Նետերլանտներու ֆութպոլի ազգային խումբի յետսապահ Վիրճիլ Վան Տիյք նշանակուեցաւ անգլիական Լիվըրփուլի նոր խմբապետ, այս մասին յայտնեց անոր ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:
Իսկ խումբի փոխխմբապետ նշանակուեցաւ անգլիացի Թրենթ Ալեքսանտր-Առնոլտ:
Նախորդ տարեշրջանին Լիվըրփուլի խմբապետն էր անգլիացի միջնապահ Ճորտըն Հենտըրսըն, որ տեղափոխուեցաւ Իթթիֆաք (Սէուտական Արաբիա):
Նշենք, որ Վան Տիյք լիվըրփուլեան ակումբին մաս կը կազմէ 2018-էն ի վեր: