ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն 31 մարտին տարածեց հաղորդակցութիւն մը, որուն մէջ կ՛_ըսուի, թէ կառոյցը գումարեց իր 28-րդ Շրջանային ժողովը եւ հաստատեց, որ սատար պիտի կանգնի Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան: Ստորեւ` հաղորդագրութիւնը.
«Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառոյցի 28-րդ Շրջանային ժողովը: Ժողովը մէկ անգամ եւս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեանը եւ ինքնորոշման իրաւունքի վերականգնմանը:
«ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էութիւնն ու արցախցիների` հայրենիք հաւաքական վերադարձի անժամանցելի իրաւունքը: Շարունակելու է իր համագործակցութիւնը Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոյիշեալ հարցերը:
«Ժողովը իր աշխատանքների աւարտին ընտրել է Կենտրոնական կոմիտէի 7 հոգանոց կազմ:
«Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ է ընտրուել Արա Պուլուզեանը»: