«Փրեմիըր լիկ»-ի 21-րդ հանգրուանի մրցումները շարունակուեցան, եւ Մանչեսթըր Սիթի հետաքրքրական մրցումէ մը ետք կրցաւ 3-2 արդիւնքով յաղթական դուրս գալ Սենթ Ճէյմս Փարքէն:
26-րդ վայրկեանին Քայլ Ուոքըրի փոխանցումէն օգտուելով Պեռնարտօ Սիլվա կրունկով նշանակեց բացումի կոլը: 35-րդ եւ 37-րդ վայրկեաններուն Նիւքեսըլ իր համակիրները ուրախացուց 2 արագ կոլերով` շնորհիւ Իսաքի եւ Կորտընի:
Բ. կիսախաղին, Քեւըն տը Պրունիէ դաշտ ներկայացաւ եւ 5 վայրկեան ետք նշանակեց 2-2-ի կոլը, ապա 91-րդ վայրկեանին փոխանցեց Օսքար Պոպի, որ նշանակեց Սիթիի 3-րդ կոլը, որուն շնորհիւ Սիթի գրաւեց 2-րդ դիրքը:
Երէկ Ասթոն Վիլա չկրցաւ կոլ նշանակել Էվըրթընի դաշտին վրայ` արձանագրելով ճերմակ հաւասարութիւն մը, որուն պատճառով 1 դիրքով նահանջեց եւ գրաւեց 3-րդ դիրքը:
Ստորեւ` 21-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Պըրնլի – Լիւթըն 1-1
Չելսի – Ֆուլհեմ 1-0
Նիւքեսըլ – Մանչեսթըր Սիթի 2-3
Էվըրթըն – Ասթոն Վիլա 0-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Լիվըրփուլ 45 (43-18)
2.- Մանչեսթըր Սիթի 43 (48-23)
3.- Ասթոն Վիլա 43 (43-27)
4.- Արսենալ 40 (37-20)
5.- Թոթենհամ 39 (42-29)
………………………………………
18.- Լիւթըն 16 (24-38)
19.- Պըրնլի 12 (21-42)
20.- Շեֆիլտ Եունայթըտ 9 (15-49)
Գերմանիոյ 17-րդ հանգրուանի մրցումներուն, «Պունտըսլիկա»-ի պարագլուխի դիրքը գրաւող Պայեր Լեւերքուզըն 91-րդ վայրկեանին կրցաւ կոլ մը նշանակել շնորհիւ Եզեքիել Փալասիոսի, որուն շնորհիւ պահեց իր 4 կէտի առաւելութիւնը` Բ. դիրքը գրաւող Պայերն Միւնիխի վրայ:
Կը կարծուէր, թէ Աուկզպուրկ 2 կէտ պիտի խլէր Լեւերքուզընէն, բայց Փալասիոս այլ կարծիք ունէր:
Օր մը առաջ, Պայերն Միւնիխ 3-0 արդիւնքով շատ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Հոֆենհայմի վրայ, որուն բերդապահ Օլիվըր Պաուման եղաւ իր կազմին հերոսը` մեծ թիւով առիթներ զսպելուն համար:
Ժամալ Մուսիալա (2) եւ Հերի Քէյն նշանակեցին Պայէրնի 3 անպատասխան կոլերը:
Ստորեւ 17-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Պայերն Միւնիխ – Հոֆենհայմ 3-0
Քէօլն – Հայտընհայմ 1-1
Մայնց – Վոլֆսպուրկ 1-1
Ֆրայպուրկ – Ունիոն Պերլին 0-0
Աուկզպուրկ – Լեւերքուզըն 0-1
Լայփցիկ – Ֆրանքֆորթ 0-1
Տարմշթատ – Տորթմունտ 0-3
Պոխում – Պրեմըն 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Լեւերքուզըն 45 (47-12)
2.- Պայերն Միւնիխ 41 (52-15)
3.- Շթութկարթ 34 (37-19)
4.- Լայփցիկ 33 (38-18)
5.- Տորթմունտ 30 (33-25)
…………………………………………
16.- Մայնց 11 (14-29)
17.- Քէօլն 11 (11-29)
18.- Տարմշթատ 10 (20-44)
Իտալիոյ «Սերի 1»-ի մրցումներուն 20-րդ հանգրուանի մրցումներուն, Ինթեր Միլան 5-1 արդիւնքով վերադարձաւ Մոնզայի դաշտէն: Հաքան Չալհանօղլու (2), Լաութարօ Մարթինես (2) եւ Մարքուս Թուրամ (Մխիթարեանի փոխանցումէն ետք) նշանակեցին Ինթերի 5 կոլերը:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի արդիւնքները.
Ճենովա – Թորինօ 0-0
Նափոլի – Սալերնիթանա 2-1
Վերոնա – Էմփոլի 2-1
Մոնզա – Ինթեր Միլան 1-5
Լացիօ Ռոմա – Լեչէ 1-0
Քալիարի – Պոլոնիա 2-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Ինթեր Միլան 51 (49-10)
2.- Եուվենթուս 46 (29-12)
3.- Ա. Սէ. Միլան 39 (35-20)
4.- Ֆիորենթինա 33 (27-19)
5.- Լացիօ Ռոմա 33 (24-20)
………………………………………..
18.- Վերոնա 17 (18-27)
19.- Էմփոլի 13 (11-35)
20.- Սալերնիթանա 12 (17-40)