Երէկ Մելպուռնի մէջ տեղի ունեցան 4-րդ հանգրուանի վերջին մրցումները, ուր տղոց պարագային մասնաւոր անակնկալներ չարձանագրուեցան, սակայն աղջկանց մրցումներուն ուքրանացի Տայանա Եասթրեմսքա կրցաւ դուրս ձգել վեթերան Վիքթորիա Ազարենքան` 7-6 (8-6) եւ 6-4 արդիւնքով: 19 տարեկան չեխ թենիսվումըն Լինտա Նոսքովա իր կարգին յոյսով էր լաւ ելոյթ մը ցուցաբերել ուքրանացի Էլինա Սվիթոլինայի դէմ, որ սակայն կռնակի սուր ցաւ ունենալով կիսատ լքեց մրցումը, երբ Նուքովա 3-0 արդիւնքով կը յաղթէր առաջին սեթին:
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Նունօ Պորժես (Փորթուգալ) 6-3, 7-6, 5-7 եւ 6-1
Հուպերթ Հուրքաչ (Լեհաստան) – Արթիւր Քազօ (Ֆրանսա) 7-6, 7-6, 6-4
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Քամերոն Նորի (Բրիտանիա) 7-5, 3-6, 6-3, 4-6, 7-6 (10-3)
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Միոմիր Քեսմանովիչ (Սերպիա) 6-4, 6-4, 6-0
Տայանա Եասթրեմսքա (Ուքրանիա) – Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) 7-6, 6-4
Լինտա Նոսքովա (Չեխիա) – Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) 3-0
Աննա Քալինսքայա (Ռուսիա) – Եասմին Փաուլինի (Իտալիա) 6-4, 6-2
Քինուեն Ժենկ (Չինաստան) – Օսէեան Տոտեն (Ֆրանսա) 6-0, 6-3


