Անգլիա եղաւ 9-րդ եւրոպական մասնակիցը` Եւրօ 2024-ի, պարտութեան մատնելէ ետք Իտալիան 3-1 արդիւնքով` Ուեմպլիի մէջ:
Անգամ մը եւս Ճուտ Պելինկհամ եղաւ մրցումին աստղը, եւ ըստ երեւոյթին ինք էր Անգլիոյ ազգային խումբը ամբողջացնող մարզիկը, որ արդէն բաւական լաւ խումբին համար կրնայ ձեռք բերել տիտղոսներ:
Մօտ 2 շաբաթ առաջ, Նափոլի-Ռէալ Մատրիտ խաղին Պելինկհամ-Տի Լորենցօ (Նափոլիի խմբապետ) մրցակցութիւն կար… Այս անգամ Տի Լորենցօ գետին բերաւ Պելինկհամը, եւ փենալթի մը, որ կոլի վերածեց Հերի Քէյն` նշանակելով Անգլիոյ հաւասարութեան կոլը: 13 վայրկեան առաջ օգտուելով անգլիացի պաշտպաններուն պզտիկ սխալէն, Ճիանլուքա Սքամաքքա նշանակած էր Իտալիոյ (միակ) կոլը:
Բ. կիսախաղին շատ վճռական դաշտ ներկայացած Անգլիա շարունակեց ճնշել, եւ գեղեցիկ հակայարձակումէ մը ետք Պելինկհամ փոխանցում կատարեց Ռեշֆորտի, որ արդիւնքը բարձրացուց 2-1-ի:
Լաւ զգացում մըն էր Մարքըս Ռեշֆորտի համար, որ 2020-ի եւրոյի աւարտականին կորսնցուցած էր փենալթի մը` նոյնինքն Իտալիոյ դէմ:
77-րդ վայրկեանին Հերի Քէյն նշանակեց իր երկրորդ եւ Անգլիոյ 3-րդ կոլը, ինչպէս նաեւ ազգային խումբին հետ իր 61-րդ կոլը` ապահովելով եւրօ 2024-ի տոմս Անգլիոյ:
Այսպիսով, Գերմանիոյ, Պելճիքայի, Ֆրանսայի, Փորթուգալի, Սկովտիոյ, Սպանիոյ, Թուրքիոյ եւ Աւստրիոյ ազգային խումբերէն ետք, Անգլիան ալ ապահովեց իր տոմսը` Եւրօ 2024-ին:
Ուքրանիա, որ նոյն խմբակին մաս կը կազմէ (Գ. խմբակ), նոյն արդիւնքով յաղթելով (Մալթայի մէջ գրաւած էր 2-րդ դիրքը: Իր վերջին մրցումին, Ուքրանիա պիտի հիւրընկալէ Իտալիան (նոյեմբեր 20-ին), մինչ Իտալիա այլ մրցում մըն ալ ունի հիւսիսային Մակեդոնիայի ազգային խումբին դէմ (նոյեմբեր 17-ին):
Ստորեւ` Եւրօ 2024-ի կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները եւ դասաւորումները.
Գ. ԽՄԲԱԿ | |
Անգլիա – Իտալիա | 3-1 |
Մալթա – Ուքրանիա | 1-3 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Անգլիա | 16 (19-3) |
2.- Ուքրանիա | 13 (11-8) |
3.- Իտալիա | 10 (11-7) |
4.- Հիւսիսային Մակեդոնիա | 7 (7-14) |
5.- Մալթա | 0 (2-18) |
Է. ԽՄԲԱԿ | |
Լիթուանիա – Հունգարիա | 2-2 |
Սերպիա – Մոնթենեկրօ | 3-1 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Հունգարիա | 14 (11-4) |
2.- Սերպիա | 13 (13-7) |
3.- Մոնթենեկրօ | 8 (6-8) |
4.- Լիթուանիա | 6 (8-12) |
5.- Պուլկարիա | 2 (3-10) |
Ը. ԽՄԲԱԿ | |
Ֆինլանտա – Ղազախստան | 1-2 |
Հիւսիսային Իրլանտա – Սլովենիա | 0-1 |
Սան Մարինօ – Դանիա | 1-2 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Սլովենիա | 19 (17-6) |
2.- Դանիա | 19 (17-7) |
3.- Ղազախստան | 15 (12-9) |
4.- Ֆինլանտա | 12 (12-9) |
5.- Հիւսիսային Իրլանտա | 6 (7-9) |
6.- Սան Մարինօ | 0 (1-26) |