Փորթուգալցի ֆութպոլիստ Քրիսթիանօ Ռոնալտօ Սէուտական Արաբիոյ ֆութպոլը «ցնցեց», երբ միացաւ Նասըր խումբին, Մանչեսթըր Եունայթըտը լքելէ ետք անցեալ յունուարին:
Իր նախկին խմբակից Քարիմ Պենզեմա, որ Ռէալ Մատրիտի հետ պատմութիւն կերտած էր, իր կարգին Միջին Արեւելք գալով միացաւ Իթթիհատ խումբին:
Լայսթըրի եւ Չելսիի նախկին միջնապահ Նկոլօ Քանթէ (Ֆրանսա), Նէյմար (Պրազիլ) եւ Ռիատ Մահրեզ իրենց կարգին լքեցին Եւրոպան` խաղալու համար Սէուտական Արաբիոյ «փրօ-լիկ»-ին մէջ: Յիշատակելի են նաեւ Սատիս Մանէն, Ճորտըն Հենտըրսընը եւ Ալեքսանտր Միթրովիչը, որոնք յաջորդաբար միացան Նասըր, Իթթիֆաք եւ Հիլալ խումբերուն:
Մեծ գումարները Եւրոպայի աստղերը ներգրաւեցին սէուտական «Փրօ-լիկ»-ին մէջ:
Բնականաբար փորթուգալցի Ռոնալտօ ամէնէն բարձր աշխատավարձը ունի եւ կը գանձէ մօտ 210 միլիոն տոլար` գերազանցելով Պենզեման, 200 միլիոն տոլար: Պրազիլցի Նէյմար, որ Փարիզ Սեն Ժերմենը լքելով միացաւ Հիլալի, կը ստանայ տարեկան 167 միլիոն տոլար:
Ստորեւ 10 առաւելագոյն գումար շահող ֆութպոլիստները Սէուտական Արաբիոյ մէջ.
1.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Նասըր) 210 միլիոն ամ. տոլար
2.- Քարիմ Պենզեմա (Իթթիհատ) 208 միլիոն ամ. տոլար
3.- Նէյմար (Հիլալ) 167 միլիոն ամ. տոլար
4.- Նկոլօ Քանթէ (Իթթիհատ) 104 միլիոն ամ. տոլար
5.- Ռիատ Մահրեզ (Ահլի) 53 միլիոն ամ. տոլար
6.- Ճորտըն Հենտերսըն (Իթթիֆաք) 4 միլիոն ամ. տոլար
7.- Սատիօ Մանէ (Նասր) 40 միլիոն ամ. տոլար
8.- Քալիտու Քուլիպալի (Հիլալ) 36 միլիոն ամ. տոլար
9.- Ալեքսանտր Միթրովիչ (Հիլալ) 25 միլիոն ամ. տոլար
9.- Մարսելօ Պրոչովիչ (Նասր) 25 միլիոն ամ. տոլար
10.- Ռոպերթօ Ֆիրմինօ (Ահլի) 24 միլիոն ամ. տոլար