Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«2024 Թուականի Պիւտճէի Նախագծում Մի Տող Անգամ Չկայ Արցախահայութեան Մասին, Արցախ Բառը Չէք Գտնի Այնտեղ». Արմենուհի Կիւրեղեան

December 8, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԷԵԱՆ

Արցախի հայաթափումից յետոյ Հայաստան տեղափոխուած արցախցիները ծանրագոյն վիճակում են յայտնուել: Պետութեան կողմից տրամադրուելիք աջակցութիւնն ուշանում է, տների ու բնակարանների վարձերը շեշտակիօրէն աճել են, զբաղուածութեան խնդիրը եւս չի լուծւում: Այս եւ արցախցիների առջեւ ծառացած միւս խնդիրների մասին «Հորիզոն»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«Հագուստ, սնունդ, բնակութեան վայր, գործազրկութիւն… սրանք շատ կարեւոր հարցեր են: Մարդիկ անգամ կահկարասու` ափսէների, կաթսաների, բարձերի ու վերմակների կարիք ունեն: Օրինակ` 9 մանուկ ունեցող ընտանիքը, որ մի կերպ տուն է վարձել, ի՞նչ անի: Շուտով ձմեռ է գալու, իսկ կենցաղային բոլոր յարմարութիւններով ապահովուած բնակարանները շատ թանկ են, արցախահայերի մեծ մասը չի կարող նման տներ վարձել: Համեմատաբար աւելի մատչելի գին ունեցող բնակարաններում պատուհանները փոխելու կարիք կայ, պատուհանների անցքերից քամին փչում է… Էլ չեմ ասում` տներում գոյքի կարիք կայ: Խնդիրներն այնքան շատ են, որ թուարկել չենք կարող: Ամենացաւալին այն է, որ այդ մարդիկ սպասում են` այսօր-վաղը կը ստանան պետութեան կողմից խոստացուած այդ գումարները, բայց շատերը չեն ստացել: Շատ ընտանիքներ դեռ նոր են հաշուառուել, որպէսզի այդ ցանկում ներառուեն ու ընկերային աջակցութիւնն իրենց էլ յատկացուի, բայց արդէն դեկտեմբերն է… Շատերը ո՛չ բնակվարձի, ո՛չ սնունդի գումարը չեն ստացել…», ասում է Արմենուհի Կիւրեղեանը:

Պատգամաւորը շեշտում է` բարեբախտաբար քաղաքացիները, կազմակերպութիւնները սրտացաւ են, հնարաւորութիւնների սահմաններում աջակցում են արցախցիներին, բայց տեղահանուած բոլոր մեր հայրենակիցներին անհատների ու կազմակերպութիւնների միջոցով օգնել, պետութեան պարտականութիւնն ուսերին վերցնել, ցաւօք, հնարաւոր չէ: ՀՅԴ-ն, ՀՕՄ-ի ընկերուհիները եւս օգնութիւն են յատկացնում արցախահայերին: Պատգամաւորն ընդգծում է` մինչեւ այսօր պետութիւնը արցախցիների կարիքների գնահատում չի իրականացրել, մինչդեռ աջակցութեան տրամադրումը եւս պէտք է լինի համակարգուած:

«Ի՞նչ է նշանակում` անձին այսքան գումար ենք տրամադրում: Մի՞թէ դրանով հարցերը կը լուծուեն: Էլ չեմ ասում, որ իրաւական շատ խնդիրներ կան. մարդիկ որեւէ տեղ պիտի հաշուառուեն, որ Միասնական ընկերային  ծառայութեան տարածքային կեդրոններում գրանցուեն: Բայց, ենթադրենք, մէկը որոշ ժամանակով բնակւում է իր բարեկամի տանը, հաշուառւում է Միասնական ընկերային ծառայութեան տարածքային տուեալ կեդրոնում, բայց յետոյ ստիպուած է լինում իր բնակութեան վայրը փոխել, որովհետեւ բարեկամը կամ ծանօթը համաձայնել է, օրինակ, մէկ ամսով հիւրընկալել այդ մարդուն… Այդ մարդը ստիպուած է լինում տեղափոխուել ու էլի՛ հաշուառման խնդիր է առաջանում: Այդ խնդիրը չի լուծւում, չկայ համակարգում: Իսկապէս, շատ լուրջ են մեր հայրենակիցների առաջ քաշուած մարտահրաւէրները: Դեռ չեմ խօսում այն մասին, որ այդ մարդիկ հոգեբանական ծանրագոյն վիճակում են», ասում է Արմենուհի Կիւրեղեանը:

Շատերը դեռ չեն գիտակցում, որ գարնանն իրավիճակն է՛լ աւելի ծանր է լինելու: Աջակցութիւնը 6 ամսով է տրամադրւում: Կազմակերպութիւնների կողմից տրամադրուող աջակցութեան թափը եւս մարելու է: Սովորաբար այդպէս է լինում: Եթէ չկայ համակարգային լուծում այս խնդիրների համար, ամիսներ յետոյ աւելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, ընդհուպ հացի խնդրի առաջ են կանգնելու մարդիկ:

Պատգամաւորը փաստում է` մօտ տասն օր առաջ 2024 թուականի պիւտճէի նախագիծն է ներկայացուել ԱԺ-ում: Այդ նախագծում ոչ մի տող չկայ արցախահայութեան մասին:

«Երբ հարցում ենք անում` ասելով, որ արցախահայութեան մասին մի տող անգամ չկայ նախագծում, ասում են` դա ներառուած է ծրագրերում, այսինքն չի երեւում, բայց թիւը հաշուարկուած է: Օրինակ` առողջապահական ոլորտում պիւտճէի նախատեսումներն աւելացել են, գումար է աւելացել, բայց հաշուի է առնուել ընդամէնը այն, որ մարդիկ են աւելացել, այսինքն առողջապահական նոր ծառայութիւններ չեն աւելացուել: Աւելացուած գումարն այնքան չէ, որ ե՛ւ ծառայութիւնների որակի բարձրացմանը միտուած լինի, ե՛ւ աջակցութեան կարիք ունեցողների կարիքները բաւարարուեն: Դա նշանակում է` խաբում են, հե՛նց այստեղ էլ են խաբում: Այս վիճակը նաեւ միւս ոլորտներում է: Պիւտճէում չկայ որեւէ տող, որ որեւէ ծրագիր պիտի իրականացուի արցախահայութեան համար: 2024 թուականի պիւտճէի նախագծում դուք չէք գտնի Արցախ բառը», ասում է պատգամաւորը:

Նա փաստում է` տնտեսութեան կառուցուածքի որեւէ փոփոխութիւն չի եղել, որը միտուած է աշխատատեղերի աւելացմանը: Մասնաւոր ոլորտն է իր նախաձեռնութեամբ ջանում աշխատատեղեր տրամադրել արցախահայերին, բայց դա համակարգային լուծում չի լինելու: Պետութիւնը առողջապահութեան ոլորտի մասնագէտ արցախահայերին առաջարկել է գնալ մարզեր, այնտեղ աշխատանքի ընդունուել, իսկ դա եղել է միայն այն պատճառով, որ այդ մարզերում բուժաշխատողների կարիք կար, այսինքն արցախցիների նկատմամբ սրտացաւութեան դրսեւորում չէ սա, այլ մարզերում թափուր տեղերը արցախահայ բուժաշխատողների միջոցով լրացնելու խնդիրն են լուծում:

Վանաձորի պետական համալսարանում դասախօսող պատգամաւորը նշում է` Արցախի բուհերից Հայաստանի բուհեր տեղափոխուած ուսանողների մի մասն էլ շուտով գործազուրկների շարքերն է լրացնելու: Պետութիւնը որեւէ աշխատանք չի իրականացնում մեր երկրում գործազրկութեան խնդիրը լուծելու նպատակով:

Պատգամաւորը ցաւով նշում է` արցխահայերի նկատմամբ պետութեան այս վերաբերմունքը, այս անգործութիւնը կարող է յանգեցնել նրան, որ շատերն արտագաղթեն, աւելի՛ն, հազարաւոր արցախցիներ արդէն արտագաղթել են…

«Յոյս ունեմ, որ մինչեւ գարուն այս իշխանութիւնները չեն լինելու: Ես անուղղելի լաւատես եմ: Համոզուած եմ, որ մեր ժողովուրդը հասկանալու է, որ միայն առանց այս իշխանութիւնների հնարաւոր է սկսել մէջքն ուղղել, զարգանալ, առաջ գնալ: Ես համոզուած եմ, որ մենք եղել ենք, կանք ու կը լինենք, եւ այս իշխանութիւններն այլեւս տեղ չեն ունենալու այս երկրում: Հակառակ դէպքում, եթէ մենք մեր մտքում համակերպուենք այն տեսանկեան հետ, որ այս իշխանութիւնները մնալու են, Արցախի հարցը փակուելու է, ուրեմն մենք ապրելու իրաւունք չունենք: Մենք պարտաւոր ենք մեզ հաւաքել ու ամէն ինչ անել, որ օր առաջ ազատուենք այս իշխանութիւններից: Եւ դա լինելու է, համոզուա՛ծ եղէք», եզրափակեց պատգամաւորը:

 

 

Նախորդը

Սպիտակ Քաղաք

Յաջորդը

Յիսնակ` Հոգեւոր Խոկումի Եղանակ

RelatedPosts

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը
Անդրադարձ

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը

November 3, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Գիրքերու Մտերմութեան Մէջ. «Խանձուած Օրերը» (Հեղինակ` Պերճուհի Բարսեղեան)

November 3, 2026
Լիբանանի  Մէջ   Օտարներու Պատերազմին 50-րդ  Տարելիցը
Անդրադարձ

Խաղաղութիւն` Պետականութեան Հաշուո՞յն

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.