Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ Հայաստանի յունահռոմէական ոճի ըմբշամարտի 23 տարեկանէն վար հաւաքականը 9 մետալով վերադարձաւ ռուսական Ռիազանի մէջ տեղի ունեցած ըմբշամարտի միջազգային մրցաշարքէն:
11 մասնակիցով մրցաշարքին մասնակցած Հայաստանի խումբը տիրացաւ 6 ոսկի, մէկ արծաթ եւ 2 պրոնզ մետալի:
Ախոյեան հանդիսացան Կարապետ Մանուէլեան (55 քկ), Սուրէն Աղաջանեան (60 քկ), Սահակ Յովհաննիսեան (63 քկ), Հայկ Մելիքեան (67 քկ), Կարէն Խաչատրեան (82 քկ) եւ Հայկ Խլոյեան (97 քկ):
Արծաթէ մետալի տիրացաւ Աշոտ Խաչատրեան (67 քկ), մինչ պրոնզէ մետալակիր դարձան Աշոտ Կիրակոսեան (77 քկ) եւ Յովհաննէս Յարութիւնեան (87 քկ):