«Եու. Է. Էֆ. Ա.»-ի «Չեմփիընզ լիկ»-ի 4-րդ շաբթուան մրցումներուն, Մանչեսթըր Եունայթըտ շատ լաւ սկսելէ ետք իր մրցումը Դանիոյ մէջ` Քոփենհակընի դէմ, եւ 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք, մեծ անակնկալներու առջեւ գտնուեցաւ: Ռեշֆորտ պարզ փորձ մը կ՛ընէր գնդակին տիրանալու, բայց սխալմամբ կոխեց մրցակիցի ոտքին եւ… կարմիր քարտ: Վայրկեան մը ետք գնդակը` սիւնին, եւ Մանչեսթըր` փրկուած… բայց հազիւ վայրկեան մը, եւ` 1-2: 44-րդ վայրկեանին: Մրցումը 13 վայրկեան ուշացած էր, երբ Մանչեսթըրի 2 կոլերուն միջեւ, մօտ 10 վայրկեան մրցումը ընդհատուած էր, երբ համակիր մը սրտի տագնապ անցուցած էր թրիպիւններուն վրայ… ճիշդ այդ դաշտին վրայ էր, որ նոյնինքն Մանչեսթըր Եունայթըտի դանիացի միջնապահ Քրիսթիան Էրիքսըն 2020-ի Եւրոպայի ախոյեանութեան գծով Ֆինլանտայի դէմ մրցումին սրտի հարց մը անցուցած էր դաշտին մէջ: 9-րդ յաւելեալ վայրկեանին, գնդակը դպնալէ ետք Մակուայըրի ձեռքին, փենալթի մը ի նպաստ Քոփենհակընի, եւ 2-2:
69-րդ վայրկեանին այս անգամ Մակուայըր գլխու հարուածով գնդակը «դպցուց» մրցակիցի մը ձեռքին եւ փենալթի: Մանչեսթըր նշանակեց 3-րդ կոլը` 10 մարզիկներով, շնորհիւ Պրունօ Ֆերնանտեսի:
83-րդ վայրկեանին, Քոփենհակըն 3-3 ըրաւ եւ 5 վայրկեան ետք` 4-3 ի նպաստ Քոփենհակընի:
Հակառակ անոր որ լաւ խաղցաւ, Եունայթըտ պարտութիւն մը կրեց Քոփենհակընի ակումբէն` Դանիոյ մէջ:
Այս 4-րդ շաբթուան արդիւնքները մեկնելով, Պայերն Միւնիխ, Ռէալ Մատրիտ, Ռէալ Սոսիետատ, Ինթէր Միլան, Մանչեսթըր Սիթի եւ Ռետ Պուլ Լայփցիկ արդէն իակ ապահովեցին յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը: Դուրս մնացին Սեւիա, Պենֆիքա, Կարմիր Աստղ Պելկրատ, Եանկ Պոյզ, Ռոյըլ Անթուերփ, Ունիոն Պերլին եւ Ռետ Պուլ Զալցպուրկ:
Ստորեւ խմբակներու դասաւորումները` 4-րդ շաբթուան մրցումներէն ետք (տակաւին 2 մրցում ունին կատարելիք).
Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 12 (11-6) |
2.- Քոփենհակըն | 4 (7-8) |
3.- Կալաթասարայ | 4 (7-9) |
4.- Մանչեսթըր Եունայթըտ | 3 (9-11) |
Բ. ԽՄԲԱԿ | |
1.- Արսենալ | 9 (9-3) |
2.- Փ.Ս. Վ. Այնտհովըն | 5 (4-7) |
3.- Լանս | 5 (4-4) |
4.- Սեւիա | 2 (4-7) |
Գ. ԽՄԲԱԿ | |
1.- Ռէալ Մատրիտ | 12 (9-3) |
2.- Նափոլի | 7 (6-5) |
3.- Պրակա | 3 (5-9) |
4.- Ունիոն Պերլին | 1 (3-6) |
Դ. ԽՄԲԱԿ | |
1.- Ռէալ Սոսիետատ | 10 (7-2) |
2.- Ինթեր Միլան | 10 (5-2) |
3.- Ռետ Պուլ Զալցպուրկ | 3 (3-5) |
4.- Պենֆիքա | 0 (1-7) |
Ե. ԽՄԲԱԿ | |
1.- Աթլեթիքօ Մատրիտ | 8 (12-5) |
2.- Լացիօ Ռոմա | 7 (5-5) |
3.- Ֆեյենուրտ | 6 (7-5) |
4.- Սելթիք | 1 (3-12) |
Զ. ԽՄԲԱԿ | |
1.- Տորթմունտ | 7 (3-2) |
2.- Փարիզ Սեն Ժերմեն | 6 (7-6) |
3.- Ա. Սէ. Միլան | 5 (2-4) |
4.- Նիւքեսըլ | 4 (4-4) |
Է. ԽՄԲԱԿ | |
1.- Մանչեսթըր Սիթի | 12 (12-3) |
2.- Լայփցիկ | 9 (9-6) |
3.- Կարմիր Աստղ Պելկրատ | 1 (5-10) |
4.- Եանկ Պոյզ | 1 (4-11) |
Ը. ԽՄԲԱԿ | |
1.- Պարսելոնա | 9 (8-2) |
2.- Փորթօ | 9 (9-3) |
3.- Շախթիոր | 6 (6-7) |
4.- Անթուերփ | 0 (3-14) |