Ֆորմիւլա-1 յայտարարութեամբ մը ներկայացուց 2024-ի ժամանակացոյցը, որ վաւերացուեցաւ Ինքնաշարժներու միջազգային խորհուրդի կողմէ:
Ժամանակացոյցը կ՛ընդգրկէ 24 մրցումներ (1 մրցում աւելի` 2023-էն) եւ կը սկսի 2 մարտին Պահրէյնի մէջ եւ կ՛աւարտի Ապու Տապիի մէջ 8 դեկտեմբերին:
Ֆորմիւլա-1-ը յստակօրէն բացատրեց իր նպատակը եղանակը աւելի ընդարձակելուն գծով: Անիկա պարզապէս տարեշրջանը աւելի հաճելի եւ շարունակելի դարձնելն է:
Ճափոնի կրան փրին փոխադրելով ապրիլ, Ազրպէյճանինը` սեպտեմբերին եւ Քաթարը Ապու Տապիէն առաջ, օրացոյցը իրար մօտեցուց աշխարհագրականօրէն մօտ մրցումները:
Առաջին 2 մրցումներուն համար, Պահրէյնի եւ Սէուտական Արաբիոյ կրան փրիները տեղի պիտի ունենան շաբաթ օր` յարմարելու համար Ռամատանին:
Ստորեւ` Ֆորմիւլա-1ի օրացոյցը.
ԹՈՒԱԿԱՆ | ԿՐԱՆՓՐԻ | ՎԱՅՐ |
Փետրուար 29-Մարտ 2 | Պահրէյն | Սախիր |
Մարտ 7-9 | Սէուտական Արաբիա | Ժետտա |
Մարտ 22-24 | Աւստրալիա | Մելպուռն |
Ապրիլ 5-7 | Ճափոն | Սուզուքա |
Ապրիլ 19-21 | Չինաստան | Շանկհայ |
Մայիս 3-5 | Մայեմի | Մայեմի |
Մայիս 17-19 | Էմիլիա Ռոմանիա | Իմոլա |
Մայիս 24-26 | Մոնաքօ | Մոնաքօ |
Յունիս 7-9 | Քանատա | Մոնրէալ |
Յունիս 21-23 | Սպանիա | Պարսելոնա |
Յունիս 28-30 | Աւստրիա | Շփիլպըրկ |
Յուլիս 5-7 | Մեծն Բրիտանիա | Սիլվըրսթըն |
Յուլիս 19-21 | Հունգարիա | Պուտափեշթ |
Յուլիս 26-28 | Պելճիքա | Սփա |
Օգոստոս 23-25 | Հոլանտա | Զանտվորթ |
Օգոստոս 30-Սեպտեմբեր 1 | Իտալիա | Մոնզա |
Սեպտեմբեր 13-15 | Ազրպէյճան | Պաքու |
Սեպտեմբեր 20-22 | Սինկափուր | Սինկափուր |
Հոկտեմբեր 18-20 | Միացեալ Նահանգներ | Օսթըն |
Հոկտեմբեր 25-27 | Մեքսիքօ | Մեքսիքօ Սիթի |
Նոյեմբեր 1-3 | Պրազիլ | Սան Փաուլօ |
Նոյեմբեր 21-23 | Լաս Վեկաս | Լաս Վեկաս |
Նոյեմբեր 29-Դեկտեմբեր 1 | Քաթար | Լուսէյլ |
Դեկտեմբեր 6-8 | Ապու Տապի | Եաս Մարինա |