Տալաս Մեւրիքսի աստղ Լուքա Տոնչիչ երէկ լաւ ելոյթ չունեցաւ, բայց կրցաւ իր 8-րդ թրիփըլ-տապըլը իրագործել վերջին 10 մրցումներուն` օգնելով իր խումբին, որ 113-107 արդիւնքով յաղթէ Սան Անթոնիօ Սփըրզի` վերջինիս դաշտին վրայ:
Քայրի Ըրվինկ 28 կէտ նշանակեց` ձեռք ձգելով 7 ռիպաունտ, մինչ Տոնչիչ 18 կէտ նշանակեց` կատարելով 16 էսիսթ եւ 10 ռիպաունտ: Ան 27 հարուածներէն միայն 6-ը նշանակեց:
«Այո, յաղթանակը կը հաշուըւի… Բոլոր յաղթանակները գեղեցիկ չեն ըլլար», ըսաւ Տալասի մարզիչ Ճէյսընքիտ:
Տալաս, որ կը պայքարի 6-րդ դիրքին համար` ուղղակիօրէն մասնակցելու փլէյ օֆին, Սաքրամենթոյէն 1 մրցումով ետ կը մնայ:
Թրէ Ճոնզ (22 կէտ) եւ Տեւըն Վեսըլ (19 կէտ) եղան Սփըրզի լաւագոյններէն, մինչ Վիքթոր Ուեմպանեամա (Ուեմպի) նշանակեց 12 կէտ, 11 ռիպաունտ, 6 պլոք` արձանագրելով իր 37-րդ տապըլ-տապըլը:
Արեւմտեան շրջան մնալով, Մինեսոթայի մէջ 2-րդ դիրքի պայքարի մրցումին, անցեալ տարուան ախոյեան Տենվըր Նակեթց կրցաւ 115-112 արդիւնքով յաղթել Մինեսոթա Թիմպըրվուլվզին:
Նիքոլա Եոքիչ 35 կէտ եւ 16 ռիպաունտ ձեռք ձգեց ի նպաստ Տենվըրի, մինչ Անթոնի Էտուըրտծ 30 կէտ, 8 ռիպաունտ եւ 8 էսիսթ կատարեց ի նպաստ Մինեսոթայի, որմէ կը բացակայէին Ռուտի Կոպեր, Քարլ-Անթոնի Թաունզ Ճէյլըն Քլարք եւ Նազ Ռիտ (բոլորն ալ` վիրաւոր):
Հիւսթըն Ռոքեթց 137-114 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ուաշինկթըն Ուիզըրտծի դաշտէն:
Ճէյլըն Կրին 42 կէտ նշանակեց` օգնելով Հիւսթընի, որ արձանագրէ իր 6-րդ յաջորդական յաղթանակը:
Այժմ Հիւսթըն 2,5 մրցումով ետ կը մնայ Կոլտըն Սթէյթ Ուորիըրզէն գրաւելու փլէյ-օֆի վերջին դիրքը:
Էյմըն Թոմփսըն 25 կէտ աւելցուց ի նպաստ Ռոքեթցի, մինչ Ֆրետ Վանվլիթ 7 կէտ եւ 11 էսիսթ կատարեց:
Քորի Քիսփըրթ 16 կէտ նշանակեց ի նպաստ Ուաշինկթընի, որ կը խաղար առանց Քայլ Քուզմային, Տենի Աւտիճայի, Թայըս Ճոնզի եւ Պիլալ Քուլիպալիի (բոլորն ալ` վիրաւոր):
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
Օրլանտօ Մեճիք – Չարլոթ Հորնեթց 112-92
Ուաշինկթըն Ուիզըրտծ – Հիւսթըն Ռոքեթց 114-137
Պրուքլին Նեթց – Նիւ Օրլինզ Փելիքընզ 91-104
Սան Անթոնիօ Սփըրզ – Տալաս Մեւրիքս 107-113
Մինեսոթա Թիմպըրվուլվզ – Տենվըր Նակեթց 112-115
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Պոսթըն Սելթիքս | 44 | 24 |
| 2.- Միլուոքի Պաքս | 43 | 25 |
| 3.- Քլիվլենտ Քեւելիրզ | 43 | 25 |
| 4.- Նիւ Եորք Նիքս | 41 | 27 |
| 5.- Օրլանտօ Մեճիք | 41 | 28 |
| 6.- Ֆիլատելֆիա 76-ըրզ | 38 | 30 |
| …………………………… | ||
| 7.- Ինտիանա Փէյսըրզ | 38 | 31 |
| 8.- Մայեմի Հիթ | 37 | 31 |
| 9.- Շիքակօ Պուլզ | 34 | 35 |
| 10.- Աթլանթա Հոքս | 30 | 38 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- Օքլահոմա Սիթի Թանտըր | 47 | 20 |
| 2.- Տենվըր Նակեթց | 48 | 21 |
| 3.- Մինեսոթա Թիմպըրվուլվզ | 47 | 22 |
| 4.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 42 | 25 |
| 5.- Նիւ Օրլինզ Փելիքընզ | 42 | 26 |
| 6.- Սաքրամենթօ Քինկզ | 39 | 28 |
| …………………………… | ||
| 7.- Տալաս Մեւրիքս | 40 | 29 |
| 8.- Ֆինիքօ Սանզ | 39 | 29 |
| 9.- Լոս Անճելըս Լէյքըրզ | 37 | 32 |
| 10.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 35 | 32 |


