Շաբաթավերջին շարունակուեցաւ Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքը, որ տեղի կ՛ունենայ Մելպուռնի մէջ:
Կարէն Խաչանով չկրցաւ իր խաղաոճը պարտադրել Եանիք Սինըրի վրայ եւ դուրս մնաց 6-4, 7-5 եւ 6-3 արդիւնքով:
Թիւ 4 Սինըր քառորդ աւարտականին պիտի մրցի թիւ 5 դասուած Անտրէ Ռուպլեւի դէմ, որ դուրս ձգեց աւստրալիացի Ալեքս տը Մինորը, 4 ժամ 14 վայրկեան ետք: Ռուպլեւ առաջին սեթը յաղթելէ ետք, կորսնցուց 2 սեթ պրէյքով, բայց 4-րդին եւ 5-րդին աւելի հանգիստ խաղցաւ եւ յաղթեց 6-3 եւ 6-0 արդիւնքով:
Յոյն Սթեֆանոս Ցիցիփաս իր կարգին դուրս մնաց ամերիկացի Թէյլըր Ֆրիցի կողմէ:
Թիւ 12 դասուած Թէյլըր Ֆրից 7-6, 7-5, 6-3 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Ցիցիփասի:
Աղջկանց թիւ 1 թենիսվումըն Իկա Շվիանթեք անակնկալ պարտութիւն մը կրեց չեխ Լինտա Նոսքովայէն եւ դուրս մնաց: 19 տարեկան չեխ թենիսվումընը, որ թիւ 5-0 դասուած մարզիկն է, կրցաւ 10 էյս նշանակել այս մրցումին:
Ստորեւ արդիւնքները.
ՏՂԱՔ
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Ատրիան Մաննարինօ (Ֆրանսա) 6-0, 6-0, 6-3
Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) – Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) 7-6, 5-7, 6-3 եւ 6-3
Եանիք Սինըր (Իտալիա) – Կարէն Խաչանով (Ռուսիա) 6-4, 7-5, 6-3
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Ալեքս Տը Մինոր (Աւստրալիա) 6-4, 6-7, 6-7, 6-3 եւ 6-0
ԱՂՋԻԿՆԵՐ
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Մակտալենա Ֆրեչ (Լեհաստան) 6-1, 6-2
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Ամանտա Անիսիմովա (Միացեալ Նահանգներ) 6-3, 6-2
Մարթա Քոսթիուք (Ուքրանիա) – Մարիա Թիմոֆէեւա (Ռուսիա) 6-2, 6-1
Պարպորա Քրէյչիքվա (Չեխիա) – Միրա Անտրէեւա (Ռուսիա) 4-6, 6-3 եւ 6-2
Լինտա Նոսքովա (Չեխիա) – Իկա Շվիանթեք (Լեհաստան) 3-6, 6-3 եւ 6-4


