Հայաստանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը հրապարակեց Եւրոպայի 2023-ի պասքեթպոլի ախոյեանութեան Հայաստանի հաւաքականներու մրցումներուն յայտագիրը:
Տղոց 16 տարեկանէն վար հաւաքականին մրցակիցները պիտի ըլլան Սան Մարինօ (19 յուլիս), Կիպրոս (20 յուլիս), Ազրպէյճան (21 յուլիս) եւ Ալպանիա (24 յուլիս):
Աղջկանց 16 տարեկանէն վար հաւաքականին մրցակիցներն են Ճիպրալթար (18 յուլիս), Մալթա (19 յուլիս) եւ Վրաստան (20 յուլիս):
Վերջապէս, աղջկանց 18 տարեկանէն վար հաւաքականին մրցակիցները պիտի ըլլան Մոլտովա (1 օգոստոս), Քոսովօ (2 օգոստոս) եւ Ալպանիա (3 օգոստոս):


