Երէկ Մելպուռնի մէջ շարունակուեցաւ Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքը, որուն ընթացքին թիւ 2 թենիսմեն Քարլոս Ալքարաս լաւ ձեւով սկսաւ այս տարին հանգիստ յաղթանակով մը վեթերան Ռիշար Կասքեթի դէմ, 7-6, 6-1 եւ 6-2 արդիւնքով:
Գերմանացի Ալեքսանտր Զվերեւ (թիւ 6) պարտութեան մատնեց իր ազգակից Տոմենիք Քէօֆըրը` 4-6, 6-3, 7-6 եւ 6-3 արդիւնքով:
Դանիացի Հոլկըր Ռունէ (թիւ 8) դուրս ձգեց Եոշիհիթօ Նիշիոքան (Ճափոն)` 6-2, 4-6, 7-6 եւ 6-4 արդիւնքով:
Աղջկանց մրցումներուն, թիւ 1 թենիսվումըն Իկա Շվիանթեք (Լեհաստան) պարտութեան մատնեց ամերիկացի Սոֆիա Քենինը` 7-6 եւ 6-2 արդիւնքով:
Ստորեւ` երէկուան արձանագրուած արդիւնքները.
ՏՂԱՔ
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Ռիշար Կասքեթ (Ֆրանսա) 7-6, 6-1 եւ 6-2
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Տոմենիք Քէօֆըր (Գերմանիա) 4-6, 6-3, 7-6 եւ 6-3
Թանասի Քոքինաքիս (Աւստրալիա) – Սեպասթիան Օֆնըր (Աւստրիա) 7-6, 2-6, 6-7, 6-1 եւ 7-6 (10-8)
Հոլկըր Ռունէ (Դանիա) – Եոշիհիթօ Նիշիոքա (Ճափոն) 6-2, 4-6, 7-6 եւ 6-4
Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) – Սումիթ Նակալ (Հնդկաստան) 4-6, 2-6, 6-7
Քասփըր Ռուուտ (Նորվեկիա) – Ալպերթ Ռամոս (Սպանիա) 6-1, 6-3, 6-1
ԱՂՋԻԿՆԵՐ
Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) – Ռեպիքա Մարինօ (Քանատա) 6-2, 6-4
Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) – Քարոլինա Փլիշքովա (Չեխիա) 7-6, 6-4
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) – Քամիլա Ճիորճի (Իտալիա) 6-1, 4-6 եւ 6-3
ԻԿա Շվիաթեք (Լեհաստան) – Սոֆիա Քենին (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-2


