Էսթոնիոյ մայրաքաղաք Թալիննի մէջ տեղի ունեցած յունահռոմէական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարքին իր մասնակցութիւնը բերած Հայաստանի կազմը, իր արձանագրած տպաւորիչ արդիւնքներուն շնորհիւ, տիրացաւ 7 ոսկի մետալի:
Մեծերու մրցաշարքին ոսկի մետալին տիրացան Կարէն Ասլանեան (72 քկ) եւ Դաւիթ Օղասապեան (130 քկ), իսկ պատանեկան մրցաշարքին` Եուրի Մխիթարեան (45 քկ), Լիպարիտ Մկրտչեան (48 քկ), Սամուէլ Տէրտէրեան (60 քկ), Պետրոս Աշքարեան (65 քկ) եւ Կրիշա Ոսկանեան (92 քկ), այս մասին յայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Արծաթէ մետալի տիրացան Աբգար Պետրոսեան, Հայկ Գալայճեան (55 քկ) եւ Գոռ Խաչատրեան (71 քկ), իսկ պրոնզ մետալի` Եուրիկ Կարապետեան (55 քկ), Արթուր Ամոյեան (65 քկ) եւ Էրիկ Տէր Մաթէոսեան (80 քկ):