Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անապակ Տարածքների Անքննելին*

Նոյեմբեր 9, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Հասարակական, քաղաքական գործիչ, հրապարակախօս

«Եթէ կայ մէկը, ում կարող ես ամէն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես»,  ասում էր Սօս Սարգսեանը:

Ես հաստատ երջանիկ եմ` գրեթէ քսաներկու տարի իմ կեանքում ունեցել եմ Սօս Սարգսեանի ներկայութիւնը, ոչինչ չեմ թաքցրել նրանից` խոստովանութեան, ինքնամաքրումի, ինքնաճանաչման, մոմ վառելու ու շնչելու պէս` անքննելի… Նա այսպիսին էր շատերի համար…

Մեր վերջին հանդիպումը Վարպետի մահից մի քանի օր առաջ էր, Ձորաղբիւրի ամարանոցում: Անբառ ու դառը համաձայնութեամբ, հայեացքներս միմեանցից փախցրած, նստել էինք պատշգամբում ու ծանր լռութեան մէջ լսում էինք կէսօրի ձայնը, աշխարհի անվերջ ու անընդհատ շնչառութիւնը… Գիտէինք, որ մեր վերջին հանդիպումն է: Երկար լռութիւնից յետոյ ծանրացած օդը ճաքեց Սօսի խորը, շատ խորը ձայնից.

– Աղչի՜, արեւմտահայերէնին տիրութիւն կ՛անէք, մեռնում ա:

Պատասխանելու բառեր չգտայ, չէի կարող, թաքցրած արցունքները սեղմում էին կոկորդս. մեր հայեացքներն հանդիպեցին… ու արդէն հաստատ` վերջին անգամ..

Սօսի հետ հիմա էլ եմ խօսում, մտքիս մէջ կամ բարձրաձայն… Նա չափանիշ էր, նշաձող, ոնչով չլցուող անապակ տարածք` մեր հանճարների երակից սերած:

Համաձայն չեմ, թէ չկան անփոխարինելի մարդիկ: Կան անփոխարելիներ: Սօսն հէնց այս տեսակն էր, եւ որքան հեռանում եմ նրա բացակայութիւնից, զգացողութիւնս առաւել զգալի է դառնում, նրա բացը` չլրացուող ու տխուր:

Ի հարկէ կարող ենք մխիթարուել Սօսի ժառանգութեամբ, նրա անունը կրող Համազգայինի պետական թատրոնով: Այն թատրոնով, որ հիմնեց քսանեօթ տարի առաջ: Պատերազմի ամէնօրեայ ցաւով ու տագնապով ապրող Հայաստանում Սօսը թատրոն ծնեց, որովհետեւ հին աշխարհի իմաստունների պէս գիտէր` թատրոնը պետութիւն է կերտում:

Թատրոնը կայ` երիտասարդ, թրթռուն, արարող, Սօսի ժառանգութիւնն ու նրան սիրողներն էլ կան, բայց Սօս-ը չկայ, Սօս-ի տեսակը չկայ:

Եթէ անկեղծ` գիտեմ, թէ ինչո՛ւ է այսօր Սօսի բացակայութիւնն առաւել քան զգալի, չլրացուող ու դառնացնող:

Որովհետեւ նրա կողքին ամուր էինք ու վստահ. նրա աչքերում ու հայեացքում մեր պատմութեան թանկ բեռն ու լոյսն էին, որոնք մեզ լաւատեսութեան էին դրդում:

Որովհետեւ նրա կողքին ազնուականօրէն բարձրանում էինք. նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնութեան ու բարոյականութեան էր դրդում:

Որովհետեւ նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ. նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատուութեան ու ուղիղ մէջքով ապրելու էր դրդում:

Որովհետեւ կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սօսի խօսքը. այն մեր աղօթքից էր սերում ու մեզ յոյսի ու սիրոյ էր դրդում:

Գնաց Մեծը, Սօսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ` մինչեւ կեանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով:

Մեր թիկունքից մի ծանր բերդ է ընկել, նօսրացել է մեր խղճի ձայնը: Չկայ այսօր մտաւորական-քաղաքացու այդ տեսակը` ՆԱՀԱՊԵՏ տեսակը, որ իր անխառն, անկաշառ, ազնիւ ներկայութեամբ մեզ մեր հոգու ու խղճի տեղը յիշեցնի, մեզ դրդի ապրել յաղթանակած երկրի երազանքով, մեզ թոյլ չտայ իջնել ինքնանուաստացման ճղճիմ յատակը, թոյլ չտայ այսքան աղքատացնել մեր ինքնութեան կենսական սահմանները:

Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացերը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ:

Հայոց հանճարին հաւատացող Սօսը մեզ հետ է նաեւ հզօր ու յաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տէր կանգնելու իր տեսակի պարտադրանքով:

Ի՛նչ երջանիկ ենք ու հարուստ, որ Սօսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտութիւնն ենք ունեցել:

2013

——————–

* Խօսքը զետեղուել է Սերգէյ Առաքելեանի հեղինակած, օրերս լոյս տեսած «Նահապետը» ժողովածուում` հրատարակուած ԼՈՒՍԱԿՆ-ում, Համազգայինի եւ «Սօս Սարգսեան» հիմնադրամների հովանաւորութեամբ:

 

Նախորդը

Գաղութէ Գաղութ

Յաջորդը

44-Օրեայ Պատերազմին, Արցախցիներու Տեղահանութեան Եւ Կազայի Դէմ Պատերազմին Զուգահեռները` Իսրայէլի Գործադրած Կազայի Ցեղասպանութիւնն ու Միացեալ Նահանգներուն Անվերապահ Զօրակցութիւնը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?