Արժանթինի Պոքա Ժունիորզ շահեցաւ տոմս մը` մասնակցելու միջցամաքամասային աշխարհի ակումբներու մրցաշարքին:
Պոքա չշահեցաւ Լիպերթատոր բաժակը, սակայն երբ այլ թեկնածու ակումբներ դուրս մնացին, ինչպէս` Ուրուկուէյի Նասիոնալ Մոնթեվիտէոն եւ արժանթինեան Սան Լորենցօ տը Ալմակրոն եւ Դալերեսը, յաջորդ թեկնածուն (լաւ արդիւնքներով) ինք էր եւ ունեցաւ մասնակցութեան իրաւունք:
Պոքա Ժունիրոզ յառաջիկայ ամրան տեղի ունենալիք միջցամաքամասային մրցաշարքի 30-րդ ակումբը հանդիսացաւ: Մնացեալ երկու խումբերը պիտի ըլլան Լիպերթատոր բաժակի տիտղոսակիրը, ինչպէս նաեւ հիւրընկալ երկրի` Միացեալ Նահանգներու ախոյեան ակումբը` իբրեւ հիւրընկալ խումբ:
Յիշեցնենք, որ աշխարհի ակմբային յաջորդ մրցաշարքը Միացեալ Նահանգներու մէջ տեղի պիտի ունենայ 15 յունիսէն 13 յուլիս 2025-ի ժամանակաշրջանին, եւ առաջին անգամ ըլլալով 32 ակումբներու միջեւ, բան մը, որ աւելի պիտի նմանի ակումբներու մոնտիալին, որ 4 տարին անգամ մը տեղի պիտի ունենայ:
Մրցաշարքին մաս պիտի կազմեն վերջին 4 տարիներուն լաւագոյն արդիւնքներ արձանագրած խումբերը:
Ստորեւ կը ներկայացնենք մասնակից 30 խումբերը.
Ասիայէն 4 ակումբներ` Հիլալ (Սէուտական Արաբիա), Ուրաուա Ռետ Տայմընտծ (Ճափոն), Այն (Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Ուլսան Էջ. Տի. (Հարաւային Քորէա):
Ափրիկէէն 4 ակումբներ` Ահլի (Եգիպտոս), Ուիտատ (Մարոք), Էսփերանս (Թունուզ) եւ Մամելոտի Սանտաունզ (Հարաւային Ափրիկէ):
Կեդրոնական եւ հիւսիսային Ամերիկայէն 4 ակումբներ` Մոնթերի (Մեքսիքա), Սիեթըլ Սաունտըրզ (Միացեալ Նահանգներ), Լէոն (Մեքսիքա) եւ Փաչուքա (Մեքսիքա):
Հարաւային Ամերիկայէն 6 ակումբներ` Փալմէյրաս (Պրազիլ), Ֆլամենկօ (Պրազիլ), Ֆլումինենսէ (Պրազիլ), Ռիվըր Փլէյթ (Արժանթին), Պոքա Ժունիորզ (Արժանթին) + 1 թեկնածու (Լիպերթատորի բաժակակիրը):
Ովկիանեայէն 1 ակումբ` Օքլենտ Սիթի (Աւստրալիա):
Եւրոպայէն 12 ակումբ` Չելսի (Անգլիա), Ռէալ Մատրիտ (Սպանիա), Մանչեսթըր Սիթի (Անգլիա), Պայերն Միւնիխ (Գերմանիա), Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա), Ինթեր Միլան (Իտալիա), Փորթօ (Փորթուգալ), Պենֆիքա (Փորթուգալ), Տորթմունտ (Գերմանիա), Եուվենթուս (Իտալիա), Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա) եւ Ռետ Պուլ Զալցպուրկ (Աւստրիա):
Ինչպէս նաեւ հիւրընկալ երկիրը ներկայացնող խումբ մը` Էմ. Էլ. Էս.-ի ախոյեանը: