«Չեմփիընզ լիկ»-ի պատմութեան մէջ հետաքրքրական երեւոյթ մը պատահեցաւ չորեքշաբթի գիշեր, երբ առաջին անգամ ըլլալով Իտալիոյ «հսկաներէն» Ա. Սէ. Միլան դաշտ ներկայացաւ առանց ոեւէ իտալացի մարզիկի` առաջին 11 մարզիկներուն շարքին: Արդարեւ, Փարիզի մէջ տեղի ունեցած Սեն Ժերմենի խումբին դէմ մրցումին Ա. Սէ. Միլան դաշտ ներկայացած էր 4 ֆրանսացի, 2 ամերիկացի, գերմանացի, անգլիացի, պոսնիացի, հոլանտացի եւ փորթուգալցի մարզիկներով:
Քիլիան Էմպափէ, Քոլօ Մուանի եւ Քանկսին Լի նշանակեցին Փարիզ Սեն Ժերմենի 3 անպատասխան կոլերը:
Օրուան անակնկալ արդիւնքներէն էր Տորթմունտի յաղթանակը` Նիւքեսըլի դաշտին վրայ, շնորհիւ Նմեչայի կոլին:
10 մարզիկներով Աթլեթիքօ Մատրիտ կրցաւ հաւասարութիւն մը խլել Սելթիքի դաշտին վրայ (Սկովտիա)` շնորհիւ Մորաթայի հաւասարութեան կոլին (2-2):
Տիտղոսակիր Մանչեսթըր Սիթի, շնորհիւ Էրլինկ Հաալանտի տուպլէին, 3-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Զուիցերիայէն` Եանկ Պոյզ Պեռն խումբին դէմ:
Ստորեւ արդիւնքները եւ խմբակներու դասաւորումները.
| Ե. ԽՄԲԱԿ | ||
| Ֆեյենուրտ (Հոլանտա) – Լացիօ Ռոմա (Իտալիա) | 3-1 | |
| Սելթիք (Սկովտիա) – Աթլեթիքօ Մատրիտ | 2-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Ֆեյենուրտ | 6 (7-4) | |
| 2.- Աթլեթիքօ Մատրիտ | 5 (6-5) | |
| 3.- Լացիօ | 4 (4-5) | |
| 4.- Սելթիք | 1 (3-6) | |
| Զ. ԽՄԲԱԿ | ||
| Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) – Ա. Սէ. Միլան (Իտալիա) | 3-0 | |
| Նիւքեսըլ (Անգլիա) – Տորթմունտ (Գերմանիա) | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 6 (6-4) | |
| 2.- Տորթմունտ | 4 (1-2) | |
| 3.- Նիւքեսըլ | 4 (4-2) | |
| 4.- Ա. Սէ. Միլան | 2 (0-3) | |
| Է. ԽՄԲԱԿ | ||
| Ռետ Պուլ Լայփցիկ (Գերմանիա) – Կարմիր Աստղ (Սերպիա) | 3-1 | |
| Եանկ Պոյզ (Զուիցերիա) – Մանչեսթըր Սիթի (Անգլիա) | 1-3 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 9 (9-3) | |
| 2.- Լայփցիկ | 6 (7-5) | |
| 3.- Եանկ Պոյզ | 1 (4-8) | |
| 4.- Կարմիր Աստղ | 1 (4-8) | |
| Ը. ԽՄԲԱԿ | ||
| Անթուերփ (Պելճիքա) – Փորթօ (Փորթուգալ) | 1-4 | |
| Պարսելոնա (Սպանիա) – Շախթիոր Տոնեցք (Ուքրանիա) | 2-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պարսելոնա | 9 (8-1) | |
| 2.- Փորթօ | 6 (3-4) | |
| 3.- Շախթիոր | 3 (5-7) | |
| 4.- Անթուերփ | 0 (3-12) |


