Փեքինի (Չինաստան) բաց մրցաշարքին, Կարէն Խաչանով 7-6 եւ 7-6 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆրանսիսքօ Չերունտոըն` 2 ժամ 12 վայրկեան պայքարէ ետք:
Թիւ 27 դասուած Խաչանով, որ նախապէս դուրս ձգած էր սպանացի Ռոպերթօ Քարպայեւ Պայենան (6-4, 6-4), քառորդ աւարտականին պիտի մրցի աշխարհի թիւ 2 Քարլոս Ալքարասի դէմ, որ դիւրութեամբ դուրս ձգեց Թալոն Կրիքսփորը` 6-1 եւ 6-2 արդիւնքով:
Աղջկանց մրցումներուն Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Աւանէսեան 6-3 եւ 6-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց ուքրանացի Եուլիա Սթարոտուպցեւայի դէմ մրցումին: Թիւ 115 դասուած ուքրանացի մարզիկը անակնկալի բերաւ Էլինան (թիւ 47), որ նախապէս դուրս ձգած էր ամերիկացիներ Քարոլայն Տոլհայտը (6-3, 5-7 եւ 6-2) եւ Էմինա Պեքթաշը (6-2, 7-5):
Ստորեւ` կարեւորագոյն արդիւնքները.
Եաննիք Սինըր (Իտալիա) – Ռոման Սաֆիուլին (Ռուսիա) 3-6, 6-2 եւ 6-3
Պու Եունչաոքեթէ (Չինաստան) – Լորենցօ Միւզեթթի (Իտալիա) 6-2, 6-4
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Ատրիան Մաննարինօ (Ֆրանսա) 7-6, 6-2
Կարէն Խաչանով (Ռուսիա) – Ֆրանսիսքօ Չերունտոլօ (Արժանթին) 7-6, 7-6
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Թալոն Կրիքսփոր (Նետերլանտներ) 6-1, 6-2
ԱՂՋԻԿՆԵՐ
Փաուլա Պատոսա (Սպանիա) – Ռեպեքքա Արամքովա (Սլովաքիա) 7-5, 7-5
Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) – Վերոնիքա Քուտերմեթովա (Ռուսիա) 6-7, 6-1 եւ 6-2
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Քաթի Պոլթըր (Բրիտանիա) 7-5, 6-2
Եուլիա Սթարոտուպցեւա (Ուքրանիա) – Էլինա Աւանէսեան (Հայաստան) 6-3, 6-1
Ժանկ Շուայ (Չինաստան) – Կրիթ Մինըն (Պելճիքա) 6-2, 6-3