Կիրակի գիշեր Լիբանանի փինկ փոնկի ներկայացուցիչ Մարիանա Սահակեան 4-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Լիլի Ժանկի (Միացեալ Նահանգներ) դէմ մրցումին, Փարիզի Ողիմպիական խաղերուն ծիրին մէջ:
Զոյգ տղոց մրցումներուն պատմութիւն կերտող թենիսմեն Պենճամին Հասան Հատի Հապիպի հետ մրցեցաւ Մեթիու Էպտեն – Ճոն Փիրզ (Աւստրալիա) զոյգին դէմ: Երկու լիբանանցիները 7-6 եւ 6-2 արդիւնքով դուրս մնացին զոյգերու մրցումէն:
Տղոց թենիսի մրցումներու Բ. հանգրուանի գեղեցիկ եւ պատմութեան 60-րդ եւ հաւանաբար վերջին ճակատումը տեղի ունեցաւ թենիսի տղոց պատմութեան լաւագոյն թենիսմեններու Նովաք Ճոքովիչի (Սերպիա) եւ Ռաֆայէլ Նատալի (Սպանիա) միջեւ:
Թիւ 2 դասուած Ճոքովիչ 39 վայրկեանի պէտք ունեցաւ առաջին սեթը յաղթելու (6-1), սակայն 2-րդ սեթին Նատալ (38 տարեկան) հին օրերը յիշեց եւ պայքարեցաւ, բայց ներկայիս 161-րդ դասուած Նատալ չկրցաւ իրմէ 1 տարի կրտսեր Ճոքովիչի յաղթել եւ տեղի տուաւ 6-4 արդիւնքով հաւանաբար վերջին ճակատումին, մանաւանդ որ Նատալ կրնայ լքել թենիսի ասպարէզը:
Հողով ծածկուած դաշտերու պարագային Ճոքովիչ իր 9-րդ յաղթանակը արձանագրեց երէկ, Նատալի 19-ին դէմ, բայց ընդհանուր ճակատումներու գծով Ճոքովիչ 31-րդ յաղթանակը արձանագրեց 60 մրցումներու ընթացքին` 21 տարուան ամէնէն երկար ճակատումներուն գծով:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
| 1.-Հարաւային Քորէա | 5 | 3 | 1 |
| 2.- Ճափոն | 5 | 2 | 4 |
| 3.- Չինաստան | 5 | 2 | 2 |
| 4.- Ֆրանսա | 4 | 7 | 3 |
| 5.- Աւստրալիա | 4 | 3 | 0 |
| 6.- Միացեալ Նահանգներ | 3 | 7 | 4 |
| 7.- Բրիտանիա | 2 | 4 | 3 |
| 8.- Գերմանիա | 2 | 0 | 0 |
| 9.- Իտալիա | 1 | 2 | 3 |
| 10.- Քանատա | 1 | 1 | 2 |


