Ուասլ 2024-ի Ֆայնըլ 8-ի մրցումները շարունակուեցան Տոհայի մէջ, ուր երկու խմբակներու մրցումները հասած են իրենց վերջին օրուան:
Բ. խմբակէն Քուէյթի Քուէյթ ակումբը, որ Ծոցի ախոյեանութիւնը շահած էր, գրաւեց առաջին դիրքը` պարտութեան մատնելով Հնդկաստանի ախոյեան Թամիլ Նատուն (100-76), Քուէյթի Քազման (99-95) եւ Իրանի Շահրտարի Կորկանը (85-77):
Իրանի Կորկան խումբը գրաւեց 2-րդ դիրքը` պարտութեան մատնելով Քազման (93-79) եւ Թամիլ Նատուն (104-91):
Ա. խմբակին մէջ, Ռիատի իր երեք մրցումները յաղթեց Ղազախստանի Ասթանային (101-69) Լիբանանի փոխախոյեան Սաժեսին (95-86), եւ Մանամային (77-68) մինչ Սաժես կրցաւ յաղթել անցեալ տարուան Ուասլի ախոյեան Մանամային (Պահրէյն) եւ Ասթանային (103-89) Ասթանա կրցաւ յաղթել Մանամային (122-117):
Կիսաւարտականին, այսօր ժամը 15:00-ին Ռիատի պիտի մրցի Իրանի Շահրտարի Կորկանի դէմ, իսկ Քուէյթ պիտի մրցի Սաժեսի դէմ, ժամը 18:00-ին: