Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

December 11, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԵՐՄԻՆԷ

Ես ոչ մի տեղ
չկարողացայ քեզ տեղաւորել,
Երկի՛ր.
ո՛չ ճամպրուկներում,
ո՛չ քարտէսի վրայ,
ո՛չ գլոբուսի:
Դրա համար սրտիս մէջ ես,
Էնտեղ դէպի քեզ տանող
բոլոր ճամբաները բաց են,
ձիւն ու բուք չկայ,
Էնտեղ դու Երկիր ես իսկական
եւ կապ չունի, թէ աշխարհում
ով է քեզ ճանաչում, ով ոչ:
Ես ու դու մենակ ենք այս աշխարհում,
Երկի՛ր,
դրա համար մենք ամէն օր
հանդիպում ենք իրար,
լռում ենք, որ իրար լաւ հասկանանք:
Մենք գիտենք, որ լռութիւնը
ամենաերկար ժամանակն է
սխալ չխօսելու համար,
սխալը շտկելու համար:
Ես ամէն օր ամաչում եմ քեզնից,
Երկի՛ր,
որովհետեւ դու ինձ ամէն օր ներում ես,
որովհետեւ ես այդպէս էլ չեմ փոխւում,
որովհետեւ ես այդպէս էլ
չեմ կարողանում աչքերիդ մէջ նայել:
Բռնիր ձեռքս,
Երկի՛ր,
ես ուզում եմ առաջուայ պէս
քեզ հետ քայլել
եւ հիանալ փողոցների մաքրութեամբ,
ուզում եմ քեզ հետ մտնել մեր տուն
եւ միասին զարդարել մեր տան մեծ տօնածառը,
ախր Նոր տարի է, Երկի՛ր,
մոռացե՞լ ես…
Ո՞վ է յոտնկայս խմելու
զոհուած տղերքի կենացը
ու յետոյ ասելու`
թո՛ղ երեխաները խաղաղութեան մէջ մեծանան.
Էնպէս ասելու, որ լռութիւնը
չծանրանայ շուրթերին,
որ երեխաները հաւատան դրան:
Վառիր մեր գիւղի բոլոր վառարանները,
Երկի՛ր,
եւ տաքացիր ինչքան կարող ես.
մենակ մարդը մրսում է միշտ:
Շոյիր յոգնած գլուխս,
մի բան պատմիր քնեմ.
ինձ քո մասին հեքիաթ պատմող չկայ:
Հեքիաթ պատմիր,
Երկի՛ր,
մի կարգին հեքիաթ,
թէ ինչպէս է թագաւորը
եօթ որդի ունենում
ու ինչպէս են եօթն էլ վերադառնում,
ինչպէս են եօթ օր ու գիշեր
հարսանիք անում լեռներում…

Դեկտեմբեր, 2023թ.

Նախորդը

Հայաստանի Ձիերը, Ձիաւոր Հերոսները, Հեծելազօրը Եւ Յաղթանակները – ԻԳ.

Յաջորդը

Հայ Օգնութեան Միութիւնը Կրկնակի Թափով Կը Շարունակէ Բռնի Տեղահանուած Արցախահայութեան Օժանդակութեան Ծրագիրները

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.