Եւրոպական ֆութպոլի ախոյեանութիւնները հասած են իրենց վերջին հանգրուաններուն, ուր միայն Անգլիոյ մէջ տակաւին ախոյեանին անունը յստակ չէ:
«Փրեմիեր լիկ»-ի մրցումներուն, Արսենալ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Մանչեսթըր Եունայթըտի դաշտէն, շնորհիւ Լեանտրօ Թրոսարի կոլին (20-րդ վայրկեանին): Այժմ Արսենալ մէկ մրցում ունի կատարելիք կիրակի օր Էվըրթընի դէմ:
Բ. դիրքը գրաւող Մանչեսթըր Սիթի շաբաթ օր 4-0 արդիւնքով պարտութեան մատնած էր Ֆուլհամը` շնորհիւ Եոշքօ Կվարտիոլի (2), Ֆիլ Ֆոտընի եւ Եուլիան Ալվարեսի կոլերուն:
Սիթի 2 մրցում ունի կատարելիք, այսօր` Թոթենհամի դաշտին վրայ, իսկ կիրակի` Ուեսթ Համի դէմ, նկատի ունենալով, որ ան 1 կէտով ետ կը մնայ Արսենալէն:
Ստորեւ` 37-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ֆուլհամ – Մանչեսթըր Սիթի | 0-4 |
Պորնմաութ – Պրենթֆորտ | 1-2 |
Էվըրթըն – Շեֆիլտ Եունայթըտ | 1-0 |
Վուլվզ – Քրիսթըլ Փելես | 1-3 |
Ուեսթ Համ – Լիւթըն | 3-1 |
Նիւքեսըլ – Պրայթըն | 1-1 |
Թոթենհամ – Պըրնլի | 2-1 |
Նոթինկհամ Ֆորեսթ – Չելսի | 2-3 |
Մանչեսթըր Եունայթըտ – Արսենալ | 0-1 |
34-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումներ.
Այսօր` Թոթենհամ – Մանչեսթըր Սիթի
Վաղը` Պրայթըն – Չելսի
Մանչեսթըր Եունայթըտ – Նիւքեսըլ
«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ»-Ի ԴԱՍԱՒՈՐՈՒՄ.
1.- Արսենալ | 86 (89-28) |
2.- Մանչեսթըր Սիթի | 85 (91-33) |
3.- Լիվըրփուլ | 78 (81-38) |
4.- Ասթոն Վիլա | 67 (73-53) |
5.- Թոթենհամ | 63 (71-59) |
6.- Նիւքեսըլ | 57 (79-57) |
7.- Չելսի | 57 (73-61) |
8.- Մանչեսթըր Եունայթըտ | 54 (52-56) |
………………………… | ………………………… |
18.- Լիւթըն | 26 (50-81) |
19.- Պըրնլի | 24 (40-76) |
20.- Շեֆիլտ Եունայթըտ | 16 (35-101 |
Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի 33-րդ հանգրուանի մրցումներուն, ախոյեան Պայեր Լեւերքուզըն, որ մօտ տարի մը առաջ կրած էր իր վերջին պարտութիւնը` Պոխումէն, կրցաւ այս տարեշրջանին 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնել զայն եւ արձանագրել 50-րդ յաջողութիւնը: 50 մրցումներու ընթացքին Լեւերքուզըն արձանագրած է 41 յաղթանակ: Ան անցեալ շաբթուան կիսուն, երբ հաւասարութիւն արձանագրեց Իտալիոյ Ա. Էս. Ռոմայի հետ «Եուրոփա լիկ»-ի գծով, բարելաւուած էր Պենֆիքայի մրցանիշը. վերջինս 1963-էն 1965 տարիներուն 48 մրցում անյաղթ մնացած էր:
Չապի Ալոնսոյի մարզած խումբը շատ գեղեցիկ ֆութպոլ կը կիրարկէ եւ մինչեւ մրցումի աւարտի սուլիչը նոյն մակարդակով կը խաղայ:
Ոչ մէկ եւրոպական ակումբ կրցած է առանց պարտութեան աւարտել այսքան մրցում (50), ուր արդէն իսկ ապահոված է իր պատմութեան առաջին «Պունտըսլիկա»-ն եւ հասած է Գերմանիոյ բաժակի աւարտական, ինչպէս նաեւ` «Եուրոփա լիկ»-ի աւարտական:
«Արդէն իսկ «Պունտըսլիկա»-ն շահիլը մեծ իրագործում է, որ աներեւակայելի մթնոլորտ ստեղծեց ակումբին մէջ եւ համակիրներուն մօտ: Շաբաթավերջին կը բարձրացնենք «Պունտըսլիկա»-ի վահանը, մեր դաշտին վրայ: Ապա կը մեկնինք Տապլին եւ ի վերջոյ` Պերլին: Կ՛ուզենք 2 տիտղոսներն ալ շահիլ եւ ամառնային արձակուրդին 3 տիտղոս շահած հանգիստ ընել, ըսաւ միջնապահ Ռոպերթ Անտրիչ:
22 մայիսին Լեւերքուզընի «Եուրոփա լիկ»-ի մրցակիցը պիտի ըլլայ Իտալիոյ Աթալանթան (Տապլինի մէջ), իսկ 3 օր ետք` Բ. դասակարգի Քայզըրսլաութըրնը` Գերմանիոյ բաժակի աւարտականին, Պերլին:
Կիրակի օր, Պոխումի դաշտին վրայ, Պայեր Լեւերքուզըն իր կոլերը նշանակեց շնորհիւ Փաթրիք Շիքի, Վիքթոր Պոնիֆասի, Ամին Ատլիի, Եոսիփ Սթանիշիչի եւ Ալեխանտրօ Կրիմալտոյի:
Միւս կողմէ, վերջին 11 տարիներու ախոյեան Պայերն Միւնիխ բաւական վիրաւորներով դաշտ ներկայացաւ մարզիչ Թոմաս Թուխելի վերջին մրցումին` Միւնիխի մէջ:
Լովրօ Զվոնարեք, որ առաջին անգամ ըլլալով դաշտ կը ներկայանար իբրեւ հիմնական մարզիկ, 4-րդ վայրկեանին նշանակեց Պայերնի առաջին կոլը` Վոլֆսպուրկի դէմ մրցումին: 19 տարեկան խրուաթ յառաջապահը աջ ոտքի հարուածով նշանակեց առաջին կոլը, Ալֆոնսօ Տէյվիսի փոխանցումէն ետք:
13-րդ վայրկեանին Լէոն Կորեցքա նշանակեց Պայերնի 2-րդ կոլը եւ հազիւ 7 վայրկեան ետք Պրայըն Սարակոսա նշանակեց կոլ մը, որ սակայն ՎԱՐ-ի միջոցով ջնջուեցաւ, յարձակումը օֆ-սայտով սկսած ըլլալուն պատճառով:
Պայերն շատ լաւ կը խաղար առանց վիրաւորներ Հերի Քէյնի, Ժամալ Մուսիալայի, Լիրոյ Սանէի, Սերժ Կնապրիի եւ Քինկզլի Քոմանի, սակայն Վոլֆսպուրկ ինքզինք գտաւ:
Թուխել, որ փետրուարին համաձայնած էր հեռանալ իր պաշտօնէն, 75-րդ վայրկեանին փոխարինեց բերդապահ Մանուէլ Նոյըրը, որ իր 500-րդ մրցումը կը կատարէր «Պունտըսլիկա»-ի մէջ:
Շուէտայի յետսապահ Մաթէօ Վինլէօֆ առաջին անգամ ըլլալով դաշտ ներկայացաւ` փոխարինելով Պրայըն Սարակոսան, մինչ 18 տարեկան Եոնաթան Ասփ-Ենսըն իր կարգին առաջին ելոյթը ունեցաւ Պայերնի հետ` փոխարինելով Զվոնարեքը:
Ստորեւ` 33-րդ հանգրուանի արդիւնքները.
Աուկզպուրկ – Շթութկարթ | 0-1 |
Ֆրայպուրկ – Հայտընհայմ | 1-1 |
Ֆ. Ք. Քէօլն – Ունիոն Պերլին | 3-2 |
Մէօնշընկլատպախ – Ֆրանքֆորթ | 1-1 |
Լայփցիկ – Պրեմեն | 1-1 |
Մայնց – Տորթմունտ | 3-0 |
Տարմշթատ – Հոֆենհայմ | 0-6 |
Պայերն Միւնիխ – Վոլֆսպուրկ | 2-0 |
Պոխում – Լեւերքուզըն | 0-5 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
1.- Լեւերքուզըն | 87 (87-23) |
2.- Պայերն Միւնիխ | 72 (92-41) |
3.- Շթութկարթ | 70 (74-39) |
4.- Լայփցիկ | 64 (75-37) |
5.- Տորթմունտ | 60 (64-43) |
………………………… | ………………………… |
16.- Ունիոն Պերլին | 30 (31-57) |
17.- Ֆ. Ք. Քէօլն | 27 (27-56) |
18.- Տարմշթատ | 17 (30-82) |
Նշենք, որ Տարմշթատ արդէն իսկ փոխանցուած է Բ. դասակարգ, Բ. դասակարգէն կը բարձրանան Զանքթ Փաուլի, Հոլսթին Քիլ, մինչ Ֆորթունա Տիւսելտորֆ փլէյ օֆի մրցում պիտի կատարէ 16-րդ դիրքը գրաւող կազմին դէմ:
Իտալիոյ «Քալչիօ»-ի 36-րդ հանգրուանի մրցումներուն արդէն իսկ «Սերի Ա.»-ի ախոյեանութիւնը շահած Ինթեր Միլան, Ֆրոզինոնէի դաշտին վրայ 5-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց: Տաւիտէ Ֆրաթեսի, Մարքօ Առնաութովիչ, Թախոն Պիւքենըն, Լաութարօ Մարթինես եւ Մարքուս Թիւրամ նշանակեցին Ինթերի 5 անպատասխան կոլերը:
«Չեմփիընզ լիկ»-ի պայքարող խումբեր Աթալանթա եւ Ա. Էս. Ռոմա իրար դէմ կը մրցէին Պերկամոյի մէջ:
Պելճիքացի յառաջապահ Շարլ տը Քեթելարը 2 կոլ նշանակեց 18-րդ եւ 20-րդ վայրկեաններուն` օգնելով Աթալանթային, որ յաղթէ Ռոմային 2-1 արդիւնքով: Ռոմայի կոլը նշանակեց Լորենցօ Փելլեկրինի 66-րդ վայրկեանին, փենալթիով:
Աթալանթա հաստատ մնաց 5-րդ դիրքին վրայ եւ 3 կէտի առաւելութիւն ունի Ռոմայի վրայ (6-րդ):
Նշենք, որ «Եու. Է. Էֆ. Ա.»-ն որոշած էր Իտալիոյ եւ Գերմանիոյ ակումբներուն լաւ արդիւնքներէն ետք 4-ի փոխարէն 5 խումբերու մասնակցութեան իրաւասութիւն տալ` «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքին:
Պոլոնիա 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց անցեալ տարուան ախոյեան Նափոլին, այս վերջինիս դաշտին վրայ: 9-րդ եւ 12-րդ վայրկեաններուն Տեն Էնտոյ եւ Շթեֆան Փոշ նշանակեցին արագ կոլեր, որոնցմէ ետք Պոլոնիայի բերդապահ Ֆետերիքօ Ռաւալիա Մաթէօ Փոլիթանոյի փենալթին զսպեց (21-րդ վայրկեան), ինչ որ եղաւ Նափոլիի կոլ նշանակելու լաւագոյն առիթը:
Պոլոնիայի մարզիչ Թիակօ Մոթա յառաջիկայ տարեշրջանին պիտի միանայ Եուվենթուսին, որ կիրակի օր մեծ դժուարութեամբ կրցաւ կոլ նշանակել վերջին դիրքը գրաւող Սալերնիթանայի դէմ:
Ատրիէն Ռապիօ 91-րդ վայրկեանին Եուվենթուսը փրկեց պարտութենէ իր դաշտին վրայ` նշանակեով հաւասարութեան կոլը: Եուվէ գրաւեց 4-րդ դիրքը` կոլերով ետ մնալով Պոլոնիայէն (3-րդ):
Ստորեւ 36-րդ հանգրուանի արդիւնքները.
Ֆրոզինոնէ – Ինթեր Միլան | 0-5 |
Նափոլի – Պոլոնիա | 0-2 |
Ա. Սէ. Միլան – Քալիարի | 5-1 |
Լացիօ Ռոմա – Էմփոլի | 2-0 |
Վերոնա – Թորինօ | 1-2 |
Ճենովա – Սասուլօ | 2-1 |
Եուվենթուս – Սալերնիթանա | 1-1 |
Աթալանթա – Ա. Էս. Ռոմա | 2-1 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ինթեր Միլան | 92 (86-19) |
2.- Ա. Սէ. Միլան | 74 (72-43) |
3.- Պոլոնիա | 67 (51-27) |
4.- Եուվենթուս | 67 (49-28) |
5.- Աթալանթա | 63 (65-39) |
6.- Ռոմա | 60 (63-44) |
7.- Լացիօ Ռոմա | 59 (47-37) |
8.- Նափոլի | 51 (53-46) |
………………………… | ………………………… |
18.- Ուտինեզէ | 30 (33-52) |
19.- Սասուլօ | 29 (42-72) |
20.- Սալերնիթանա | 16 (28-76) |
Ֆրանսայի «Լիկ 1»-ի 33-րդ եւ նախավերջին հանգրուանին, ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն, որ տարեշրջանի վերջին մրցումը կը կատարէր Փարք տը Փրենսի մէջ, ուր Քիլիան Էմպափէ վերջին մրցումը կատարեց իր համակիրներուն առջեւ, սակայն համակիրները երկուքի բաժնուած էին… Անշուշտ կային համակիրներ, որոնք կը դժգոհէին, որ Էմպափէ կը լքէ ակումբը, մինչ Փարիզի ակումբը ոչ մէկ ձեւով նշեց որեւէ բան Էմպափէի մասին:
7 տարի առաջ, 19 տարեկան Էմպափէ ստորագրեց Փարիզի ակումբին հետ` լքելով Մոնաքոն, ուր 41 մրցումներու ընթացքին 16 կոլ նշանակած էր:
180 միլիոն եւրոյի ան դարձաւ ակումբի ամէնէն սուղ երիտասարդ մարզիկը, ինչպէս նաեւ 2-րդ ամէնէն սուղ ֆութպոլիստը` խմբակից Նէյմարէն ետք:
Էմպափէ կիրակի օր այս տարեշրջանի իր 27-րդ կոլը նշանակեց մրցումի 8-րդ վայրկեանին, սակայն իր ակումբը 3 կոլ ստացաւ Թուլուզէն եւ պարտութիւն մը կրեց:
Բ. դիրքը գրաւող Մոնաքօ 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Մոնփելիէի դաշտին վրայ:
Ստորեւ` 33-րդ հանգրուանի արդիւնքները, նկատի ունենալով, որ անցեալ հանգրուանէն երկու մրցում, Նիս – Փարիզ Սեն Ժերմեն եւ Ռենս – Մարսէյ, տեղի պիտի ունենան վաղը:
Պրեսթ – Ռենս | 1-1 |
Նիս – Լը Հաւր | 1-0 |
Սթրազպուրկ – Մեձ | 2-1 |
Նանթ – Լիլ | 1-2 |
Ռենն – Լանս | 1-1 |
Քլերմոն – Լիոն | 0-1 |
Մոնփելիէ – Ա. Էս. Մոնաքօ | 0-2 |
Մարսէյ – Լորիան | 3-1 |
Փարիզ Սեն Ժերմեն – Թուլուզ | 1-3 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 70 (77-32) |
2.- Մոնաքօ | 64 (64-32) |
3.- Լիլ | 58 (50-32) |
4.- Պրեսթ | 58 (50-34) |
5.- Նիս | 54 (37-25) |
………………………….. | ………………………….. |
16.- Մեձ | 29 (35-56) |
17.- Լորիան | 26 (38-66) |
18.- Քլերմոն | 25 (26-55) |
Սպանիոյ մէջ, «Լա լիկա»-ի ախոյեան Ռէալ Մատրիտ գրեթէ 2-րդ խումբով կրցաւ պարտութեան մատնել Կրանատան` 0-4 արդիւնքով:
«Չեմփիընզ լիկ»-ի առաջին կազմէն միայն Անթոնիօ Ռուտիկըր մասնակցեցաւ մրցումին սկիզբէն, մինչ Նաչօ եւ Թոնի Քրուս Բ. կիսախաղին դաշտ ներկայացան: Կոլերը նշանակեցին Ֆրան Կարսիա, Արտա Կիւլեր եւ Պրահեմ Տիաս (2):
Ստորեւ` 35-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ալավես – Ժերոնա | 2-2 |
Մայորքա – Լաս Փալմաս | 1-0 |
Վիարէալ – Սեւիա | 3-2 |
Կրանատա – Ռէալ Մատրիտ | 0-4 |
Աթլեթիք Պիլպաօ – Օսասունա | 2-2 |
Քարիս – Խեթաֆէ | 1-0 |
Աթլեթիքօ Մատրիտ – Սելթա | 1-0 |
Վալենսիա – Ռայօ Վայեքանօ | 0-0 |
Պեթիս – Ալմերիա | 3-2 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ռէալ Մատրիտ | 90 (78-22) |
2.- Ժերոնա | 75 (75-44) |
3.- Պարսելոնա | 73 (70-43) |
4.- Աթլեթիքօ Մատրիտ | 70 (64-39) |
5.- Աթլեթիքօ Պիլպաօ | 62 (57-35) |
…………………………. | …………………………. |
18.- Քատիս | 29 (24-49) |
19.- Կրանատա | 21 (36-68) |
20.- Ալմերիա | 17 (35-70) |