Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ուղին Ճշմարիտ Է, Եթէ Հայրենիք Է Բերում

Յուլիս 4, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆԵԱՆ

Նորայր եւ Երուանդ Հաջեան եղբայրներն արցախեան պատերազմում  նահատակուած մեր հերոսների, նրանց անձնուրացութեան, առ հայրենիքը սիրոյ ու հաւատարմութեան խորհրդանիշ են դարձել: Եղբայրներից աւագը`  Նորայրը, կենսուրախ, կատակասէր մի երիտասարդ, ապրիլեան քառօրեայի ժամանակ է զոհուել, Երուանդը` համեստ, ժպտադէմ, յարգալից` 44-օրեայի զոհերից է: Նրանց հայրը` Միքայէլ Հաջեանը, մեր գործընկերն է: Իր երկու որդիներին հայրենիքի համար  պայքարում կորցնելուց յետոյ նա  Արցախի   լրագրողական հանրոյթի համար, եւ ոչ միայն, դարձել է Արցախի ցաւի, տոկունութեան,  ապրելու կամքի ու պայքարի խորհրդանիշ:

Պաքւում  1988 թուականին Ազրպէյճանում հայ բնակչութեան նկատմամբ ծայր առած զանգուածային ջարդերի պատճառով Միքայէլ Հաջեանն ընտանիքով բռնագաղթում է Երեւան, ապա տեղափոխւում Արցախ` մշտական բնակութեան:  Տղաներից աւագը` Նորայրը, որ Երեւանում բնակուելու տարիներին, դեռեւս 16 տարեկան հասակում տարբեր կամաւորական ջոկատների կազմում մասնակցել է ՀՀ բնակավայրերի  պաշտպանութեանն ու ԼՂՀ ինքնապաշտպանութեանը, 1999 թուականին մշտապէս տեղափոխւում է Արցախ: Թւում է` պատերազմի աշխուժ փուլը հետեւում է, հայրենիքի նկատմամբ  պարտքը` տուած, յաղթանակը` վերջնական: Բայց Նորայրի պայքարը չէր աւարտուել:

2014 թուականի օգոստոսին ազրպէյճանական զինուժի հերթական յարձակումի օրերին կամաւորագրուել  ու խիզախաբար  մասնակցել է  պաշտպանական մարտերին, իսկ 2016 թ ապրիլի 2-ին, առաջիններից էր, որ կամաւորագրուեց Արցախի պաշտպանութեանը: Թալիշի ուղղութիւնում ապրիլի 4-ի մարտը ճակատագրական էր Նորայրի համար: Պետութիւնը եւ հասարակութիւնը գնահատեց Նորայրի խիզախումը: Բազմաթիւ պետական պարգեւների է արժանացել, նաեւ` յետմահու:

Նորայրից յետոյ ծնողների ու Նորայրի ընտանիքի յոյսն ու ապաւէնը Երուանդն էր: Թւում էր` խաղաղ կեանքի համար է Երուանդը ծնուել: Բնաւորութեամբ խաղաղասէր, բարի, միջազգայնագէտ-քաղաքագէտի իր մասնագիտութեամբ նրա պայքարն այլ ճակատում պիտի լինէր: Երկարամեայ պետական-հասարակական գործունէութիւն է ծաւալել: Բայց 2020 թուականի պատերազմը  Երուանդը առաջնագծում դիմաւորեց: Առաջին օրից այնտեղ էր, զոհուեց Հադրութի ու Արալեռի պաշտպանակն դիրքերում, հոկտեմբերի 6-ին:

Ատեփանակերտի այն շէնքի բակում, որտեղ հիմա ապրում են Հաջեան եղբայրների ընտանիքները, նրանց յիշատակին յուշաղբիւր-խաչքար է կառուցուել: Յունիսի 15-ին յուշաղբիւրի հանդիսաւոր բացման ու օծման  արարողութիւնն էր:  Հաւաքուել էին Հաջեան եղբայրների հարազատները, ընկերները,  նախկին գործընկերները,  պարզապէս մարդիկ, որոնց համար թանկ է նրանց ու նրանց նման շատերի յիշատակը: Եկել էին լուռ կանգնելու, յիշելու իւրաքանչիւրն իր ներսում ապրող հերոսին,  զրուցելու, մտքում  նրա հետ, ասելու այն, ինչ գուցէ չեն հասցրել ասել կենդանութեան օրօք:  Արարողութիւնը աղօթքով է սկսուել: Յուզուած էին բոլորը: Յուզիչ էր տղաների հօր` Միքայէլ Հաջեանի խօսքը:

«Սա սգոյ արարողութիւն չէ,- ասում է որդեկորոյս հայրը` Միքայէլ Հաջեանը,  այլ յաւերժութեան ճանապարհի հանգրուան` իմ զաւակների ու բոլոր այն տղաների համար, որոնք ամենաթանկն են նուիրաբերել հայրենիքին: Հաջեանների գերդաստանը ժամանակին Արցախից հեռացել է 220-230 տարի առաջ, գուցէ աւելի, բայց դարեր անց ընտանիքով վերադարձել ենք մեր նախնեաց հողը, վերադարձել ենք ոչ ձեռնունայն: Վերադարձել ենք զէնքով, եկել ենք գրչով: Եկել ենք բազկի զօրութեամբ, մտքի ուժով: Եկել ենք սատար կանգնելու մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, եկել ենք կառուցելու Արցախի պետականութիւնը»:

Ուղին ճշմարիտ է, եթէ հայրենիք է բերում` հանդիսավարը մէջբերել է Երուանդի խօսքը: Եւ ընտրելով ճշմարտութեան այդ ճանապարհը` նա գնաց միանալու անմահներին:

Կորստի ցաւն ու կսկիծը  խորն է ծնողների  համար,  իրենց զաւակների, ընտանիքների համար, բայց  միաժամանակ ապրելու ուժ է տալիս: «Ես  հպարտ եմ, իմ  որդիները չեն մահացել, յաւերժացել են: Իսկ յաւերժութիւնը մահ չէ, դա վերյառնումն է, հաւատացէք» ինձ` ասում է  նահատակուած տղաների հայրը:

Յուշաղբիւրի  կառուցման նախաձեռնութիւնը Հաջեանների ընտանիքի բարեկամ ու ընկեր Վարդան Սողոմոնեանինն է: Նորայրի այրին` Գայեանէ Հաջեանը, յուզուած է ու միայն երախտագիտութեան խօսքեր է ասում: Շնորհակալ է, որ Նորայրի յիշատակը յարգում են, նուիրումը` գնահատում:

Արմինէ Պետրոսեան-Հաջեանը` Երուանդի այրին, սա ընդամէնը առիթ է համարում նորից խօսելու տղաների մասին, յաւերժացնելու նրանց յիշատակը, նուիրումը: «Երուանդն ինձ համար ընդհանրական կերպար է,- ասում է Արմինէն,- որ պատգամում է մեզ  ամուր կանգնելու այս սրբացած հողին, շարունակելու կիսատ թողածը»:

Յուշաղբիւրը խաչքարազարդ  է, կենտրոնից բուռ արած ափի մէջ հաւաքւում ու թափւում է ջուրը: Իսկ ջուրը կեանք է, եւ յուշաղբիւրը խորհրդանշում է մեր հերոսներ ապրողների մէջ  շարունակուող կեանքը:

Նորայրի ու Երուանդի մասին յուշեր են պատմել նրա ընկերները, գործընկերներն ու մարտական ընկերները,  մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրել են  նրանց կողքին, եւ գուցէ չէին պատկերացնում, որ մի օր նրանց մասին խօսելու են անցեալով:

Յուշաղբիւրը բացեցին Նորայրի ու Երուանդի զաւակները, բացեցին, որ յորդի կեանքի ջուրը, եւ աղբիւրից խմողներն ամէն անգամ յագենալով`  գլուխները վեր բարձրացնեն օրհնելու նրանց` սրբացածներին, օրհնելու նրանց նուիրումի ու անձնազոհութեան համար, որ կատարել են  մեր ապրելու իրաւունքը վաստակելու համար:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Ներկայացում` Ռազմաքաղաքական Մոթիւներով, Մէկ Արարով

Յաջորդը

Ներսը Եւ Դուրսը, Մեծ Ու Պզտիկ «Բանգէտ»-ներ, Կը Զբաղինք… Հայերէնի Հարաքիրիով

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?