Շաբաթ օր, Ժետտայի Քորնիշ շրջավազքին վրայ, Մաքս Վերշթափըն շահեցաւ այս տարուան իր յաջորդական 2-րդ կրան փրին` 50 շրջան կատարելէ ետք 1 ժամ 20 վայրկեան եւ 43.273 երկվայրկեանի ընթացքին:
Ան 13 երկվայրկեանի առաւելութիւն ունէր իր խմբակից Սերխիօ Փերեսի վրայ, մինչ Շարլ Լըքլեր (Ֆեռարի), որ 2-րդ դիրքէն սկսած էր մրցումը, գրաւեց 3-րդ դիրքը:
Լըքլերի խմբակից Քարլոս Սայնց չմասնակցեցաւ այս շաբաթավերջին տեղի ունեցած կրնան փրիին, որովհետեւ ուրբաթ օր ցաւ ունենալով փոխադրուած էր հիւանդանոց եւ կուրաղիքի գործողութեան ենթարկուած: Սայնցին փոխարինեց անգլիացի Օլիվըր Պերմըն, որ 18 տարեկան «Ֆորմիւլա 2»-ի վարորդ է, ինչպէս նաեւ Ֆեռարիի ակադեմիայի վարորդներէն:
Պերմըն 11-րդ դիրքէն սկսաւ մրցումը եւ աւարտեց 7-րդ դիրքին վրայ` դառնալով պատմութեան 68-րդ վարորդը, որ իր առաջին մրցումին կէտեր ձեռք կը բերէ:
Ստորեւ` արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն (Ռետ Պուլ Հոնտա) | 25 |
| 2.- Սերխիօ Փերես (Ռետ Պուլ Հոնտա) | 18 |
| 3.- Շարլ Լըքլեր (Ֆեռարի) | 16 |
| 4.- Օսքար Փիասթրի (Մաքլարեն Մերսետես) | 12 |
| 5.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Ասթոն Մարթին Մերսետես) | 10 |
| 6.- Ճորճ Ռասըլ (Մերսետես) | 8 |
| 7.- Օլիվըր Պերմըն (Ֆեռարի) | 6 |
| 8.- Լենտօ Նորիս (Մաքլարեն Մերսետես) | 4 |
| 9.- Լուիս Համիլթըն (Մերսետես) | 2 |
| 10.- Նիքօ Հուլքենպերկ (Հաաս Ֆեռարի) | 1 |
Ընդհանուր դասաւորումը 2 մրցումներէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) | 51 |
| 2.- Սերխիօ Փերես (Մեքսիքօ) | 36 |
| 3.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 28 |
| 4.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 18 |
| 5.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 16 |
| 6.- Քարլոս Սայնց (Սպանիա) | 15 |
| 7.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) | 12 |
| 8.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 12 |
| 9.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 8 |
| 10.- Օլիվըր Պերմըն (Բրիտանիա) | 6 |
| 11.- Նիքօ Հուլքենպերկ (Գերմանիա) | 1 |
| 12.- Լանս Սթրոլ (Քանատա) | 1 |
Ինքնաշարժներ
| ԿԷՏ | |
| 1.- Ռետ Պուլ Հոնտա | 87 |
| 2.- Ֆեռարի | 49 |
| 3.- Մաքլարեն Մերսետես | 28 |
| 4.- Մերսետես | 26 |
| 5.- Ասթոն Մարթին Մերսետես | 13 |
| 6.- Հաաս Ֆեռարի | 1 |


