Վաղը առաւօտեան ժամը 10:00-ին, Պհամտունի «Ամին Ապտըլնուր» մարզադաշտին վրայ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի երիտասարդները, 20 տարեկանէն վար Լեռնալիբանանի ֆութպոլի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի իրենց նախավերջին մրցումը պիտի կատարեն Սաֆա Շուէյֆաթի դէմ:
Սաֆա Շուէյֆաթ երրորդ դիրքը կը գրաւէ, բայց ինչպէս տարեշրջանի սկիզբէն ըսինք, բոլոր խումբերը գրեթէ նոյն մակարդակի ֆութպոլ կը խաղան, միայն Սահել Մեթնի խումբը համեմատաբար աւելի տկար է միւսներէն:
Դաշտին վրայ լաւ պայքարող, քիչ սխալ ընող եւ առիթները օգտագործող խումբը կրնայ որեւէ մրցակիցի յաղթել:
Վաղուան մրցումին կը սպասուի, որ տղաքը անցեալ շաբթուան նման բարձր մակարդակի ֆութպոլ խաղան, եւ ինչու չէ` յաղթանակով վերադառնան Պէյրութ:
Համակիրներէն ալ կը սպասուի քաջալերել երիտասարդ խումբը, որպէսզի արձանագրէ իր 4-րդ յաղթանակը:
Ստորեւ նախավերջին հանգրուանի յայտագիրը, բոլոր մրցումները` վաղը ժամը 10:00-ին.
Սաֆա Շուէյֆաթ – ՊՄԸՄ Պուրճ Համուտ (Պհամտունի դաշտ)
Տապըլ Քիք – Շիյահ (Սին Էլ Ֆիլի դաշտ)
Նըժմեթ Սահրա – Սահել Մեթն Շեմալի (Շարքի դաշտ)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Տապըլ Քիք | 15 (16-11) |
| 2.- Շիյահ | 15 (15-5) |
| 3.- Սաֆա Շուէյֆաթ | 14 (20-15) |
| 4.- Նըժմեթ Սահրա | 13 (22-24) |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 9 (18-13) |
| 6.- Սահել Մեթն Շեմալի ) | 3 (8-21) |


