ՀՌԻՓՍԻՄԷ ԿՏՈՅԵԱՆ
Նստած եմ շեմին` հայեացքս հիւսիսին
Ամպեր կուտակուած, քամին գոռալով
Մեզ լուր է տալիս աշուն է գալիս:
Տխուր ու մռայլ երկինքը կու լայ
Շուտով ձմեռը մեր դուռը կու գայ
Աշունը լուր կու տայ:
Միրգեր չորացած չոր թան աղացած
Ձմրան պաշարի ժամանակն է սա
Աշուն է հիմա:
Ծառերի գոյնը ուշքս է տանում
Դեղձանիքը կտուրի իր բոյնն է փնտռում
Ափսոս չի գտնում:
Մրրիկը մեր տան կտուրը տարաւ
Տեսնում եմ ծառերն ինչպէս մերկացան
Աշուն է ահա:
Տերեւներն տկար հիւանդի նման
Կ՛իջնեն պարելով մեր ոտքերի տակ
Անձրեւի նման:
Նաշխուն գունագեղ մտքերով տարուած
Քննութիւնն է, որ մեզ կեանք սէր կու տայ
Գեղեցիկ աշնան:
Սիրոյ արբունքից սրտեր միացած
Քայլում են դուրսը միմեանց փաթաթուած
Աշնան հովի տակ:
Այս բոլորից վերջ սակայն մի մոռնար
Ծերութիւնն աշնան տերեւի նման
Կ՛իջնէ քո դրան: