Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ յունահռոմէական ոճի հայ երիտասարդ ըմբիշները Մախաչքալայի (Ռուսիա) մէջ տիրացան 3 մետալի:
Սուրաքաթ Ասիաթիլովայի անուան միջազգային մրցաշարքին ոսկիէ մետալակիր դարձաւ Արամայիս Յարութիւնեան` 130 քկ դասակարգին մէջ:
Իսկ պրոնզէ մետալներու տիրացան Աշոտ Մանուկեան (60 քկ) եւ Եուրիկ Յովէեան (63 քկ):
Խմբային դասաւորման մէջ Հայաստանի խումբը գրաւեց երկրորդ դիրքը: