Երէկ Աւստրալիոյ թենիսի մրցաշարքը սկսաւ, եւ թիւ 1 թենիսմեն Նովաք Ճոքովիչ, որ 10 անգամ շահած է այս մրցաշարքը, 4 ժամ պայքարէ ետք կրցաւ յաղթել խրուաթ Տինօ Փրիզմիչի` 6-2, 6-7, 6-3 եւ 6-4 արդիւնքով:
«Մրցումին ժամանակ կը կարծէի, թէ հայելիի դէմ կը խաղամ», ըսաւ Ճոքովիչ կատակելուվ եւ նոյն պահուն փայլուն ապագայ ունեցող «Տինոյի» խաղարկութիւնը գովաբանելով:
Սերպ թենիսմենը երիտասարդ մրցակիցներու մէջ դժուար տարի մը պիտի ունենայ ըստ երեւոյթին, որովհետեւ մեծ թիւով երիտասարդ եւ խոստմնալից թենիսմեններ սկսած են բարձր մակարդակի խաղարկութիւն ցուցաբերել:
Այդ երիտասարդներէն մին` Եաննիք Սինըր (Իտալիա), 6-4, 7-5 եւ 6-3 արդիւնքով սկսաւ տարուան առաջին կրան շլեմի մրցաշարքը` նետերլանցի թենիմմեն Վան տը Զանտշուլփի դէմ:
Թիւ 2 թենիսվումըն Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) 6-0 եւ 6-1 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը տարաւ գերմանացի Էլլա Սայտըլի դէմ: Նախկին թիւ 1 թենիսվումըն Քարոլին Վոզնիաքի (Դանիա), որ կը մրցէր լեհ Մակտա Լինեթի դէմ (թիւ 20 դասուած), 6-2 եւ 2-0 արդիւնքով կը յաղթէր, երբ իր մրցակիցը քաշուեցաւ ցաւ ունենալու պատճառով:
Ստորեւ առաջին օրուան կարեւորագոյն արդիւնքները.
ՏՂԱՔ
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Ուիլտ Սէյպոթ (Պրազիլ) 7-5, 6-4, 3-6, 4-6,: 7-6 (10-6)
Ֆրանս Թիաֆօ (Միացեալ Նահանգներ) – Պորնա Չորիչ (Խրուաթիա) 6-3, 7-6, 2-6 եւ 6-3
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Տինօ Փրիզմիչ (Խրուաթիա) 6-2, 6-7, 6-3 եւ 6-4
Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) – Աքուրա Տիաս (Արժանթին) 4-6, 6-3, 3-6, 6-2 եւ 6-4
Ֆապիան Մարոշան (Հունգարիա) – Մարին Չիլիչ (Խրուաթիա) 6-1, 2-6, 6-2 եւ 7-5
ԱՂՋԻԿՆԵՐ
Պարպորա Քրայչիքովա (Չեխիա) – Մայ Հոնթամա (Ճափոն) 2-6, 6-4 եւ 6-3
Էլինա Աւանիսեան (Ռուսիա) – Ժուքսան Պայ (Չինաստան) 4-6, 7-5 եւ 6-2
Մարիս Սաքքարի (Յունաստան) – Նաօ Հիպինօ (Ճափոն) 6-4, 6-1
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Էլլա Սայտել (Գերմանիա) 6-0, 6-1
Ամանտա Անիսիմովա (Միացեալ Նահանգներ) – Լիւտմիլա Սամսոնովա (Ռուսիա) 6-3, 6-4
Քարոլին Վոզնիաքի (Դանիա) – Մակտա Լինեթ (Լեհաստան) 6-2, 2-0