Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նահատակ Եւ Մահացած Դաշնակցականներու Յիշատակին Նուիրուած Արարողութեան` Միքայէլ Հաջեանին Արտասանած Խօսքը

Փետրուար 2, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Պատիւ ունեմ փոխանցելու ձեզ մայր հայրենիքի մեր կուսակցական ընկերների, նոյնպէս եւ նախնեաց  եզերքից բռնի տեդահանուած հայրենակիցներիս` Արցախի հայութեան գիտակից, ողջախոհ հատուածի ջերմ ողջոյններն ու շնորհաւորանքները Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադրման հերթական տարեդարձի` 133-ամեակի առթիւ, միեւնոյն ժամանակ մեր համահաւաք որդիական ու եղբայրական խոնարհումն արտայայտել հայոց ազգային-ազատագրական պայքարում նահատակուած եւ Աստծոյ սահմանած ժամկէտում բնական մահով կամ թէ տարբեր հանգամանքների բերումով վաղաժամ կեանքին հրաժեշտ տուած, այս պանթէոնում, ինչպէս նաեւ մայր հայրենիքի, աշխարհի այլ երկրների գերեզմանատներում յաւերժ ննջող  մեր անմահ նուիրեալների անմոռաց յիշատակին:

Հոգու պարտք է ինձ համար շնորհակալութիւնս յայտնել ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին` այս հանդիսութիւններին մասնակցութեան իմ թեկնածութիւնը նախատեսելու եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէին` Պէյրութից յղուած համապատախան առաջարկին դրական արձագանգելու համար:  Սա իմ չորրորդ այցն է Լիբանան, ինձ համար արդէն սիրելի դարձած մի երկիր, որտեղ մեծաթիւ ու յարաճուն են իմ անկեղծ բարեկամները եւ ընկերները: Այնպէս որ, այս օրերին նոյնպէս, ինչպէս նախորդ այցերիս  ժամանակ էր, ես  ինձ զգում եմ բառիս բուն իմաստով հոգեհարազատ, անկաշկանդ  միջավայրում:

Աւա՜ղ, մեր կուսակցութեան` ՀՅԴ  հիմնադրման ու գործունէութեան այս նշանակալի տարեթիւն այսօր մենք նշում ենք համայն հայութեան համար ծանր կորուստների ու ձախողումների շրջանում, ժամանակահատուած, երբ ստիպուած ենք ցաւով արձանագրել բոլորիս համար ֆիզիքապէս, թէ հոգեկերտուածքով վաղուց ի վեր հայրենի եզերք դարձած Արցախի թէկուզ եւ ժամանակաւոր, բայց եւ, այնուամենայնիւ, կորստեան եւ հայրենի օճախներից արցախահայութեան բռնատեղահանման  աղէտալի փաստը` չհաշտուելով ու ընդդիմանալով հանդերձ, սակայն ստիպուած լինելով ականատես լինել Հայասստանի Հանրապետութեան գործող ՔՊ-ական իշխանութիւնների ազգադաւ, ազգակործան քաղաքականութեան դրսեւորումներին:

Անշուշտ, պանծալի ուղի է անցել Հայ յեղափոխական դաշնակցութիւնը: Ստեղծուած լինելով 1890 թուականի յուլիս-օգոստոս ամիսներին Թիֆլիսում` կուսակցութեան հիմնադիրներ եւ առաջին ղեկավարներ Քրիստափոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի եւ Ստեփան Զօրեանի կողմից, առ այսօր անփոփոխ պահպանում է քաղաքական ուժի իր բուն սկզբունքային էութիւնը: Այն է` աշխարհահայեացքով եւ աւանդներով մնալ ազգային, ընկերվարական, ժողովրդավարական ու յեղափոխական կուսակցութիւն, իր բոլոր ուժերով պայքարել յանուն բովանդակ հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան, յանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման, ձգտել Հայ դատի լուծմանը` ամբողջական հայութեամբ ամբողջական հայրենիքի կերտմանը:

Յիրաւի, անժխտելի եւ անչափելի է Հայ յեղափոխական դաշնակցութեան աւանդը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում, հայոց անկախ պետականութեան վերածննդի ու վերակերտման գործում` ի դէմս Հայաստանի Ա. Հանրապետութեան, ապա եւ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի 1918-1920 թուականների անկախ վարչաքաղաքական միաւորի, ապա եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան:

Շարունակաբար գտնուելով արտաքին թշնամիների, ինչո՞ւ չէ, նաեւ ներքին ապազգային իշխանական ուժերի հետապնդումների ու հալածանքների թիրախում, կուսակցութիւնը կարողանում էր թէկուզ եւ զոհողութիւնների գնով դիմակայել բոլոր կարգի յարաճուն ճնշումներին` անշեղօրէն առաջ մղելով հայ ժողովրդի անվտանգութեան ապահովման եւ ազգային անկախ, ինքնիշխան պետականութեան վերակերտման ու զարգացման իր ռազմավարական խնդիրները:

Անշուշտ անգնահատելի է այն վիթխարի աշխատանքը, որ ՀՅԴ-ն իրականացրել եւ շարունակաբար, հետեւողականօրէն իրականացնում է սփիւռքի հայկական գաղթօճախներում` Հայոց ցեղասպանութիւնը վերապրած մեր հայրենակիցների եւ նրանց հետագայ սերունդների ազգային ինքնութեան պահպանման, այդ թւում` հայեցի կրթութեան ու դաստիարակութեան, հայ գիր ու գրականութեան, մշակոյթի տարբեր ոլորտների, մարմնակրթութեան զարգացման եւ շատ այլ ասպարէզներում` համագործակցելով Հայ առաքելական եկեղեցու, հայ միւս աւանդական  քաղաքական ուժերի` Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնների, ամենատարբեր ուղղութիւնների բարեգործական հիմնարկների, անհատ բարերարների հետ:

Ի՛նչ խօսք, հարկ է մեծապէս կարեւորել ՀՅԴ Հայ դատի կեդրոնական եւ շրջանային կառոյցների քարոզչական ու լոպիստական գործունէութիւնը` ուղղուած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շահերի պաշտպանութեանը:

Երեւի թէ հարկ չկայ իմ խօսքում մանրամասնեմ ՀՅԴ ազգաշահ գործունէութեան նշածս առանցքային եւ միւս այլ ուղղութիւնները: Այդ ամէնը հանրայայտ է բոլորիս: Ուստի ձեր թոյտուութեամբ փորձեմ շեղուել օրուայ նիւթից ու թէկուզ հակիրճ անդրադառնալ վերջին շրջանի արցախեան աղէտալի իրադարձութիւններին` ներկայացնելով դրանց վերաբերեալ ինչպէս շրջանառուող հանրային, նոյնպէս եւ իմ անձնական ընկալումները:

Այո՛, ազատ, անկախ, պետականօրէն կայացած ու ժողովրդավար Արցախը ոչ թէ պարտուել է 2020-ի 44-օրեայ, ապա եւ 2023-ի մէկօրեայ պատերազմներում, չնայած հակառակորդի բազմակի գերակշռութեանը` թէ՛ սպառազինութեան եւ թէ՛ կենդանի ուժի առումներով, այլ բառիս բուն իմաստով սկուտեղի վրայ մատուցուել, յանձնուել է Ազրպէյճանին: Յանձնուել է միջազգային ուժային կեդրոնների` Ուաշինկթըն, Պրիւքսել, Մոսկուա, Անգարա, հաւաքական համաձայնութեամբ եւ, ցաւօք,  Հայաստանի գործող ՔՊ-ական իշխանութիւնների պատրաստակամ օժանդակութեամբ: Ընդ որում, եթէ նշուած միջազգային կեդրոնները Արցախի հարցում առաջնորդուել եւ առաջնորդւում են զուտ իրենց պետական շահերով, հաւաքական արեւմուտք-Ռուսաստան հակընդդէմ դիրքորոշումներով, ապա պաշտօնական Երեւանը փաստօրէն իրականացրել եւ իրականացնում է 90-ականների սկզբների հայկական իշխանութիւնների որդեգրած, հետագայում` Հայաստանի քաղաքական վերնախաւի փոփոխութեան պատճառով օրակարգից հանուած, ուստի եւ  նոյն նախորդ ուժերի կողմից ժամանակաւորապէս սառեցուած եւ միայն 2018-ին դրանց գաղափարական հետեւորդների կողմից վերակենդանացուած «Հայաստանն առանց Արցախի» տխրահռչակ ծրագիրը: Ինչպէս յայտնի է, 2020-ի աշնանային պատերազմի արդիւնքում այն իրագործուեց մասամբ` Արցախի պետական տարածքի երեք քառորդ մասի յանձնման, բնակչութեան աւելի քան մէկ հինգերորդ մասի տարհանման միջոցով եւ, որպէս հայ ժողովրդի մէջ վախի զգացողութեան ներարկման հնարք,  հազարաւոր զոհերի գնով: Իսկ ահա 2023-ի մէկօրեայ պատերազմը կոչուած էր դառնալու նոյն այդ ծրագրի իրականացման վերջին աքորտը, ինչն իրականացուեց Ազրպէյճանի կողմից Արցախի շուրջ տասնամսեայ շրջափակման  ու պաշարման գործընթացից յետոյ, ընդ որում պաշտօնական Երեւանից որպէս խրախուսանքի ազդակ հնչած երաշխիք-հաւաստիացմամբ, թէ Ազրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի դէմ պատերազմի նոր մագլցումի, այսինքն` Արցախի բնակչութեան հնարաւոր նախճիրի  դէպքում անգամ, Հայաստանը ոչ մի կերպ չի ներգրաւուի մարտական գործողութիւններին, ի շահ իշխանական ամպիոններից շարունակաբար տարփողուող, կեղծ ու շինծու, ոչ իրատեսական  եւ անհեռանկար «խաղաղութեան օրակարգ»-ի: Արցախի Հանրապետութիւնը փաստօրէն, միայնակ էր մնացել թշնամու բազմակի  գերակշիռ զինուժի դէմ դիմաց` դոյզն իսկ յոյս չունենալով աջակցութիւն ստանալ ինչպէս մայր հայրենիքից, նոյնպէս եւ միջազգային ուժային կենտրոններից: Միեւնոյն ժամանակ հարկ է նշել, որ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը, թէկուզ եւ` անհամեմատ նուազագոյն ուժերով, հերոսաբար մարտնչում էր ռազմաճակատի առանց բացառութեան բոլոր հատուածներում` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ  զինատեսակների զգալի կորուստներ;

Որպէս ականատես` կարող եմ վկայել, որ չնայած ընդհանուր իրավիճակի շարունակական վատթարացմանը` Արցախի քաղաքացիական հանրութիւնը երբեք չէր ընկճւում, յամենայն դէպս տարբեր խաւերի հետ իմ բոլոր շփումների թուականների  ընթացքում նման երեւոյթի չեմ հանդիպել: Մարդիկ, թէկուզ` սովահարութեան շեմին, առաջին անհրաժեշտութեան սննդամթերքի, դեղորայքի եւ այլ կենսամիջոցների իսպառ բացակայութեան պայմաններում, արցախցուն յատուկ կամքի ուժով դիմակայում էին օրաւուր յարաճուն, բնականոն կեանքի հետ անհամատեղելի  դժուարութիւններին: Եւ միայն ֆիզիքական բնաջնջման` իրական ցեղասպանութեան  կանխատեսելի սպառնալիքն է, որ արցախահայութեանը ստիպեց հեռանալ հայրենի լեռնաշխարհից` լքելով պապենական օճախները, որպէս փրկութեան օղակ հոծ շարասիւներով ուղղութիւն վերցնելով դէպի Հայաստան: Թոյլ տուէք չնկարագրեմ ու չմանրամասնեմ արցախեան այդ մեծ գաղթի համայնապատկերը: Այն յայտնի է ձեզ լրահոսի տեսանիւթերից, առաւել եւս մեր ժողովրդի ներկայ սերունդները  դրա յստակ պատկերացումն ունեն Արեւմտեան Հայաստանում եւ օսմանեան Թուրքիայի այլ վայրերում 1915-1923 թուականների Հայոց ցեղասպանութիւնը վերապրած մեր նախնեաց պատումներից: Թոյլ տուէք չնկարագրել նաեւ, թէ ի՛նչ կենցաղային, իրաւական բնոյթի դժուարութիւնների եւ հոգեկան տուայտանքների մէջ է հայրենի երկրամասից  բռնի տեղահանուած եւ մայր հայրենիք  գաղթած արցախահայութիւնը: Վստահ եմ` նոյնպէս տեղեակ էք:

Որ՞ն է ելքը այդ աղէտալի իրավիճակից:

Մեծ տէրութիւնների, միջազգային կեդրոնների հնարաւոր զօրակցութիւ՞նը: Կարծում եմ` ոչ: Զուր յոյսեր են:

Հայաստանի գործող իշխանութիւնների ապաշխարա՞նքը եւ դիմադարձո՞ւմը դէպի հայրենազրկուած արցախաահայութեան եւ, առհասարակ, հայ ժողովրդի համազգային խնդիրները: Երի՛ցս ոչ: Հերձուածողներից սպասելի չէ դա եւ ոչ մի կերպ հնարաւոր չէ վերափոխել նրանց: Նրանք այլ ճակատագրի են արժանի:

Միակ ելքը, ըստ իս, առանձնապէս վերջին տարիներս` Հայաստանում, Արցախում ու սփիւռքում խորապէս պառակտուած մեր ժողովրդի ազգային միաբանութեան խնդրի առաջնահերթ լուծումն է, հայութեան առողջ, գիտակից ու կենսունակ ուժերի համախմբումը համազգային խնդիրների շուրջ, ինչպէս 80-ականների վերջերին էր, եւ այդ ամուր հիմքի վրայ` ազգին յուզող ռազմավարական խնդիրները կեանքի կոչելու կարողունակ հզօր պետութեան ստեղծումը:

Որպէս հայ քրիստոնեայ եւ շարքային դաշնակցական` այն համոզմանն եմ, որ այդ խնդրի լուծումն առաջին հերթին Հայ եկեղեցու եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան ուժերի ու հնարաւորութիւնների ծիրում է, բնականաբար` մեր միւս աւանդական եւ շահագրգիռ այլ կուսակցութիւնների, բարեգործական, կրթամշակութային կառոյցների սերտ համագործակցութեան պայմաններում:

Իմանալով, որ պէտք է մեկնեմ Պէյրութ ու ելոյթ ունենամ ՀՅԴ 133-րդ տարեդարձին նուիրուած միջոցառմանը, արցախցի հին ու մտերիմ բարեկամս, որ անկուսակցական է, խորհուրդ տուեց իմ խօսքում նշել հետեւեալ միտքը. «Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնը պահանջուած եւ ժողովրդի ծոցից ելած կուսակցութիւն է, ու եթէ  Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը եւ ստեփան Զօրեանը իւր ժամանակին չհիմնադրէին այն, ապա հայ ժողովուրդն ինքը կը ծնէր այդ կուսակցութիւնը»:

Թոյլ տուէք այս մէջբերմամբ էլ աւարտեմ խօսքս:

Շնորհակալութիւ՛ն:

Նախորդը

Արգելք Չկայ

Յաջորդը

Ասիոյ Ֆութպոլի Բաժակ. Այսօր` Աւստրալիա – Հարաւային Քորէա

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?