Վաղը, յետմիջօրէի ժամը 3:00-ին, ՀՄԸՄ Պուրճ Համուտ Լիբանանի Դ. դասակարգի աւարտական հանգրուանի 3-րդ շաբթուան մրցումներուն գծով պիտի մրցի Շապապ Ատլունի դէմ:
Լեռնալիբանանի ախոյեան ՀՄԸՄ Պուրճ Համուտ շատ կարեւոր մրցում մը ունի կատարելիք հարաւային Լիբանանի ախոյեան Շապապ Ատլունի դէմ, որ նախկին երկու մրցումներէն 1 կէտ շահած է, մինչ ՀՄԸՄ Պուրճ Համուտ 3 կէտ ունի իր առաջին մրցումէն (Շեքքայի դէմ), մինչ Լիբանանեան բանակէն անակնկալ պարտութիւն մը կրած էր երկրորդ մրցումին:
Լեռնալիբանանի 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւած խումբերը` Տապըլ Քիք եւ Հիլալ Նասր, կը գրաւեն Ա. խմբակին առաջին երկու դիրքերը, հիւսիսային Լիբանանի ախոյեան Վուլվզի հետ, 4 կէտերով:
Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ Պուրճ Համուտ կը գրաւէ խմբակին երրորդ դիրքը, մինչ Անսար Մաուատտա (հիւսիսային Լիբանանի 2-րդը) եւ Լիբանանեան բանակ (Պէյրութի ախոյեան) կը գրաւեն առաջին երկու դիրքերը:
ՀՄԸՄ-ի մրցումը տեղի պիտի ունենայ Նըժմէի դաշտին վրայ, եւ մասնաւոր փոխադրակառքեր տրամադրուած են կէսօրէ ետք ժամը 2:00-էն սկսեալ համակիրները փոխադրելու դաշտ եւ ապա մրցումէն ետք Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտ` մասնակցելու Մայիսեան փառատօնին:
Ստորեւ կը ներկայացնենք երկու խմբակներու յայտագիրը եւ դասաւորումները.
ԱՅՍՕՐ
Ա. ԽՄԲԱԿ
Հիլալ Նասր – Պեքաա Սաատնայէլ (Պհամտունի դաշտ)
Վուլվզ – Ռապիթաթ Ուարտանիէ (Սելաաթա)
Ժալիլ Քանա – Ամալ Մաարաքէ (Մուսա Սատրի դաշտ)
ՎԱՂԸ
Բ. ԽՄԲԱԿ
ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Շապապ Ատլուն (Նըժմէի դաշտ)
Ղատ Աֆտալ – Շեքքա (Անսարի դաշտ)
Լիբանանեան բանակ – Անսար Մաուատտա (Մապարրայի դաշտ)
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Տապըլ Քիք | 4 (4-2) |
| 2.- Հիլալ Նասր | 4 (2-1) |
| 3.- Վուլվզ | 4 (1-0) |
| 4.- Ժալիլ Քանա | 3 (3-1) |
| 5.- Ամալ Մաարաքէ | 1 (1-2) |
| 6.- Ռապիթաթ Ուարտանիէ | 0 (1-3) |
| 7.- Պեքաա Սաատնայել | 0 (1-3) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Անսար Մաուատտա | 6 (7-0) |
| 2.- Լիբանանեան բանակ | 4 (3-1) |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 3 (2-2) |
| 4.- Ղատ Աֆտալ | 3 (2-3) |
| 5.- Շապապ Ատլուն | 1 (1-3) |
| 6.- Շեքքա | 0 (0-6) |


