Եւրոպական լաւագոյն 5 երկիրներու բարձրագոյն ախոյեանութիւններուն վրայ ակնարկ մը նետելով, «Թրանսֆերմարքեթ» կայքը վիճակագրութիւն մը կատարած է յառաջապահ լաւագոյն եռեակին գծով, ուր Պարսելոնա 23 կարեւոր գործողութիւն (կոլ եւ էսիսթ) կատարած է:
Ընտրուած են 6 խումբեր, որոնցմէ 3-ը «Պունտըսլիկա»-ի ախոյեանութեան մաս կը կազմեն:
Պարսելոնա 23 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Ռոպերթ Լեվանտովսքի (12 կոլ), Ռաֆինիա (6 կոլ) եւ Լամին Եամալ (5 կոլ):
Պայերն Միւնիխ 19 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Հերի Քէյն (10 կոլ), Մայքըլ Օլիզէ (6 կոլ) եւ Ժամալ Մուսխալա (3 կոլ):
Չելսի 18 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Քրիսթոֆըր Էնքունքու (7 կոլ), Քոլ Փալմըր (6 կոլ) եւ Նոնի Մատուեքէ (5 կոլ):
Շթութկարթ 17 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Էրմետին Տեմիրովիչ (6 կոլ), Տենիզ Ունտաւ (6 կոլ) եւ Էնզօ Միյյօ (5 կոլ):
Մանչեսթըր Սիթի 16 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Էրլինկ Հաալանտ (11 կոլ), Մաթէօ Քովաշիչ (3 կոլ) եւ Ժերեմի Տոքիւ (2 կոլ):
Այնթրախթ Ֆրանքֆորթ 16 կոլ նշանակած է շնորհիւ իր եռեակին` Օմար Մարմուշ (9 կոլ), Ուկօ Էքիթիքէ (5 կոլ) եւ Հուկօ Լարսոն (2 կոլ):