Երէկ հետաքրքրական մրցումի մը ընթացքին Լիվըրփուլ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Մանչեսթըր Սիթիի հետ:
Սիթի շատ լաւ ձեւով սկսաւ մրցումը եւ կոլ մըն ալ նշանակեց շնորհիւ Ճոն Սթոնզի:
50-րդ վայրկեանին Լիվըրփուլ փենալթիով նշանակեց հաւասարութեան կոլը` շնորհիւ Ալեքսիս Մաքալիսթըրի, որմէ ետք Լիվըրփուլ տիրապետեց, սակայն չկրցաւ նշանակել յաղթանակի կոլը: Այս արդիւնքէն օգտուեցաւ 3-րդ դիրքը գրաւող Արսենալ, որ օր մը առաջ կրցած էր յաղթել Պրենթֆորտի (2-1)` շնորհիւ Քայ Հավերթցի 86-րդ վայրկեանի նշանակած կոլին, որուն շնորհիւ այժմ Արսենալ կը գրաւէ պարագլուխի դիրքը:
Ստորեւ 28-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Մանչեսթըր Եունայթըտ – Էվըրթըն 2-0
Պուրնմաութ – Շեֆիլտ Եունայթըտ 2-2
Քրիսթըլ Փելես – Լիւթըն 1-1
Վուլվզ – Ֆուլհամ 2-1
Ասթոն Վիլա – Թոթենհամ 0-4
Պրայթըն – Նոթինկհամ Ֆորեսթ 1-0
Ուեսթ Համ – Պըրնլի 2-2
Լիվըրփուլ – Մանչեսթըր Սիթի 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Արսենալ 64 (70-24)
2.- Լիվըըրփուլ 64 (65-26)
3.- Մանչեսթըր Սիթի 63 (63-28)
4.- Ասթոն Վիլա 55 (59-41)
5.- Թոթենհամ 53 (59-39)
6.- Մանչեսթըր Եունայթըտ 47 (39-39)
…………………………………………………….
18.- Լիւթըն 21 (38-55)
19.- Պըրնլի 14 (27-62)
20.- Շեֆիլտ Եունայթըտ 14 (24-74)
Ֆրանսայի 25-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Փարիզ Սեն Ժերմեն 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ռենսի հետ առանց Քիլիան Էմպափէի, որ պահեստի աթոռներէն մասնակցեցաւ 73-րդ վայրկեանին:
Բ. դիրքը գրաւող Պրեսթ Լանսի դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց, մինչ Մոնաքօ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Սթրազպուրկը` գրաւելով 3-րդ դիրքը:
Ստորեւ` 25-րդ հանգրուանի արդիւնքները.
Նիս – Մոնփելիէ 1-2
Լորիան – Լիոն 0-2
Լանս – Պրեսթ 1-0
Փարիզ Սեն Ժերմեն – Ռենս 2-2
Մեց – Քլերմոն 1-0
Լը Հաւր – Թուլուզ 1-0
Սթրազպուրկ – Մոնաքօ 0-1
Լիլ – Ռեն 2-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Փարիզ Սեն Ժերմեն 56 (56-21)
2.- Պրեսթ 46 (35-19)
3.- Մոնաքօ 45 (45-34)
4.- Լիլ 42 (36-22)
5.- Լանս 42 (34-24)
……………………………………………..
16.- Լորիան 25 (33-47)
17.- Մեց 23 (22-37)
18.- Քլերմոն 17 (17-42)


