Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2022-2023 տարեշրջանի 21-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր` հինգշաբթի, 23 մարտին, երեկոյեան ժամը 19:30-ին տեղի կ՛ունենայ Մարիսթ-«ԷՆ. ԷՍ. ԷՅ.» մրցումը:
Իսկ վաղը` ուրբաթ, 24 մարտին, յետմիջօրէի ժամը 16:45-ին, այս հանգրուանին ծիրին մէջ Անդրանիկ Պէյրութ հիւրը կ՛ըլլայ Լիտըրզին:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը (Անդրանիկ Պէյրութ յետաձգուած մրցում մը ունի կատարելիք Սաժեսի դէմ).
ՅԱՂԹ. |
ՊԱՐՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Տինամօ | 19 | 1 | 39 |
| 2.- Ռիատի Պէյրութ | 17 | 3 | 37 |
| 3.- Պէյրութ | 17 | 3 | 37 |
| 4.- Սաժես Պէյրութ | 17 | 2 | 36 |
| 5.- Լիտըրզ | 9 | 11 | 29 |
| 6.- Մարիսթ | 8 | 12 | 28 |
| 7.- Հուփս | 7 | 13 | 27 |
| 8.- «ԷՆ. ԷՍ. ԷՅ.» | 6 | 14 | 26 |
| 9.- Անդրանիկ Պէյրութ | 7 | 12 | 26 |
| 10.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 | 14 | 26 |
| 11.- Աթլաս | 4 | 16 | 24 |
| 12.- Պիպլոս | 2 | 18 | 22 |


