Լեհ Հուպըրթ Հուրքաչ իր ասպարէզի 2-րդ Մասթըրզի մրցաշարքը շահեցաւ շաբաթավերջին` յաղթելով ռուս Անտրէ Ռուպլեւին 6-3, 3-6 եւ 7-6 (8-6) արդիւնքով:
Ինչպէս կիսաւարտականին` Սեպասթիան Քորտայի դէմ, լեհ թենիսմենին սերվիսը եղաւ մեծ մասամբ իր ուժը եւ ձեռք ձգեց 21 էյս:
26 տարեկան Հուրքաչ շատ դժուարութեամբ յաղթեց 3-րդ սեթին: Ռուպլեւ, որ ամբողջ մրցաշարքին ոչ մէկ սեթ կորսնցուցած էր, 2-րդ սեթին ինքզինք գտաւ եւ 16 յաջորդական կէտեր շահեցաւ մինչեւ 3-րդ սեթ: Ռուպլեւ 4-5 արդիւնքով կը պարտուէր 3-րդ սեթին, երբ մեչ փոյնթ մը փրկեց: Թայ պրէյքի ժամանակ այս անգամ Ռուպլեւ 5-2 արդիւնքով կը յառաջանար, երբ Հուրքաչ 5-5 ըրաւ: Ապա 6-5 եւ Ռուսլեւ մեչ փոյնթ… Հուրքաչ ազատեց, եւ 2 ժամ 9 վայրկեան պայքարէ ետք մցումը աւարտեցաւ 8-6 թայպրէյքով:
Այսպիսով, Հուրքաչ, որ 17-րդ դիրքը կը գրաւէր, բարձրացաւ 11-ի, մինչ Ռուպլեւ 2 դիրք բարձրացաւ եւ այժմ 5-րդ դիրքը կը գրաւէ:
Ռուսահայ թենիսմեն Կարէն Խաչանով 1 դիրք նահանջեց եւ այժմ կը գրաւէ 15-րդ դիրքը:
Ստորեւ` այս շաբթուան դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 11.045 |
2.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) | 8.805 |
3.- Տանիել Մետվետեւ (Ռուսիա) | 7.355 |
4.- Եաննիք Սինըր (Իտալիա) | 5.000 |
5.- Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) | 4.765 |
6.- Հոլկըր Ռունէ (Դանիա) | 4.605 |
7.- Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) | 4.360 |
8.- Քասփըր Ռուտ (Նորվեկիա) | 3.685 |
9.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 3.460 |
10.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ | 3.410 |
11.- Հոպերթ Հուրքաջ (Լեհաստան) | 2.900 |
12.- Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) | 2.705 |
13.- Ալեքս տը Մինաոր (Աւստրալիա) | 2.650 |
14.- Ֆրանսիս Թիաֆօ (Միացեալ Նահանգներ) | 2.355 |
15.- Կարէն Խաչանով (Ռուսիա) | 2.340 |