Կիրակի օր Ապու Տապիի մէջ տեղի ունեցաւ 2023 տարուան 22-րդ եւ վերջին կրան փրին:
«Ֆորմիւլա 1»-ի աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) կրցաւ անգամ մը եւս շահիլ այս մրցումը: Հակառակ անոր որ, առաջին լեփին Շարլ Լըքլեր Ֆեռարիով փորձեց ճնշել, բայց աւելի արագ Ռետ Պուլ ինքնաշարժով Վերշթափըն կրցաւ հեռանալ: Մրցանիշներով հարուստ տարի մըն էր այս տարի, եւ 1953-էն ի վեր առաջին անգամ ըլլալով Բրիտանիոյ քայլերգը չլսուեցաւ որեւէ մրցումի աւարտին, որովհետեւ ո՛չ բրիտանացի վարորդ մը կրցաւ շահիլ մրցում մը, ո՛չ ալ ինքնաշարժ մը (Ասթոն Մարթին, Մաքլարեն, Ուիլիամս) կրցաւ ապահովել փոտիում մը:
Պէտք է նշել, որ 2023-ին Վերշթափընի խմբակից Սերխիօ Փերես 2 մրցում կրցաւ շահիլ, իսկ միւս մրցումին Սինկափուրի մէջ Ֆեռարի կրցաւ յաղթանակ մը իրագործել շնորհիւ սպանացի Քարլոս Սայնցի:
Ստորեւ տարեշրջանի վերջնական դասաւորումը.
ԿԷՏ
1- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) 575
2.- Սերխիօ Փերես (Մեքսիքօ) 285
3.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) 234
4.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) 206
5.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) 206
6.- Լենտօ Նորիս (Բրիտանիա) 205
7.- Քարլոս Սայնց Ճունիոր (Սպանիա) 200
8.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) 175
9.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) 97
10.- Լանս Սթրոլ (Քանատա) 74
11.- Փիեռ Կասլի (Ֆրանսա) 62
12.- Էսթեպան Օքոն (Ֆրանսա) 58
13.- Ալեքս Ալպոն (Թայլանտ) 27
14.- Եուքի Ցունոտա ( Ճափոն) 17
15.- Վալթերի Պոթաս (Ֆինլանտա) 10
16.- Նիքօ Հիւլքենպերկ (Գերմանիա) 9
17.- Տանիէլ Ռիքիարտօ (Աւստրիա) 6
18.- Ժու Կուանյու (Չինաստան) 6
19.- Քեւին Մակնուսըն (Դանիա) 3
20.- Լայամ Լոսըն (Նոր Զելանտա) 2
21.- Լոկըն Սարճընթ (Միացեալ Նահանգներ) 1
22.- Նիք տը Վրայս (Նետերլանտներ) 0
Ինքնաշարժներու վերջնական դասաւորում
1.- Ռետ Պուլ Ռէյսինկ Հոնտա 860
2.- Մերսետես 409
3.- Ֆեռարի 406
4.- Մաքլարեն Մերսետես 302
5.- Ասթոն Մարթին Արամքօ Մերսետես 280
6.- Ալփին Ռընօ 120
7.- Ուիլիամս Մերսետես 28
8.- Ալֆաթաուրի Հոնտա 25
9.- Ալֆա Ռոմէօ Ֆեռարի 16
10.- Հաաս Ֆեռարի 12


