակեցին շնորհիւ Եոաննես Պիարթալիտիի: Կը կարծուէր, թէ Ֆարօ կղզիներ պիտի յաղթէին, սակայն 86-րդ վայրկեանին դաշտ ներկայացած Գոռ Մանուէլեան 93-րդ վայրկեանին ուժգին հարուածով մը նեղ անկիւնէն գրաւեց Ֆարօ կղզիներու բերդը` նշանակելով հաւասարութեան կոլը:
«Շատ ծանր եւ պրկուած մրցում մըն էր: Մարզիկները առանձին չեմ ուզեր յիշել: Ասիկա ֆութպոլ է, որ բաղկացած է ոչ մէկ մարզիկի սխալէ, այլ սխալներու շարքերէ: Յետսապահը, որ սխալ կատարեց իր ակումբին հետ մրցումը, փորձառութիւն չունի, նոյն բանը կրնամ ըսել Ռանոսի մասին: Բարդ մրցում մըն էր, մարտական հաւասարութեամբ վերջ գտաւ: Հանդերձարանին մէջ շնորհակալութիւն յայտնեցի տղոց նուիրումին համար», գլխաւոր մարզիչ Ալեքսանտր Փեթրաքով` աւելցնելով. «Փորձենք առաջ երթալ եւ պատրաստուիլ Հիւսիսային Մակեդոնիոյ դէմ խաղին»:
Անակնկալ արդիւնքով մը, Անգլիա 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ուեմպլիի մէջ` Յունաստանէն: Վանճելիս Փաւլիտիս (49-րդ եւ 94-րդ վայրկեաններուն) նշանակեց յոյներուն կոլերը, մինչ Ճուտ Պելինկհամ (87-րդ վայրկեան) նշանակեց Անգլիոյ միակ կոլը:
Իտալիա Հռոմի մէջ 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք Պելճիքայի դէմ առաջին 24 վայրկեաններուն, Լորենցօ Փելլեկրինի ստացաւ կարմիր քարտ մը` կոշտ ֆաուլ մը կատարելէ ետք Արթիւր Թեթէի վրայ, 38-րդ վայրկեանին:
Ազատ հարուածէն օգտուեցաւ Պելճիքա` նշանակելով կոլ մը: 61-րդ վայրկեանին այլ կոլ մըն ալ նշանակելով Պելճիքա բաւականացաւ 2-2 հաւասարութեամբ:
Ա. ԿԱՐԳ
Բ. ԽՄԲԱԿ
Իտալիա – Պելճիքա 2-2
Իսրայէլ – Ֆրանսա 1-4
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Իտալիա | 7 (7-4) |
2.- Ֆրանսա | 6 (7-4) |
3.- Պելճիքա | 4 (5-5) |
4.- Իսրայէլ | 0 (3-9) |
Բ. ԿԱՐԳ
Գ. ԽՄԲԱԿ
Աւստրիա – Ղազախստան 4-0
Նորվեկիա – Սլովենիա 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նորվեկիա | 7 (5-1) |
2.- Աւստրիա | 4 (6-3) |
3.- Սլովենիա | 4 (4-4) |
4.- Ղազախստան | 1 (0-7) |
Բ. ԽՄԲԱԿ
Անգլիա – Յունաստան 1-2
Ֆինլանտա – Այիր 1-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Յունաստան | 9 (7-1) |
2.- Անգլիա | 6 (5-2) |
3.- Այիր | 3 (2-5) |
4.- Ֆինլանտա | 0 (1-7) |
Գ. ԿԱՐԳ
Դ. ԽՄԲԱԿ
Լաթվիա – Հիւսիսային Մակեդոնիա 0-3
Ֆարօ կղզիներ – Հայաստան 2-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Հիւսիսային Մակեդոնիա | 7 (6-1) |
2.- Հայաստան | 4 (6-5) |
3.- Լաթվիա | 4 (6-5) |
4.- Ֆարօ կղզիներ | 2 (3-4) |
Դ. ԿԱՐԳ
Ճիպրալթար – Սան Մարինօ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ճիպրալթար | 4 (3-2) |
2.- Սան Մարինօ | 3 (1-1) |
3.- Լիխթընշթայն | 1 (2-3) |
Բ. ԽՄԲԱԿ
Մոլտովա – Անտորրա 2-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Մոլտովա | 6 (4-0) |
2.- Մալթա | 3 (1-2) |
3.- Անտորրա | 0 (0-3) |
Այսօր տեղի կ՛ունենան Գ. հանգրուանի մնացեալ մրցումները, իսկ վաղը կը սկսին Դ. հանգրուանի մրցումները:
Ստորեւ` յայտագիրը.
Խրուաթիա – Սկովտիա
Լեհաստան – Փորթուգալ
Սերպիա – Զուիցերիա
Սպանիա – Դանիա
Լիթուանիա – Քոսովօ
Պուլկարիա – Լիւքսամպուրկ
Պիելոռուսիա – Հիւսիսային Իրլանտա
Կիպրոս – Ռումանիա
ՎԱՂԸ
Ղազախստան – Սլովենիա
Ֆինլանտա – Անգլիա
Աւստրիա – Նորվեկիա
Յունաստան – Այիր
Հայաստան – Հիւսիսային Մակեդոնիա
Ֆարօ կղզիներ – Լաթվիա
Լիխթընշթայն – Ճիպրալթար
Մալթա – Մոլտովա